Երևան, 18.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայ հայտնիներ, ովքեր արդեն մոռացվել են

ԼԱՅՖ

Tokashi

  
Հայկական շոու բիզնեսում կային մարդիկ, ովքեր ժամանակին բավականին ակտիվ էին, նրանք երգում էին, նկարահանվում ֆիլմերում, ուրախացնում մեզ իրենց հումորներով, բայց այսօր նրանց աստեղային ժամն արդեն մարել է, կամ էլ նրանք որոշել են այլևս չստեղծագործել: Չգիտեմ՝ որքանով է հայկական շոու բիզնեսում զգացվում նրանց պակասը, բայց ժամանակին նրանց սիրում և երկրպագում էին:
 
Աշոտ Լյուդվիգովիչ
 
Երբ «32 ատամը» նոր էր սկսում իր առաջին քայլերն անել, տղաներն այնպիսի բում առաջացրեցին հայկական հումորային դաշտ, որ միանգամից սիրվեցին: Հաջողության գրակավականը ոչ միայն տարբերվող հումորն էր, այլև լավ ընտրված հումորիստները: Չնայած նրանցից ոմանք մասնագիտությամբ դեղագործ, վիրաբույժ, տնտեսագետ կամ իրավաբան էին, բայց դա չէր խանգարում նրանց ուրախացնել մարդկանց: Նրանց շարքերում էր նաև Աշոտ Լյուդվիգովիչը, ում յուրաքանչյուր ելույթ միշտ տարբերվում էր, նա լավ էր հումորից և լավ էր նաև երաժշտությունից, դրա համար էլ նրան բաժին էին հասնում երաժշտական համարները: Երբ Աշոտը լքեց տղաներին, պատճառաբանեց, որ ուզում է զբաղվել իր հիմնական մասնագիտությամբ:

Անդրե

Չեմ հիշում՝ վերջին անգամ երբ եմ լսել Անդրեի երգերից: Այն փուլում, երբ նա մասնակցեց Եվրատեսիլին, բավականին պոպուլար և սիրված էր աղջիկների կողմից, այդ տարիները նրա համար իսկապես վերելքի տարիներ էին: Անդրեի երգերը միշտը ուրախացնում էին երիտասարդներին, նա ուներ երկրպագուների մեծ բանակ, նրա լուսանկարները հայտնվում էին հայկական ամսագրերի շապիկներին, երգերն էլ գլխավորում էին երաժշտական տասնյակները: Անդրեն հիմա այլևս չի ստեղծագործում, գուցե ասելիք այլևս չունի, գուցե չի ուզում կոմերցիոն երգեր ներկայացնել, բայց միանշանակ կարելի է ասել, որ նրա աստղն էլ արդեն մարել է, և երիտասարդներն արդեն այլ երգիչների են սկսել սիրել:

«Չորս տարբերակ»

«Չորս տարբերակ և չորս տարբեր զարկ». այսպես էին երգում «Չորս տարբերակ» խմբի աղջիկները ժամանակին: Աղջիկները շատ տարբեր էին, նորություն էին հայկական երաժշտական խմբերի մեջ, բայց ինչպես յուրաքանչյուր խումբ, նրանք էլ ի վերջո որոշեցին առանձնանալ: Քնարիկն ամուսնացավ, ունի իր ընտանիքը և այլևս չի զբաղվում երգարվեստով, Գոհար Հովհաննիսյանը չնայած ամուսնացել է, բայց շարունակում է երգել, նա ավելի շատ մասնագիտացել է ժողովրդական երգերում և հաճախ է մասնակցում տարբեր համերգներին, նա երբեմն էլ տեսահոլովակներ է ներկայացնում: Գոհար Ջավուկցյանը և Նաիրա Մկրտումյանը ևս երգում են տարբեր ակումբներում, բայց տեսահոլովակ այլևս չեն ներկայացնում:

Անչոկ

Այս երգչուհին սիրվեց իր շանսոն կատարումներով, նա ուներ հանդիսատեսի իր բանակը, ովքեր սիրում և լսում էին Անչոկի երգերը, բայց գուցե նրանք քիչ էին, և երգչուհին որոշեց չշարունակել երգել: Նա ժամանակին դուետով հանդես եկավ երջանկահիշատակ Վարդուհի Վարդանյանի հետ, պետք է նշել, որ երգն այնքան լավն էր, որ շատերն այն սիրեցին: Անչոկը հիմա ունի իր սեփական բիզնեսը՝ բացել է շանսոն-ակումբ:

