Երևան, 15.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ժամանակակից ո՞ր ազգերն են ամենահինը

ԼԱՅՖ
Blognews.am-ը գրում է.
 
Բոլոր ժամանակներում սեփական պատմությունը չափազանցնելը «նորաձև» է եղել։ Այդ իսկ պատճառով ամեն ազգ ձգտում է իր ծննդաբանության պատմությունը ներկայացնել՝ սկսելով Հին աշխարհից կամ որ ավելի լավ է՝ քարի դարից։ Սակայն կան ազգեր, որոնց պատմության հնությունը կասկածների տեղիք չի տալիս։

Հայեր (մ.թ.ա. երկրորդ հազարամյակ)

Աշխարհի ամենահին ազգերից մեկը հայերն են։ Հին ավանդության համաձայն՝ հայերի նախահայրը համարվում էր լեգենդար արքա Հայկը, ով Միջագետքից Վանի տարածք էր ժամանել մ.թ.ա. 2492թ.-ին։ Նա առաջինն էր, ով Արարատ լեռան շրջակայքում նոր պետության սահմաններ գծեց և դարձավ Հայոց թագավորության հիմնադիրը։ Հենց Հայկի անունից էլ սերում է «հայ» բառը։
Այս վարկածը գրի է առնվել վաղ միջնադարյան հայ պատմիչ Մովսես Խորենացու կողմից։ Վաղ հայկական բնակատեղիները նա ընդունում էր Վանա լճի շրջակայքում գտնվող Ուրարտուի փլատակները։ Այժմ, պաշտոնական վարկածի համաձայն, նախահայկական ցեղերը՝ մուշկերն ու ուրումեացիները, այս տարածքներ են եկել մ.թ.ա. 7-րդ դարի երկրորդ քարրորդին՝ դեռ մինչև ուրարտական պետության կազմավորումը, այն բանից հետո, երբ նրանք կործանեցին Խեթական տերությունը։ Այստեղ նրանք խառնվել են տեղի խուռիական, ուրարտական ու լուվիական ցեղերի հետ։ Պատմաբանները նշում են, որ հայկական պետականության ծագման աղբյուրն անհրաժեշտ է փնտրել Արմե-Շուպրիա (Սուպրիա) թագավորության գոյության ժամանակահատվածում՝ մոտավորապես մ.թ.ա. 1200-ական թվականներին։

Հրեաներ (մ.թ.ա. երկրորդից առաջին հազարամյակ)

Երկար ժամանակ համարվում էր, որ «հրեաներ» ասվածն ավելի շատ մշակույթին, քան էթնոսին է վերաբերում։ Այլ կերպ ասած՝ «հրեաներին» հուդայիզմն է ստեղծել և ոչ թե հակառակը։ Գիտության մեջ մինչև այժմ քննարկվում է այն հարցը, թե ի սկզբանե ովքեր էին իրենցից ներկայացնում հրեաները՝ ազգ, սոցիալական դաս, թե՝ կրոնական խումբ։ Եթե հավատանք հրեաների պատմության հինավուրց աղբյուրին՝ Հին կտակարանին, ապա հրեաների ծագումը սկսում է Աբրահամից (մ.թ.ա. 21-20-րդ դարեր), ով սերում էր Հին Միջագետքի շումերական Ուր (Ուրիմ) քաղաքից։
Հոր հետ նա Քանան ժամանեց, որտեղ նրա սերունդներն ավելի ուշ գրավեցին տեղացիների (ավանդության համաձայն՝ Նոյի որդի Քամի սերունդները) հողերը՝ Քանանն անվանելով «Իսրայելի հողեր»։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ հրեա ազգը ձևավորվել է «Եգիպտոսից ելքի» ժամանակ։
Հրեաների ծագման լեզվաբանական վարկածի համաձայն՝ նրանք առանձնացել են արևմտյան սեմիթական խմբից մ.թ.ա. երկրորդ հազարամյակին։ Նրանց «լեզվական եղբայրներն» են համարվում ամովրհացիներն ու փյունիկեցիները։ Վերջերս հայտնվել է նաև հրեաների ծագման «գենետիկական վարկածը»։ Դրա համաձայն՝ հրեաների երեք հիմնական խմբերն են աշկենազները (Ամերիկա-Եվրոպա), միզրահները (Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներ), սեֆարդները (Պիրենեյան թերակղզի), ովքեր միանման գենետիկա ունեն, ինչը հաստատում է նրանց ընդհանուր արմատները։ «Abraham`s Children in the Genome Era»-ի հետազոտության համաձայն՝ բոլոր երեք խմբերի նախնիները հայտնվել են Միջագետքում։ 2500 տարի առաջ (մոտավորապես բաբելոնյան Նաբուգոդոնոսոր արքայի կառավարման ժամանակաշրջանում) նրանք բաժանվել են երկու խմբի, որոնցից մեկն ուղղվել է դեպի Եվրոպա և հյուսիսային Աֆրիկա, իսկ մյուսը՝ հիմնավորվել Մերձավոր Արևելքում։

