Երևան, 01.Հունվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ֆրանսիական չափանիշներով պլաստիկ վիրահատություններ հայ մասնագետից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Past.am

Բորիս Գեորգիի Միրզոյան. Ֆրանսիայում և Շվեյցարիայում  հավաստագրված պլաստիկ վիրաբույժ: Նա 2015 թվականից համատեղել է պլաստիկ վիրաբուժական գործունեությունը Փարիզի Շանզելիզե կլինիկայում և Մոսկվայի <ԱՄ Մեդիցինա> (АО Медицина) կլինիկայում, որն ունի Joint Commission International (JCI) հավատարմագիր։ Այժմ բժիշկ Միրզոյանը տեղափոխվել է Հայաստան, ու աշխատում է նաև Երևանի <Նյու Մեդ> բժշկական կենտրոնում։

Առողջապահական համակարգ մասնագիտական պարբերականը /mednews.am/ բժշկի հետ զրուցել է պլաստիկ վիրաբուժության առանձնահատկությունների, միտումների ու նրա մոտ քսանամյա հարուստ մասնագիտական փորձի մասին:

-Բժիշկ Միրզոյան, Ֆրանսիայի պլաստիկ վիրաբույժի հավաստագիր ստանում են քչերը: Ի՞նչ ճանապարհ է պետք անցնել այդ հավաստագիրը ստանալու համար:

-Ֆրանսիայում պլաստիկ վիրաբուժության օրդինատուրայի բոլոր տեղերը պետպատվերով են, ու շատ քիչ թվով բժիշկներ են ընդունվում: Դրա համար է պետք է մի շարք քննություններ ու մրցույթներ հաղթահարել:  Այստեղ ձգտում են պատրաստել սահմանափակ թվով, բայց բարձրակարգ մասնագետներ: Օրդինատուրայում սովորում են 5 տարի, այդ ամբողջ ընթացքում ակտիվ պրակտիկա անցնում Ֆրանսիայի համալսարանական կլինիկաների պլաստիկ, վերականգնողական և էսթետիկ վիրաբուժության բաժանմունքներում: Ի դեպ ապագա պլաստիկ վիրաբույժները պարտադիր պետք է անցնեն նաև ընդհանուր վիրաբուժական պրակտիկա: Իմ ընդհանուր վիրաբուժական պրակտիկան ես անցել եմ Շվեյցարիայում: Այս բազմակողմանի ու երկարատև ուսուցումն օգնում է ապագա պլաստիկ վիրաբույժներին ավելի շատ մասնագետների հետ աշխատել, ծանոթանալ տարբեր վիրաբուժական մեթոդների և ուղղությունների հետ, հմտանալ ու զարգացնել կարողությունները: Օրդինատուրայից հետո 3 տարի էլ աշխատում ենք համալսարանական կլինիկաներում պրոֆեսորների հսկողությամբ, ու միայն բազայում գրանցված վիրահատությունների համապատասխան քանակ ունենալուց հետո  ստանում պլաստիկ, վերականգնողական և էսթետիկ վիրաբույժի հավաստագիրը:  

Нет описания.-Հայաստանում կարծես թե այդ հստակ տարբերակումը չկա՝ պլաստիկ, վերականգնողական և էսթետիկ վիրաբույժ: Ինչու՞ է առանձին շեշտվում պլաստիկան ու էսթետիկան, ո՞րն է այդ միջամտությունների տարբերությունը:

