Երևան, 27.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Քաղաքական հետապնդումների և միմյանց վերաբերյալ վարկաբեկիչ նյութերի տարածումն էլ ավելի են խորացնում Հայաստանում սոցիալ-մշակութային և քաղաքական ճգնաժամը. Արա Աբրահամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ
Կորոնավիրուսային համավարակը ոչ միայն լուրջ վնաս է հասցնում մարդկանց առողջությանը և բարեկեցությանը, այլև խաթարում է աշխարհի շատ երկրների տնտեսությունները:
 
Այսօր Հայաստանում, ցավոք, համաճարակի դեմ պայքարի և դրա հետևանքները մեղմելու նպատակով բոլոր ուժերի ակնկալվող համախմբման փոխարեն, զարգանում են հասարակական վտանգավոր գործընթացներ, որոնք ավելի են սրում հասարակության բևեռացումը, արմատավորում են փոխադարձ անհանդուրժողականության, չարության մթնոլորտ, նսեմացնում են ազգային ավանդական, այդ թվում՝ հոգևոր արժեքների և Հայ Առաքելական եկեղեցու դերն ու նշանակությունը:
 
Քանի դեռ, աշխարհի զարգացած երկրների ջանքերն ուղղված են COVID-19-ի դեմ դեղամիջոցներ ու պատվաստանյութեր ստեղծելուն, հայ հասարակությունը, մեկը մյուսի հետևից, ահավոր մեծ չափաբաժիններով վարկաբեկիչ բնույթի տեղեկատվության «ներարկումներ» է ստանում, ինչը կաթվածահարում է հասարակական ու պետական օրգանիզմը և տանում հայոց պետականության ու հանրային բարոյականության հիմքերի խարխլմանը:
 
Այս օրերին մենք ականատեսն ենք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ պախարակիչ նյութերի հրապարակմանը, միտում ունենալով վարկաբեկել մի անձնավորության, ով Հայաստանում կայացել է ոչ միայն որպես երկրի ամեհահաջողված ձեռներեցներից մեկը, այլև, մեծապես նպաստել է նրա զարգացմանն ու շահեկան կերպարի ձևավորմանը:
 
Իր բազմամյա գործունեության ընթացքում Ծառուկյանը բարձր հարգանք ու հեղինակություն է վաստակել նաև օտարերկյա բազմաթիվ գործարարների ու քաղաքական գործիչների շրջանում, այդ թվում՝ Ռուսաստանում, Բելառուսում, եվրոպական ու արաբական երկրներում և այլուր:
 
Նման գործիչների հանդեպ սույն քամահրական ու անվայել վերաբերմունքը ոչ միայն նվազեցնում է Հայաստանի ներդրումային գրավչությունը, այլև մեծապես վնաս է հասցնում ինչպես բիզնեսին այնպես էլ իշխանությունների հետ նրա փոխգործակցությանը:
 
Նմանապես, և ընդդիմության կողմից հրապարակային բանավեճի դաշտում դրսևորվող ցինիզմը, պետության առաջին դեմքերի արժեզրկումը, արժանապատվությունը նվաստացնող, մասնավորապես՝ ՀՀ վարչապետին, նրա տիկնոջը վերաբերվող զազրելի հրապարակումների տարածումը, բնավ չեն նպաստում ո՛չ իշխանության, ո՛չ էլ ընդդիմության ուժի և հեղինակության աճին:
 
Նոր իշխանությանը նախորդից բաժին հասած բազմաթիվ մեխանիզմներից ու «ավանդույթներից» ձերբազատվելու գործընթացում, չգիտես ինչու, վարկաբեկման և փոխադարձ վիրավորանքների միջոցով միմյանց արժեզրկման արատավոր գործելակերպը ոչ միայն չի վերանում, այլև համարյա վերածվում է հասարակական կյանքի և ժողովրդի զանգվածային գիտակցության՝ հետին պլան մղելով իրական խնդիրներն ու վտանգները:
 
Սույն իրավիճակի շտկման հարցում զգալի դերակություն կարող է ունենալ ինչպես իշխանության դիրքորոշումը, այնպես էլ ընտրյալ մտավորական խավը, որը, ցավոք, նույն այդ ահաբեկման ու արժեզրկման հետևանքով, ըստ էության, անհետացել է հասարակական-քաղաքական դաշտից:
 