Եթովպիացիներ (մ.թ.ա. երրորդ հազարամյակ)

Եթովպիան պատկանում է մարդկության ծագման արևելաաֆրիկյան հինավուրց արեալին։ Դրա առասպելական պատմությունը սկսում է Պունտ («Աստվածների երկիր») երկրից, որը հին եգիպտացիներն իրենց նախահայրենիքն էին համարում։ Դրա մասին հիշատակումները հանդիպում են հին եգիպտական աղբյուրներում, որոնք թվագրվում են մ.թ.ա. երրորդ հազարամյակին։ Ինչևէ, եթե այս երկրի տեղն ու դրա գոյությունն առհասարակ վիճելի հարց է, ապա Կուշի նուբիական թագավորությունը, որը գտնվում էր Նեղոսի դելտայում, հին Եգիպտոսի իրական հարևանն էր, որը մեկ անգամ չէ, որ վերջինիս գոյությունը հարցականի տակ էր դնում։ Չնայած Կուշի թագավորության ծաղկման ժամանակաշրջանը համարվում է մ.թ.ա. 300 - մ.թ. 300թթ-ը, սակայն այս քաղաքակրթությունը ծագել է այստեղ շատ ավելի վաղ՝ դեռ մ.թ.ա. 2400-ականներին՝ առաջին նուբիական թագավորության՝ Կերմի հետ միասին։
Որոշ ժամանակ Եթովպիան Շեբայի հինավուրց թագավորության գաղութն էր, որի կառավարիչը լեգենդար Շեբայի թագուհին էր։ Հենց այստեղից էլ ծագել է «Սողոմոնյան դինաստիայի» առասպելը, ըստ որի՝ եթովպիական արքաները Սողոմոնի նախնիներն են։

Ասորիներ (մ.թ.ա. 4-3 հազարամյակ)

Եթե հրեաները ծագել են սեմիթական ցեղերի արևելյան խմբերից, ապա ասորիները՝ հյուսիսային։ Մ.թ.ա. 3-րդ հազարամյակում նրանք կարողացան գրավել հյուսիսային Միջագետքի տարածքը, սակայն պատմաբանների կարծիքով նրանց տեղաբաշխումը կարող էր և ավելի վաղ տեղի ունեցած լինել՝ մ.թ.ա. չորրորդ հազարամյակում։ Ասորիների կայսրությունը, որը գոյություն է ունեցել Ք.ա. 8-6-րդ դարերում, համարվում է մարդկության պատմության առաջին կայսրությունը։ 
Ժամանակակից ասորիներն իրենց համարում են Հյուսիսային Միջագետքի բնակչության ժառանգներ, չնայած գիտական աշխարհում սա վիճելի փաստ է համարվում։ Հետազոտողների մի մասն այս տեսանկյունի կողմակից են, իսկ մի մասն էլ ժամանակակից ասորիներին արամեացիների հետնորդներն են համարում։

Չինացիներ (մ.թ. 4500-2500թթ․)