Нет описания.-  Ճիշտ է՝ այստեղ այդպես չեն առանձնացնում, բայց Ֆրանսիայում դրանք ունեն հստակ տարբերակում ևւ ցուցումներ. վերականգնողական միջամտությունները կատարվում են անհրաժեշտությունից ելնելով, պլաստիկ վիրահատությունները կյանքի որակը բարելավելու համար, իսկ էսթետիկը՝ գեղեցկանալու համար: Էսթետիկ միջամտության  դեպքում պացիենտը չունի առողջական որևէ խնդիր․պարզապես ցանկանում է որոշ շտկումներ կատարել իր արտաքինում՝ ավելի հմայիչ երևալու համար։ Օրինակ՝ ձգել դեմքը, շտկել կոպերը, մեծացնել կուրծքը։ Իսկ պլաստիկ վիրահատության դիմող անձը ձգտում է ազատվել իրեն անհանգստացնող, անհարմարություն առաջացնող, առողջությանը հաճախ վնասող արտաքին խնդրից և բարելավել իր կյանքի որակը։ Օրինակ՝  կրծքի գերաճի՝ հիպերտրոֆիայի դեպքում պլաստիկ  վիրահատությամբ օգնում ենք կնոջն ազատվել ավելորդ ծանրությունից, որը ճնշում ու վնասում է ողնաշարը, թույլ չի տալիս զբաղվել սպորտով, ավելի ակտիվ կյանք վարել կամ  ընտրել հարմար չափսի զգեստ։ Կամ օրինակ թուլացած, կախված փորի պատճառով հաճախ, հիմնականում ամռանը, կարող է առաջանալ շփաբորբ, կամ սնկային հիվանդություններ։ Փաստորեն ունենում ենք արտաքին էսթետիկ խնդիր, որը նաև անհանգստացնում է մարդուն, իջեցնում կյանքի որակը, երբեմն առողջական խնդիրների պատճառ դառնում։ Եվ պլաստիկ վիրահատությունը նրանց օգնում է ազատվել առօրյա կյանքի այդ անհարմարություններից ու զգալիորեն բարելավել կյանքի որակը։ Դե իսկ վերականգնողական վիրահատությունները հիմնականում կատարվում են կրծքագեղձի քաղցկեղից հետո, երբ կուրծք ենք ձևավորում: Պետք է ասեմ, որ Ֆրանսիայում պլաստիկ և վերականգնողական վիրահատությունների մեծ մասն իրականացվում է պետպատվերի շրջանակում, ինչի արդյունքում մեծ է  նաև կատարվող միջամտությունների քանակը, և մեծ քանակով վիրահատություններ անող վիրաբույժները, որոնք նաև լուրջ ուսում են ստացել հայտնի կլինիկաներում, գնալով ավելի են կատարելագործվում: Հենց դա է պատճառը, որ Ֆրանիսան համարվում է պլաստիկ վիրաբուժության առաջատար երկրներից մեկը:

-Ի՞նչ միջամտություններ եք իրականացնում Դուք, և որոնք են առավել մեծ պահանջարկ վայելում:

- Կատարում եմ պլաստիկ, վերականգնողական և էսթետիկ բոլոր միջամտությունները. ճակատի, հոնքերի, կոպերի, դեմքի միջին և ստորին հատվածների ձգումներ, ռինոպլաստիկա, օտոպլաստիկա, կրծքագեղձի մեծացում, փոքրացում, ձգում, աբդոմինոպլաստիկա, բոդի լիֆթինգ, լիպոսակցիա, ազդրերի ձգում, բազուկների ձգում, կրծքագեղձի ռեկոսնտրուկցիա և այլն: Հայաստանում,իհարկե, ամենից հաճախ կատարում եմ ռինոպլաստիկա, Ֆրանսիայում առաջին տեղում, որքան էլ զարմանալի թվա, կրծքագեղձերի փոքրացումն են ու ձգումն էր  առաջին տեղում, որովհետև այնտեղ կանայք ձգտում են դինամիկ, ազատ, ակտիվ սպորտային կյանքի, իսկ Ռուսաստանում, որտեղ ևս աշխատել եմ, հակառակը՝ կրծքագեղձի մեծացումներն են ամենից հաճախ կատարվում:

 

- Այսինքն Ձեզ կարող են դիմել պլաստիկ, վերականգնողական և էսթետիկ ցանկացած խնդրով: Իսկ վիրահատության և պացիենտի նախապատրաստությունն ինչպե՞ս է կատարվում, և պատահո՞ւմ է, որ այդ փուլում պացիենտը հրաժարվի վիրահատությունից:

- Այո՛, պատահում է: Պետք է անպայման լինի վիրահատության ցուցում։ Եթե դիմել է մեկը, ում հոնքերն արդեն իսկ բարձր են, մենք չենք բարձրացնի։ Ես առաջնորդվում եմ մեկ սկզբունքով՝ պարգևել գեղեցկություն, չխաթարել դիմագծերի բնականությունն ու ներդաշնակությունը։ Բացի այդ էսթետիկ միջամտությունների դեպքում առաջին հանդիպումից հետո Ֆրանսիայում 15 օր մտորելու ժամանակ ենք տալիս. կարող է պատահել, որ մարդն այդ որոշումը կայացրել է տաք գլխով, ինչ-որ գործոնի ազդեցությամբ, ու այդ ընթացքում հնարավոր է՝ մտափոխվի:Երբեմն նաև մարդիկ չափազանց մեծ հույսեր ու իրականությունից հեռու ակնկալիքներ են կապում այս վիրահատությունների հետ, պատրանքներ ստեղծում, երազում նմանվել ինչ-որ մեկին: Այս դեպքում, եթե զգում ենք, որ կա անհրաժեշտություն,որ պացիենտի հետ խորհրդատվություն անցկացնի նաև հոգեբանը, համագործակցում ենք Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հետ:  Մեր խնդիրն է՝ միջամտության արդյունքում մենք ոչ միայն բարելավել մարդու արտաքինը, այլև լուսավորել նրա ներաշխարհը: Վիրահատությունից հետո մարդն ակնհայտորեն փոխվում է, դառնում ավելի պայծառ, դրական և ուրախ:

-Ինչո՞վ է պայմանավորված պլաստիկ ու էսթետիկ վիրաբուժության այս բուռն զարգացումը և ինչպե՞ս չսխալվել վիրաբույժի ընտրության հարցում:

- Այս բումը դեռ երկար շարունակվի, որովհետև գեղեցիկ խնամված արտաքինը թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց համար ինչ-որ տեղ դարձել է հաջողության ցուցիչ: Մարդիկ ուզում են ավելի երիտասարդ երևալ, ապրել դինամիկ կյանքով, մրցունակ լինել երիտասարդ սերնդի հետ, ունենալ կյանքի ավելի բարձր որակ: Պլաստիկ և էսթետիկ վիրաբուժությունը նրանց ընձեռնում է այդ հնարավորությունը: Ինչ վերաբերում է չսխալվելուն, պետք է ուշադրություն դարձնել մի քանի հանգամանքների. բժիշկը պետք է կրթական լուրջ բազա ունենա, մասնագիտացած լինի առաջատար բժշկական կլինիկաներում, որտեղ կատարվում են մեծ քանակությամբ պլաստիկ միջամտություններ։ Բժիշկը պետք է հարուստ փորձ ունենա, կատարված հաջող վիրահատությունների նշանակալի բազա։ Դա օգնում է վիրահատության ընթացքում ծագած բարդությունները լուծել օպերատիվ ու արդյունավետ կերպով։ Բարդություններ չեն ունենում միայն չվիրահատող բժիշկները, վիրահատող փորձառու բժիշկները գիտեն դրանց լուծման լավագույն ուղիներն ու բարդությունները կանխելու տարբերակները։ Պացիենտը բժշկին ընտրելիս պետք է ուշադրություն դարձնի բժշկի անձնական հատկանիշներին, հասկանա, որքանով է նա ազնիվ, որքանով է հետևում հակացուցումներին, և ի՞նչն է առավել կարևորում պացիենտին ճիշտ խորհրդատվություն տրամադրելը և օպտիմալ լուծում գտնելը, թե՞ զուտ վիրահատություն կատարելը: Բժշկի աշխատանքում ամենակարևորը պացիենտների առողջության պահպանումն է, անվտանգության ապահովումը։

 

 

