Ինչ ունեցվածքի տեր է վարչապետի օգնականը
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԲարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակել է սույն թվականի նոյեմբերի 18-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանի օգնական նշանակված Վահան Դիլանյանի պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Հայտարարագրում Վահան Դիլանյանը գրառել է 2 միլիոն դրամի չափով փոխառություններ, այսինքն՝ տոկոսով տրված փող: Վարչապետի օգնականի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ՝ Դիլանյանի հայտարարագրած դրամական միջոցները կազմել են 107 հազար 581 դրամ: Վահան Դիլանյանի 11 ամսվա եկամուտները կազմել են 4 միլիոն 115 հազար դրամ, որից աշխատավարձը՝ 3,7 միլիոն դրամ, 152 հազար դրամը վարկեր են, իսկ 200 հազար դրամի չափով եկամուտ Դիլանյանը ստացել է փոխառություններից ստացված տոկոսներից: Անշարժ կամ թանկարժեք գույքը Դիլանյանը չի հայտարարագրել:
Նշենք, որ Վահե Դիլանյանն ավարտել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, ասպիրանտուրան սովորել է կառավարման ակադեմիայում: Դասավանդել է, աշխատել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամում՝ որպես հանրային կապերի պատասխանատու, ինչպես նաեւ եղել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական:
Գագիկ Աղբալյան