Մեզ՝ Սփյուռքի ներկայացուցիչներիս, չեն կարող չմտահոգել մեր պատմական հայրենիքում տիրող իրավիճակը, նրա անվտանգությանն ու բարօրությունը պայմանավորող հարցերը:
 
Ակնհայտ է, որ հիմա քաղաքական շահարկումների, «մեղավորների» փնտրտուքի, պիտակներ կպցնելու ժամանակը չէ, առավել ևս, տեղին չէ, երկրի տնտեսության կարևորագույն օղակներից մեկի ղեկավարի հանդեպ նման ճնշում գործադրելը:
 
Այսօր պետք է անհապաղ համախմբել բոլոր ուժերն ու ռեսուրսները և գտնել մեխանիզմներ՝ հաղթահարելու համաճարակն ու նրա հետևանքները, որոնք սրվել են իշխանությունների կողմից ժամանակին համապատասխան միջոցներ չձեռնարկելու պատճառով:
 
Պահն ու իրավիճակը հասարակական համաձայնություն են պահանջում: Ժամանակն է կանգ առնելու և մի կողմ թողնելու անձնական հավակնություններն ու նախապատվությունները:
 
Ի տարբերություն փոխադարձ հալածանքի, միմյանց հանդեպ ճիշտ ժամանակին հայտարարված բարոյական համաներումը երկրին ու հասարակությանը թե՛ հոգևոր, թե՛ նյութական շատ ավելի մեծ օգուտ կբերի:
 
Միայն այդպես մենք կամրապնդենք Հայաստանի ինչպես հասարակական-քաղաքական հիմքերը, այնպես էլ նրա միջազգային հեղինակությունը:
Հայ սամբիստները պատրաստվում են Աշխարհի առաջնությանըԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ ինչ է սպասվումԴեկտեմբերի 8-ից 11-ը Աբու Դաբիում կանցկացվի ջրին նվիրված համաժողովTashir Arena-ում կայացավ «ՖՈՆՏԱՆԻԱ» նոր ջրային շոուի պրեմիերանԹուրքիայի բանտերում կա 266 անչափահաս աղջիկԱՄՆ-ի նավթի ռազմավարական պաշարները հասել են վերջին 44 տարվա նվազագույն մակարդակինՍոցփաթեթով հանգստանալու պայմանագիր եք կնքել կամ պատրաստվում եք կնքել. մինչև տարեվերջ կնքվածը կկատարվի այսօրվա կանոններով. ի՞նչ է փոխվում 2027 թ.-ի հունվարի 1-իցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀարկադիր կատարողի մասնակցությամբ տարածված ձայնագրության դեպքով ծառայողական քննություն կիրականացվիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորՍարամեջ գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավորՀայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Վանը» հաղթեց «Գանձասարին»ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը COP17-ում զգուշացրել է գլոբալ տաքացման հետևանքների մասինՀանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանՄակրոնը խոստովանել է, որ իշխանությունները պատրաստ չէին Ֆրանսիայում տեղի ունեցած բողոքի ակցիաներինԳավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա ԿոստանյանԱշխարհում տեղի ունեցող զարգացումներն իրենց աղետաբեր ու արցախակործան «իշխանության» օգտին չեն այլևս. Արտակ Զաքարյան Կարեն Ասլանյանը դուրս եկավ եզրափակիչ` հաղթելով Բուլղարիան ներկայացնող Էդմոն Նազարյանին․ ԱԱ Նիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԵրեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ. Մենուա ՍողոմոնյանԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում Գավառի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Ֆրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդ Սևան-Մարտունի ճանապարհին «ԶԻԼ»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունիԱրմավիրի դատարանից կալանավոր է փախել Ադրբեջանը կոշտ նախազգուշացում է հղել Իրանին․ զբաղվեք ձեր երկրի խնդիրներով Հայաստան կժամանի Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը Վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանին 75-ամյա գողին գտնելու համար 69 մլն դրամ են խոստացելԿարեն Ասլանյանը 3 փայլուն հաղթանակից հետո ևս կիսաեզրափակչում է․ ԱԱ Գյումրիում՝ տներից մեկում, հրդեհ է բռնկվել. փրկարարները մարել են կրակը Առջևում շատ լուրջ խոսակցություն է․ Պեսկովը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին Ռադան քվեարկել է Ուկրաինայում ռшզմական դրության երկարաձգման օգտին Աշխատանք չունեցողների համար նոր հնարավորություն․ պետությունը մինչև 250 հազար դրամի աջակցություն կտրամադրի