Երևան, 04.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Եթե շատ լուրջ, շտապ ու համալիր միջոցներ չկիրառենք, Սևանը կորցնելու ենք»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Past.am

Թե՛ պաշտոնական, թե՛ մի շարք մասնագիտական դիտարկումներով այս ամռանը Սևանը կրկին զերծ չի մնա կապտականաչ ջրիմուռների աճից: Ավելին, մի շարք դիտարկումներով այդ գործընթացն այս տարի ավելի շուտ է սկսվել: Բացի բուն հիմնախնդրից, մեկ այլ հարց էլ կա, որը հետաքրքրում է հատկապես ջրային հանգստի սիրահարներին, որոնց համար միգուցե առաջիկա երկու ամիսներին Սևանը միակ այլընտրանքը լինի:

Այն, որ կանաչելու գործընթացը այս տարի ավելի շուտ է սկսվել, բնապահպան Կարինե Դանիելյանը նախևառաջ պայմանավորում է կլիմայական խնդիրների հետ:

 «Հնարավոր են նաև այլ խնդիրներ: Ի վերջո, եթե այն ավելի երկար մնա՝ մի խնդիր է, ավելի շուտ վերջանա՝ այլ խնդիր: Բայց ավելի լուրջ հարց կա՝ Սևանի ճահճացում է գնում: Կարող է այս տարի մի քանի օր շուտ, կամ ուշ կանաչի, բայց ակնհայտ է, որ պրոցես կա, ու եթե շատ լուրջ, շտապ ու համալիր միջոցներ չկիրառենք, Սևանը կորցնելու ենք: Ուսումնասիրություններ են արվում՝ հասկանալու, թե ինչպես կարելի է այդ կանաչների առաջն առնել, բայց, իմ համոզմամբ, հիմնական ճանապարհը դա չէ: Ծրագրեր մշակվել են, կենսաբանական մաքրման հնարավորությունը ևս դիտարկվել է, բայց դրանք, ցավոք, միայն ծրագրեր են: Այն օբյեկտները, կազմակերպությունները, որոնք Սևանի ափին գործունեություն են ծավալում, դրանց մի մասը մաքրման կայաններ դրել են, բայց, իհարկե սա քիչ է: Շատ ավելի շտապ քայլեր են պետք: Հիմնական խնդիրը մաքրումն ու մակարդակի բարձրացումն է: Երկուսը միասին պետք է իրականացվի»,-Past.am-ի հետ զրույցում ասաց բնապահպանը:

Նա հիշեցրեց. «Այն հատվածներում, որոնցում ակնհայտ կանաչ կա, նախարարությունն էլ է հայտարարել, որ այդ տարածքները չի կարելի օգտագործել տուրիզմի համար: Եվ իսպապես այդպես է, որովհետև այդ ծաղկող անաբենան նաև տոքսիկ հատկություններ ունի ու վտանգավոր է: Բայց ես չեմ կարող հստակ ասել, թե այն տարածքները, որոնցում այն ակնհայտ չի երևում, արդյոք անվտանգ են: Անգամ եթե կանաչի ու ինչ-որ փուլում անցնի, ևս խնդրի լուծում չէ: Այդ կանաչն ուղղակի պառկում է հատակին, սկսում քայքայվել, և բավականին բացասական գործընթացներ են տեղի ունենում: Սա չի խոսում դրական ընթացքի մասին, պարզապես աչքի առաջ տեսանելի չէ»:

Կարինե Դանիելյանը շեշտեց, որ հիմնական նպատակներից մեկը Սևանի մակարդակը բարձրացնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքների անհրաժեշտությունն է:

«Առհասարակ, միշտ եղել են գիտական հիմնավորումներ, վերլուծություններ, բայց իրագործման խնդիր ունենք: Խնդրի կարևորության գիտակցումը չկա: Բացի այդ, այն  ծրագրերն են իրականացնում, որոնք անմիջապես տնտեսական օգուտ են տալիս: Իսկ այն ծրագրերը, որոնք գումար են պահանջում և, մեծ հաշվով, ռազմավարական են, տուժում են: Պետք է մտածել այս մասին: Պատկերացրեք՝ ի՞նչ կլինի, եթե Սևանի ջուրը իրավունք չունենանք օգտագործելու տուրիզմի, ինչպես նաև ոռոգման համար: Այդ դեպքում Հայաստան չի մնում, բայց, ցավոք, այս գիտակցությունը չկա»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Աննա Բադալյան

Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՄելանյա Թրամփը մտադիր է Սպիտակ տանը ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում անցկացնել Մեքսիկայում ինքնաթիռ է կnրծանվել. երկու օդաչուն զnhվել են Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա Սողոմոնյան Անհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանՈսկին թանկացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Այսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում Ռուսաստանը՝ Թյուրքական պետությունների կազմակերպությունում․ Կրեմլից ուշագրավ հայտարարություն 300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովԿամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն․ ուսուցիչներին նոր հնարավորություն է տրվել Հանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա Կոստանյան Պուտինը նոր օրենք է ստորագրել․ ՀՀ-ն և մի շարք այլ երկրներ տվյալներ կփոխանցեն Ռուսաստանին Վաշինգտոնն ու Թեհրանը հավատարիմ են մնում բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ Ucom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը ՀԱՊԿ-ից Հայաստանի և Ադրբեջանի վերբերյալ հայտարարություն է արվել Իշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր ԱվետիսյանԵթե այն սկսվի, Մոսկվայի արձագանքը կլինի արագ և կարճատև․ Լավրովը զգուշացրել է «Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումՄեծ խնդիր չեմ տեսնում. ԿԲ նախագահը` ՌԴ-ից կանխիկ գումարի արտահանման արգելքի մասին ՀԱՊԿ-ը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի Աշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՌանչպար բնակավայր տանող կամրջի ժամանակավոր վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Քաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանԶելենսկին իր թիմի հետ ժամանել է Բեռլին. նա հանդիպումներ կունենա Գերմանիայի կանցլերի, նախագահի, ինչպես նաև Բունդեսթագի նախագահի հետ