Հայտնի հյուրեր, ջերմ մթնոլորտ և վառ պահեր․ «Եվրոմեդիա24»–ը տոնեց իր տարեդարձը (տեսանյութ) Այն, ինչ տեղի է ունենում, պարզապես իրավական գործընթաց չէՔրիստոսի արձանը. վերածնվող Հայաստանի խորհրդանիշը Մոսկվայում ձյան շերտի բարձրությունը հասել է 28 սմ-ի Արարատում բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն․ կան վիրավորներ Որոշ հասցեներում ջուր չի լինի Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է կնոջ դի Ո՞վ է օրվա հաջողակը․ աստղագուշակ հունվարի 1-ի համար 2026 թվականը սկսվում է մագնիսական փոթորիկով Լարսը փակ էԱմանորի տոնական երեկո՝ «Եվրոմեդիա24»–ի հետ․ հայտնի հյուրեր, սիրված երգեր ու վառ պահեր Մարգարա-Վանաձոր ճանապարհին բախվել են 6 մեքենաներԽերսոնում 3 ԱԹՍ-ի հարվածի հետևանքով զոհվել է 24 մարդ Արթիկի տարածաշրջանում, Քուչակ-Միրաք, Ապարան-Նիգավան և Սևան-Սեմյոնովկա ավտոճանապարհներին բուք է Վթար՝ Արարատի մարզում․ կա տուժածՁյուն, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն․ առաջիկա օրերի եղանակը2026 թվականը հռչակենք ՀԱՅԻ տարի , երջանկության տարի , հաղթանակի տարի․ Արտյոմ ՎարդանյանԱմանորի երեկո՝ «Եվրոմեդիա24»–ի հետ․ հայտնի հյուրերն ու տոնական վառ պահերը Թող որ 2026 թվականը վերադարձնի հայ ժողովրդին իր երազանքները և լի լինի հաղթանակներով.Արման Վարդանյան Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ, թող 2026-ը դառնա միասնականության, վերածննդի ու հույսի տարի․ Գագիկ ԾառուկյանԻդրամի աշխատակիցները՝ «Օրրան» ցերեկային խնամքի կենտրոնի սաների գաղտնի Ձմեռ պապ (տեսանյութ) Իտալիա, ԱՄԷ և պրեմիում դասի C360 Mastercard. Կոնվերս Բանկի քեշբեք արշավը Թրամփի և նրա ընտանիքի կարողությունը 15 ամսում աճել է մոտ 70%-ով. Bloomberg 2026 թվականը լինելու է Հայաստանի պահպանման, պետականության ամրապնդման և ազգային ինքնության պաշտպանության համար կարևոր և որոշիչ տարի․ Նաիրի Սարգսյան 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը ջերմորեն շնորհավորում է բոլորին Ամանորի կապակցությամբԱմանորին ընդառաջ տիկնոջս հետ միասին այցելեցինք մեր հերոս Ռոզալիա տատիկին․ Մհեր ԱվետիսյանՑանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր անցած տարվա ընթացքում եղել են մեր կողքին․ Ավետիք Չալաբյան Կրակոցներ՝ Երևանում. վիրավորը «Չաղ Ռուստամի»` Ռուստամ Ստեփանյանի հայրն է 15.12. 2025թ. ԱԱԾ մեկուսարանից հրապարակված` Սամվել Կարապետյանի ծրագրային հոդվածը ուժեղ Հայաստանի մասին Մեսսի՛ ջան, մենք քո մեջքին ենք. Ուժեղ թիմ ուժեղ Հայաստանի համար․ «Մեր ձևով» շարժումՎաշինգտոնը պատժամիջոցներ է կիրառել Իրանի և Վենեսուելայի միջև ռազմшտեխնիկական համագործակցության դեմ Լարսը փակ է․ Շիրակի մարզում տեղում է ձյուն Վրաստանն ազատ առևտրի համաձայնագրեր է ստորագրել 46 երկրի և մեկ վարչական միավորի հետ․ էկոնոմիկայի փոխնախարար Կենդանակերպի միայն այս նշանները կկարողանան սկսել տարին առանց ծանրության. ո՞վ կա ցուցակում Porsche-ն ԱՄՆ-ում հետ կկանչի ավելի քան 173,000 մեքենա՝ տեսախցիկների հետ կապված խնդիրների պատճառով 2025 թվականի անկումային հնգյակը․ ովքեր են ամենաշատը կորցրել իրենց տրանսֆերային արժեքներն անցնող տարում Նեթանյահուն Թրամփի հետ քննարկել է Իրանին հարվածներ հասցնելու հնարավորությունը․ Axios Բուլղարիան հունվարի 1-ից անցնում է եվրոյի «Ирония судьбы, или С легким паром» խորհրդային կատակերգությունն ընդգրկվել է Մեծ Բրիտանիայի լավագույն ամանորյա ֆիլմերի ցանկում ՖԻՖԱ-ն Դուբայի սպորտային խորհրդի հետ համագործակցությամբ նոր մրցանակաբաշխություն կհիմնի, որը կփոխարինի The Best մրցանակին Նոր տարի եմ մտնում առանց ավելորդ մարդկանց, զգացմունքների և լարվածության․ Արմեն Աշոտյան Մել Գիբսոնը և Ռոզալինդ Ռոսը բաժանվել են ինը տարվա համատեղ կյանքից հետո Սամվել Կարապետյանի դեմ հարուցված անհեթեթ ու շինծու մեղադրանքները պետք է ամբողջությամբ կարճվեն, քրիստոնյա պատшնդները պետք է տուն վերադառնան, իսկ Հայաստանին պետք է հնարավորություն տրվի վերադառնալու իր պատմական ուղուն. Ռոբերտ Ամստերդամ Մոսկվայում Հաղթանակի օրվա շքերթից հետո Թրամփն ասել է, որ Ռուսաստանն անպարտելի տեսք ունի․ The New York Times Գետափում բшխվել են «Lexus»-ը, «Opel Zafira»-ն և «ՎԱԶ 2101»-ը․ վերջինը բաժանվել է 2 մասի․ կան վիրшվորներ Եթե Շարան ռևшնշ է ցանկանում, կարող ենք անցկացնել 10 րոպեանոց գnտեմարտ. Արման Ծառուկյան Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Խորին շնորհակալություն, Մեծարգո պարոն նախագահ․ Մհեր Ավետիսյան Երևանում վաղվանից սկսած 3,5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատարների համար որոշ ժամերի երթևեկության ժամանակավոր թույլտվությունները չեն գործելու․ ՆԳՆ