Կասպից ծովում գտնվող ադրբեջանական նավթագազային պլատֆորմի վրա կրակ է բռնկվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանական նավթագազային «Գյունեշլի» ծովային հանքավայրում կրակի բռնկում է տեղի ունեցել: Այս մասին նշվում է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) տարածած հաղորդագրությունում:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ն, ըստ հաղորդագրության, բռնկումը տեղի է ունեցել նոյեմբերի 4-ի ժամը 17:40-ին, տասներորդ ստացիոնար պլատֆորմի վրա, գազային գծի շարքից դուրս գալու արդյունքում:
Առաջին հերթին ձեռնարկվել են պլատֆորմի վրա գտնվող աշխատակիցների տարհանման միջոցներ: Վատ եղանակյին պայմանները խնդիրներ են ստեղծում փրկարարական նավերի մոտենալու համար: Այնուամենայնիվ, 4 նավեր իրականացնում են մարդկանց տարհանումը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում
5
33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով



