Պանիրն անսպասելի վտանգ է պարունակում
ԼԱՅՖՍննդի մեջ պանրի օգտագործումը կարող է հանգեցնել հակաբիոտիկների նկատմամբ մարդու կայունության զարգացմանը, հայտարարել են շվեյցարացի հետազոտողները:
Դա կապ ունի ներկայումս պանրի պատրաստման գործընթացի հետ: Այն կաթից է պատրաստվում, որի մեջ հակաբիոտիկներ կան:
Գիտնականների խոսքով՝ հակաբիոտիկները կաթի մեջ են հայտնվում կովերի օրգանիզմից, որոնք տարբեր հիվանդությունների կանխարգելման կամ բուժման համար դեղամիջոցներ են ստանում: Արդյունքում՝ կաթի մշակման ընթացքում նյութերը փոփոխվում են, սակայն նախկինի նման ակտիվ են մնում եւ կարող են ազդել մարդու օրգանիզմի վրա:
Սննդի մեջ այսպիսի նյութերի մշտական օգտագործման դեպքում մարդու օրգանիզմում կարող է հակաբիոտիկների նկատմամբ կայունություն մշակվել: Այս հայտնագործությունը վկայում է, թե հնարավոր է՝ արժի, որ մարդիկ փոխեն պանրի պատրաստման եղանակը, քանի որ սա նույնպես իր ավանդն է ունենում կայունության զարգացման մեջ:
Շարունակությունը՝ այստեղ