86594558_Old_Chinese_Photos__45_

Չինական ազգը կամ Հանն այսօր կազմում է երկրագնդի ողջ բնակչիության 19  տոկոսը։ Այն ծագել է նեոլիթյան մշակույթի հիմքում Ք.ա. 5-3 հազարամյակում Հուանհե գետի երկայնքի կենտրոնական հատվածում՝ համաշխարհային քաղաքակրթության կենտրոններից մեկում։ Սա հաստատվում է թե՛ հնագիտությունը, թե՛ լեզվաբանությունը։
Վերջինս նրանց առանձնացնում է չին-տիբեթական լեզվախմբում, որն առանձնացել է մ.թ.ա. հինգերորդ հազարամյակի կեսին։
Հանի հետագա կազմավորման մեջ մասնակցել են մոնղոլոիդների բազմաթիվ ռասաների ցեղեր, որոնք խոսել են տիբեթական, ինդոնեզական, թայական, ալթայան ու այլ լեզուներով, որոնք բավականին տարբեր էին մշակութային առումով։  Հան ժողովրդի պատմությունը սերտ կապված է Չինաստանի պատմությանը, և մինչ այսօր նրանք կազմում են երկրի բնակչության հիմնական մասը։

Բասկեր (հնարավոր է՝ մ.թ.ա. 14-10-րդ հազարամյակ)

Շատ տարիներ առաջ՝ մեր թվարկությունից առաջ 4-րդ հազարամյակում, սկսվեց հնդեվրոպացիների միգրացիան, ովքեր բնակեցրեցին Եվրասիայի մեծ մասը։ Այսօր հնդեվրոպական լեզվաընտանիքի լեզուներով խոսում են ժամանակակից Եվրոպայի գրեթե բոլոր երկրները, բոլորը՝ բացի բասկերից։ Նրանց ծագումը, տարիքն ու լեզուն ժամանակակից պատմության ամենամեծ գաղտնիքներից մեկն է։ Ոմանք կարծում են, որ բասկերի նախնիները Եվրոպայի առաջին բնակիչներն էին, ոմանք էլ ասում են, որ նրանք կովկասյան ազգերի հետ ընդհանուր հայրենիք են ունեցել։ Ինչևէ, բասկերը Եվրոպայի ամենահին բնակիչներից մեկն են համարվում։
Բասկերի լեզուն՝ էուսկարան, համարվում է միակ պահպանված նախահնդեվրոպական լեզուն, որը կապ չունի այսօր գոյություն ունեցող և ոչ մի լեզվաընտանիքի հետ։ Իսկ ինչ վերաբերում է գենետիկային, ապա հետազոտություններից մեկի համաձայն, որն արվել էր 2012թ.-ին «National Geographic Society»-ի կողմից, բասկերն այնպիսի գեներ են կրում, որոնք էականորեն տարբերվում են նրանց շրջապատող մյուս ազգերից։ Սա խոսում է ի օգուտ այն վարկածի, որ նախաբասկերն առանձնացել են առանձին մշակույթ հիմնելով 16 հազար տարի առաջ՝ պալեոլիթի ժամանակաշրջանում։

Կոյսանյան ցեղեր (100 հազար տարի առաջ)

