«Տոտենհեմը» ցանկանում է պայմանագիր կնքել Տիագո Սիլվայի հետ
ՍՊՈՐՏԼոնդոնի «Տոտենհեմը» ցանկանում է պայմանագիր կնքել ՊՍԺ-ի խաղացող Տիագո Սիլվայի հետ, որն այս մրցաշրջանի ավարտից հետո կստանա ազատ գործակալի կարգավիճակ։ Անգլիական ակումբի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հետաքրքրված է բրազիլացի պաշտպանի ծառայություններով, հաղորդում է The Sun-ը։
Տիագո Սիլվային իրենց կազմում տեսնելու ցանկություն ունեն նաեւ Լիվերպուլի «Էվերտոնը» եւ Լոնդոնի «Արսենալը»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՊՍԺ-ն մտադիր չէ շարունակել համագործակցությունը 35-ամյա Սիլվայի հետ, որի պայմանագիրտ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտ:
Տիագո Սիլվան ՊՍԺ է տեղափոխվել 2012թ․ հունիսին իտալական «Միլանից» 42 միլիոն եվրոյով։ Ընթացիկ մրցաշրջանում Սիլվան ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 30 հանդիպման՝ դառնալով 1 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