Իրանը պատրաստում է պատասխան՝ կարգավորման յոթօրյա ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ի դիտողություններին Հորմուզի նեղուցում ԱՄՆ ռազմական ներկայությունը թույլ չի տալիս, որ բենզինի գները բարձրանան․ Վենս Մեհրդադ Աքլաղի Քեթաբչին նշանակվել է Իրանի նոր պաշտպանության նախարար Ֆրանսիայի «Կանաչների» առաջնորդը բողոքներից հետո պահանջել է ՆԳ նախարարի հրաժարականը Մակրոնը հանդես կգա ազգին հասցեագրված ուղերձով Netflix-ը Ռուսաստանում գրանցել է իր լոգոտիպի և անվան իրավունքը Լիտվայում անհայտ անձինք փորձել են հրկիզել Starlink-ի սարքավորումներ պահող ընկերությունը Հռոմի պապը հայտարարել է, որ վիրահատությունից հետո վերադառնում է լիարժեք գործունեության Թուրքիան հերքել է Ադրբեջանում հեղաշրջում նախապատրաստելու մեղադրանքները․ հրապարակումը հեռացվել է Մոհսեն Ռեզայի․ Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության դեպքում նոր ծրագիր է պատրաստել Իրանի խորհրդարանը երկրի պաշտպանության նոր նախարար է նշանակել Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է Լիտվայում օդային տագնապ է հայտարարվել սահմանը խախտած ենթադրյալ անօդաչուի պատճառով Թրամփը Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կասեցնելու որոշումն օգտակար է համարել ողջ աշխարհի համար Աշունը՝ հանրապետությունում. ինչ եղանակ սպասել առաջիկայում Ֆիլիպոն բողոքի ցույցերի ֆոնին պահանջել է Մակրոնի հրաժարականը Վարդենիս համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»BFMTV․ Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում Փարիզում ձերբակալվել է 855 մարդ Լիտվայում ԱԹՍ-ի պատճառով օդային տագնապ է հայտարարվել, ՆԱՏՕ-ի կործանիչները բարձրացվել են օդ Ռուբիո․ Ուկրաինան առայժմ հասանելիություն չունի Starshield ռազմական համակարգին Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում Լիմոժի 143-տարվա պատմություն ունեցող քաղաքապետարանի զանգակատունը փլուզվել է Սաուդյան Արաբիայում AH-6i ուղղաթիռ է կործանվել Լարսը բաց է Սարգիս Բեգոյանը ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ-ում դարձել է բրոնզե մեդալակիր Երևանում «Opel»-ը վրшերթի է ենթարկել կին հետիոտնի. կա վիրավnր Մինչև 2037 թվականը Ուկրաինան պետք է մարի ավելի քան 160 միլիարդ դոլարի պետական պարտք Ռուսական բանակը խոցել է Ռովնո քաղաքի «Նովայա պոչտա» լոգիստիկ կենտրոնը. ՌԴ ՊՆ Սանկտ Պետերբուրգում անօդաչուների հարձակումից հետո նավթային տերմինալ է բռնկվել Նիկոլին ու նրան հավանող փոքրիկ ընտրազանգվածին թվում է, թե Հայաստան գալիք ադրբեջանցիները խաղաղ ու բարեկամաբար են իրենց պահելու. Զաքարյան Կոնգրեսականները քննադատել են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ չկիրառելու՝ Թրամփի որոշումը Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 18-ին Երևանում 20-ամյա աղջիկը ծանր վնասվածք է պատճառել 34-ամյա զուգընկերոջը Ծանրորդ Մարտին Պողոսյանը դարձել է Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն Ուկրաինան ցանկանում է հասանելիություն ունենալ Starshield-ին, բայց այժմ այն չունի. Մարկո Ռուբիո Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթшրկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Գազ չի լինելու Քենիայում Էբոլայով վարակման դեպքերի թիվը հասել է յոթի Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր