«Բրենդամոլ չեմ». Լիա Զախարյանի ամենաթանկ և ամենաէժան գնումներն ու սիրելի հագուստը
ՖՈՏՈՀայտնի մարդկանց սիրելի զգեստն ու դրա արժեքը ներկայացնող շարքի շրջանակում Tert.am Life-ն այս անգամ ներկայացնում է Լիա Զախարյանին:
Լիան նշեց, որ առօրյայում փորձում է պահել սպորտային, դասական ու աղջկական ոճերի համաչափությունը, թեև սպորտային հագուստը գերակշռում է. «Այն ոճային է, արդի ու գեղեցիկ, որի մեջ ևս կարող ես կանացի լինել. դա արդեն կնոջ տեսակի հարց է: Սիրում եմ, երբ սպորտային հագուստն «օվերսայզ» է, հարմարավետ և հետաքրքիր գունային երանգների մեջ: Դրանք հիմնականում ձեռք եմ բերում իմ ճամփորդությունների ժամանակ, քանի որ Հայաստանում տեսականին շատ սահմանափակ է: Ճամփորդելիս գնում եմ այն, ինչ ինձ հարկավոր է մինչև հաջորդ ճամփորդությունս: Մոտ չորս ամիս է` չեմ մեկնել ոչ մի երկիր, բայց իմ զգեստապահարանում եղած հագուստը դեռ բավական է: Նույնիսկ հագուստներ, կոշիկներ ունեմ, որոնք դեռ չեմ կրել»:
Շարունակությունը՝ այստեղ