Գիտնականների վերջերս արված հայտնագործության համաձայն՝ աշխարհի ամենահին ցեղը Կոյսանյան ցեղերն են համարվում, որոնք հարավային Աֆրիկայում ապրող ցեղեր են։ Նրանց թվում են որսորդությամբ զբաղվող բուշմեններն ու անասնապահությամբ զբաղվող հոտենտոտները։
Գենետիկայի շվեդ մասնագետները պարզել են, որ նրանք առանձնացել են մարդկության սկզբնական ծագման խմբից 100 հազար տարի առաջ, այսինքն՝ դեռ մինչև Աֆրիկայից դուրս գալն ու մարդկանց տարածումը։
Մոտավորապես 43 հազար տարի առաջ Կոյսանյան ցեղերը բաժանվեցին հյուսիսային և հարավային խմբերի։ Հետազոտողների պնդմամբ՝ Կոյսանյան ցեղերի մի մասը պահպանել է իր հին արմատները, իսկ մյուս մասը, այլ ցեղերի հետ խաչասերվելով, կորցրել է իրենց սկզբնական գենետիկ առանձնահատկությունները։
Կոյսանյան ցեղերի ԴՆԹ-ն տարբերվում է աշխարհի մյուս ազգերի գեներից։ Դրանում հայտնաբերվել են «մնացուկային» գեներ, որոնք պատասխանատու են մեծ ուժի և մկանների դիմադրողականության համար, ինչպես նաև ուլտրամանուշակագույն ճառագայթման դիմակայության համար։
«Արարատ-Արմենիան» զիջեց «Ռիգային», բայց պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլՀուլիսի 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին և 21-ին գազ չի լինելու․ հասցեներՎերին Լարսում սահմանային ծանրաբեռնվածություն է․ բեռնատարների հերթ է գոյացելABC. ԱՄՆ ուժերը կրկին հարված են հասցրել ԻրանինԹուրքիան կմասնակցի համաշխարհային ռազմական բանկի ստեղծմանըԴավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՎեհափառը կարևորել է սփյուռքահայ երիտասարդների ազգային ինքնության ամրապնդումըՓրկարարները զարգացնում են իրենց մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտություններըՉինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր լողացող հողմային տուրբինըՄարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավորԱրագածոտնի մարզում ջրելու հարցի շուրջ ծագած վիճшբանությունն ավարտվել է ծեծկռտnւքով․ կան վիրավnրներ«Սոյուզ ՄՍ-29»-ը տիեզերք է ուղարկել ռուս-ամերիկյան անձնակազմ«Ռեալի» ղեկավարությունը դիմել է ՈւԵՖԱ-ին՝ խնդրելով «Բարսելոնային» զրկել տիտղոսներիցՍյունիքում իրականացված արևային էներգետիկայի ծրագիրը՝ միջազգային հետաքրքրության կենտրոնումՅունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի ԻտալիաՌուսները սիրահարվում են Հայաստանին․Վահե ԱվանեսյանԿԳՄՍ նախարարությունը 2027 թվականին նախատեսում է Արտավազավանքում հնագիտական պեղումներ իրականացնելԱղվերանում տևական ժամանակ գազ չի լինի«Համահայկական ճակատ» կուսակցության գրառումը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրվա առթիվԱլեն Զուրաբյանը՝ ծանրամարտի Մ17 ԱԱ փոխչեմպիոն«Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բшխվել քարերին. կան վիրшվորներ6 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին գումար կտրամադրվի տուն գնելու համարԽոշոր հրդեհ՝ Բրյուսելում. կան զոհերՀայրը փորձել է փրկել բանջարեղենի փոսում խեղդված դստերն ու կնոջըՀայկական պետությունը պետք է հարատևի, զարգանա, ամրանա, պետք է կարողանա պաշտպանի իրեն. Ավետիք ՉալաբյանՄահացել է Շիրակ Թորոսյանի մայրըՓարիզի մերձակայքում hրդեհի մարումը կարող է մի քանի շաբաթ տևել. Ֆրանսիայի hրշեջ-փրկարարական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Ուժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր ԿամենդատյանՄեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ ՍավգուլյանԱմենայն հարգանքով, բայց հայերը «Սպարտա»-ն չեն․ «Ռիգա»-ի ավագ Հարավային Կորեայում ցանկանում են նվազեցնել քրեական պատասխանատվության տարիքը մինչև 13 տարեկան Ողբերգական դեպք Արարատի մարզում. 13-ամյա աղջիկը կյանքից հեռացել է, չարաշահել է էներգետիկները Մյասնիկյան պողոտայի մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես կվերադասավորվի Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են Իրանին ԱՄՆ-ի hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով Կոմիում հայտնաբերվել է 18-ամյա աղջկա մարմինը, որին հունիսին գետի հոսանքը քշել էրՀայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն ԳրիգորյանՀնդկաստանը Իրանին բnղոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավերի վրա hարձակnւմներից հետո 19-ամյա Յամալը նշել է իր երազանքի նվերը ԱԱ-2026-ի կիսաեզրափակչից առաջ Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար Պետական համակարգը դատարկվո՞ւմ է․ Past.am-ի ուշագրավ տեղեկություններըՍտամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է Ուկրաինան մեկ գիշերում 11 ռուսական նավ է խոցել ԻՀՊԿ-ն hարձակվել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարող երկու լցանավի վրա Ո՞ւմ է մտահոգում հազարավոր մարդկանց ճակատագիրըՖրանսիական խաղողը՝ իտալական «քարոտ տարածքներում». «Փաստ»Ինչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր ԿամենդատյանԸնտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա ՍողոմոնյանՎրեժխնդրությո՞ւն, թե՞ պետական կառավարում. ո՞ւր է գնում ՀայաստանըԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում 3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար