Երևան, 18.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչու՞ ենք մենք գիրանում.անսպասելի պատճառներ

ԼԱՅՖ

Shabat.am-ը գրում է.

Ժամանակն է հավատալ միստիկ պատճառներին՝ օրինակ ընտանեկան անեծքին, բայց մի շտապեք համացանցում գտնել չար աչքից խուսափելու միջոցներ, որովհետև միգուցե դուք կարող եք կորցնել ձեր քաշը՝ գտնելով ոչ ակնհայտ, բայց իրական պատճառներ:

1. Շատ քիչ ուտելիք

g_15b70b8fd515809f3477c32252548194_standart

Առաջին հայացքից այս հայտարարությունն առնվազն անիմաստ է: Սակայն չհավասարակշռված ու միապաղաղ ճաշացանկը և դիետաների չարաշահումը բերում են կարևորագույն սննդարար նյութերի դեֆիցիտին, և հենց սա է այն հարցի պատասխաններից մեկը, թե ինչու են մարդիկ գիրանում՝ միևնույն ժամանակ սովամահ լինելով:

D վիտամինի, երկաթի և մագնեզիումի անբավարարությունը դանդաղեցնում են նյութափոխանակությունը, ինչն արտահայտվում է ոչ միայն քաշի ավելացմամբ, այլ նաև հոգնածության մշտական զգացումով և ուժերի բացակայությամբ:

Անկանոն աղիքային արտազատուկները, փորկապությունը ավելորդ քաշի լրացուցիչ գործոններ են, որոնց հիմքում ընկած են անհրաժեշտ հեղուկի բացակայությունը և միկրոֆլորայի խանգարումները: Ամեն դեպքում, եթե դուք սանհանգույց չեք գնում ամեն օր, ապա անհանգստանալու և իրավիճակը շտկելու առիթ կա:

2. Ոտքի և մեջքի ցավ

g_eb261b896500a371712051aea8582d31_standart

Մկանների և կմախքի շատ խանգարումները, հոդերի և ծնկի ցավերը, ինչպես նաև արտրիտի տարբեր տեսակները հաճախ հանգեցնում են ավելորդ քաշի: Պատճառն այն է, որ մշտական ցավի արդյունքում սահմանափակվում են մարդու շարժումները, և նա սկսում է անհրաժեշտ քանակությունից ավելի քիչ շարժվել:

Բացի դա, հոդերի և ոսկորների ցավը կարող է լինել ևս մեկ հիվանդության՝ հորմոնալ խանգարումների պատճառ: Խոսքը Իցենկո-Կուշինգի սինդրոմի մասին է, որը հայտնի է բոլորին «Doctor house» հեռուստասերիալից: Այս հիվանդության ընթացքում արտադրվում է մեծ քանակությամբ կորտիզոլ հորմոն, որն էլ հանգեցնում է ավելորդ քաշի: Հիվանդությունը հաճախ չի հանդիպում. յուրաքանչյուր տարի մեկ միլիոն չափահաս բնակչության մեջ միայն 15 հոգի:

3. Ճարպազուրկ և դիետիկ սննդի նկատմամբ վստահությունը

g_cadb3274c540342b341aa1c0dc3f6572_standart

Ավելորդ քաշի ամենատարածված սխեմաներից մեկը յուղազուրկ դիետան է շաքարի բարձր մակարդակով: Այսօր ավելի շատ դիետոլոգներ են ընդունում, որ ճարպազուրկ սնունդը շատ սխալ է: Հատկապես վտանգավոր են բազմաթիվ հավելումներով «դիետիկ» կիսաֆաբրիկատները, թերևս սովորական ճարպազուրկ յոգուրտում ևս արտադրողներն ավելացնում են հսկայական քանակությամբ շաքարավազ դրանց գոնե մի փոքր համ տալու համար:

Արդյունաբերական արտադրության մեջ որպես կանոն օգտագործվում է սպիտակ շաքարավազը, որը հանդիսանում է «մերկ» կալորիա, կամ եգիպտացորենի օշարակ, որը արդեն մեզ հասնող ամերիկյան գիրության ամենահիմնական պատճառն է:

Որքան շատ է քաղցրավենիքը, այնքան ավելի քիչ է հավանականությունը, որ մարսողական համակարգը կպայքարի դրա դեմ. ամենայն հավանականությամբ օրգանիզմում այն կկուտակվի որպես ճարպ: Իսկ արդեն վերջերս գիտնականները բացահայտել են ևս մեկ նիհարեցնող վտանգավոր սննդամթերք՝ դիետիկ ըմպելիքները:

4. Գեր շրջապատը

g_c8c4d247e09cd6d386360ad96966e0bd_standart

Միայն ռոմանտիկ ստեղծագործություններում են իրար ձգում հակադիր մարդիկ. իսկ խելամիտները փնտրում են իրենց նմաններին: Գեր մարդկանց նման հանդիպումը չի կարող լինել գործոն, որը կարող է նպաստել ավելորդ քաշի նվազմանը:

Սա դաժան ճշմարտություն է, սակայն գեր մարդիկ հաճախ են ընտրում այլ գեր մարդկանց, քանի որ ինքնավստահ չեն և ենթագիտակցորեն մտածում են, որ միայն նմանատիպ խնդրով տառապող անձը կարող է դառնալ նրանց երկրորդ կեսը, և ավելորդ քաշը այդքան էլ աչքի չի ընկնի:

Սա չի նշանակում, որ նման զույգերը երջանիկ չեն. գուցե նրանք հարաբերություններում ունեն շատ բոնուսներ, որոնք հասանելի չեն նիհար զույգերին: Սակայն, եթե դուք անընդհատ հարցնում եք ինքներդ ձեզ, թե «ինչու՞ եք գեր», ապա պետք է սովորեցնեք նույնը անել նաև ձեր զուգընկերոջը, քանի որ, ինչպես ցույց են տալիս արված ուսումնասիրությունները, գեր մարդկանց միջավայրում սննդի որակը և քանակը մեխանիկաբար ավելանում է:

5. Մենք պարզապես ծերանում ենք

g_643d1298a56429c34e5a1fd1733eaf56_standart

Ոմանք կարող են երգել «Իմ տարիները, իմ հարստությունն են», սակայն դա չի վերաբերվում ավելորդ կիլոգրամներին: Հաճախ տարիքը և քաշը ուղիղ համեմատական մեծություններ են. կանանց մոտ նյութափոխանակության ակտիվ վերակազմավորման փուլը համընկնում է դաշտանի դադրեցման հետ:

Քաշի ավելացումը մեկ օրում տեղի չի ունենում. այն ամրապնդում է իր դիրքերն աստիճանաբար, և առաջինը տուժում են նրանք, ովքեր իրենց կազմվածքով հակված են գիրության: Անտարբերությունը, քնկոտությունը, հոգնածությունը և այլ ախտանիշերը «Ես արդեն այն չեմ, ինչ հինգ տարի առաջ» հենց այս զինանոցից են, և եթե դուք չեք ցանկանում գիրանալ, ապա փորձեք մնալ ակտիվ:

6. Քնի պակաս և ծանր սթրես

g_644c17df9960b27504933ab8dad34f6d_standart

Ինչու՞ են մարդիկ գիրանում, երբ քնի պակասը դառնում է կենսակերպ: Ժամանակին և բավարար քունը նպաստում է հորմոնների ճիշտ քանակության արտադրությանը, իսկ քնի պակասը հանգեցնում է գրելին հորմոնի քանակության աճին, որը ոչ միայն մեծացնում է ախորժակը, այլ նաև ստիպում է նախապատվությունը տալ օսլայով և քաղցր սննդին, որոնք մատակարարում են ուղեղին արագ էներգիա:

Նմանատիպ մեխանիզմ է ընկած նաև սթրեսային գիրության հիմքում, երբ սնունդը փոխարինում է բոլոր մյուս հաճույքները: Իրավիճակը սրվում է նաև այն պատճառով, որ սթրեսը և ընկճախտը բարձրացնում են կորտիզոլի արտադրությունը, որը գերարագ ճարպի է վերածում այն ամենը, ինչ հասնում է մարսողական տրակտին: Բացի դա, դեպրեսիան ուղղակիորեն ազդում է ապրելակերպի վրա. մռայլ տրամադրությամբ անձը քիչ է շարժվում և մեկուսացվում մարդկանցից:

Եթե սև մելանխոլիան խնդիր է դարձել և դուք որոշել եք դիմել մասնագետի օգնությանը, իսկ նա դեղեր է նշանակել, ապա ուշադիր ուսումնասիրեք դրանք. հոգեբանները չեն օգնում նիհարել, իսկ որոշ տեսակի հակասթրեսային դեղամիջոցներ բերում են ավելորդ կիլոգրամների ավելացմանը (2-6 կիլոգրամ):

Իրանը պատրաստում է պատասխան՝ կարգավորման յոթօրյա ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ի դիտողություններին Հորմուզի նեղուցում ԱՄՆ ռազմական ներկայությունը թույլ չի տալիս, որ բենզինի գները բարձրանան․ Վենս Մեհրդադ Աքլաղի Քեթաբչին նշանակվել է Իրանի նոր պաշտպանության նախարար Ֆրանսիայի «Կանաչների» առաջնորդը բողոքներից հետո պահանջել է ՆԳ նախարարի հրաժարականը Մակրոնը հանդես կգա ազգին հասցեագրված ուղերձով Netflix-ը Ռուսաստանում գրանցել է իր լոգոտիպի և անվան իրավունքը Լիտվայում անհայտ անձինք փորձել են հրկիզել Starlink-ի սարքավորումներ պահող ընկերությունը Հռոմի պապը հայտարարել է, որ վիրահատությունից հետո վերադառնում է լիարժեք գործունեության Թուրքիան հերքել է Ադրբեջանում հեղաշրջում նախապատրաստելու մեղադրանքները․ հրապարակումը հեռացվել է Մոհսեն Ռեզայի․ Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության դեպքում նոր ծրագիր է պատրաստել Իրանի խորհրդարանը երկրի պաշտպանության նոր նախարար է նշանակել Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է Լիտվայում օդային տագնապ է հայտարարվել սահմանը խախտած ենթադրյալ անօդաչուի պատճառով Թրամփը Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կասեցնելու որոշումն օգտակար է համարել ողջ աշխարհի համար Աշունը՝ հանրապետությունում. ինչ եղանակ սպասել առաջիկայում Ֆիլիպոն բողոքի ցույցերի ֆոնին պահանջել է Մակրոնի հրաժարականը Վարդենիս համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»BFMTV․ Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում Փարիզում ձերբակալվել է 855 մարդ Լիտվայում ԱԹՍ-ի պատճառով օդային տագնապ է հայտարարվել, ՆԱՏՕ-ի կործանիչները բարձրացվել են օդ Ռուբիո․ Ուկրաինան առայժմ հասանելիություն չունի Starshield ռազմական համակարգին Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում Լիմոժի 143-տարվա պատմություն ունեցող քաղաքապետարանի զանգակատունը փլուզվել է Սաուդյան Արաբիայում AH-6i ուղղաթիռ է կործանվել Լարսը բաց է Սարգիս Բեգոյանը ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ-ում դարձել է բրոնզե մեդալակիր Երևանում «Opel»-ը վրшերթի է ենթարկել կին հետիոտնի. կա վիրավnր Մինչև 2037 թվականը Ուկրաինան պետք է մարի ավելի քան 160 միլիարդ դոլարի պետական պարտք Ռուսական բանակը խոցել է Ռովնո քաղաքի «Նովայա պոչտա» լոգիստիկ կենտրոնը. ՌԴ ՊՆ Սանկտ Պետերբուրգում անօդաչուների հարձակումից հետո նավթային տերմինալ է բռնկվել Նիկոլին ու նրան հավանող փոքրիկ ընտրազանգվածին թվում է, թե Հայաստան գալիք ադրբեջանցիները խաղաղ ու բարեկամաբար են իրենց պահելու. Զաքարյան Կոնգրեսականները քննադատել են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ չկիրառելու՝ Թրամփի որոշումը Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 18-ին Երևանում 20-ամյա աղջիկը ծանր վնասվածք է պատճառել 34-ամյա զուգընկերոջը Ծանրորդ Մարտին Պողոսյանը դարձել է Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն Ուկրաինան ցանկանում է հասանելիություն ունենալ Starshield-ին, բայց այժմ այն չունի. Մարկո Ռուբիո Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթшրկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Գազ չի լինելու Քենիայում Էբոլայով վարակման դեպքերի թիվը հասել է յոթի Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր