Երևան, 18.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


2015-ին պատգամավոր Փաշինյանը սահմանադրական փոփոխությունները համարում էր կեղծ օրակարգ․ 2020-ին վարչապետ Փաշինյանի համար սա միակ «անկեղծ» օրակարգն է․ Վահե Հովհաննիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանն անդրադարձել է  երեկ Խորհրդարանում ընդունված սահմանադրական փոփոխությունների նախագծին։ Նա մասնավորապես գրել է․

«2015-ին, երբ ողջ ընդդիմադիր դաշտը համախմբվել էր Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների դեմ, և փողոցում տասնյակ հազարավոր մարդիկ էին, ընդդիմադիր պատգամավոր Ն. Փաշինյանը սահմանադրական փոփոխությունները համարում էր կեղծ օրակարգ։ Միայն իրեն հասկանալի պատճառներով։

2020-ին վարչապետ Փաշինյանի համար Սահմանադրական փոփոխություններն արդեն միակ «անկեղծ» օրակարգն է։ Նա ավելի քան անկեղծ է իր նպատակներում՝ ունենալ միահեծան իշխանություն։

Թե ինչ է նշանակում 21-րդ դարում, Հարավային Կովկասում, Ադրբեջանի և Թուրքիայի հարևանությամբ, ռեսուրսներով աղքատ փոքր Հայաստանում ունենալ մեկ մարդու միահեծան իշխանություն, բարդ չէ հասկանալ։

Հունիսի 22-ը Հայաստանի ամենահիշվող օրերից մեկն է դառնալու։ Ինձ մոտ կա տպավորություն, որ հեղինակն ինքն իրականում չի պատկերացնում իր արածի ողջ ծավալը. դրել էր այլ խնդիր, բայց ստանալու է այլ իրականություն։

Արտակարգ դրության պայմաններում, համաճարակի փուլում 24 ժամվա ընթացքում մտածել, որ կարելի է երկրում իրականացնել սահմանադրական փոփոխություննե՞ր. դրա համար իսկապես մեծ ԱՆԿԵՂԾություն է պահանջվում։

Կա տեսակետ, որ կատարվածը սահմանադրական հեղաշրջում է։ Սա իրավական կողմն է, և հավանորեն այդպես է։ Կա նաև հարցի բարոյական կողմը, և այդ տեսանկյունից կատարվածը իրավական դիակապտություն է։

Հայտնի քաղաքական հնարք է՝ օգտվել երկրում առկա բարդ իրավիճակից, տվյալ դեպքում՝ վիրուսի բերած ճգնաժամից, երբ մարդկանց ուշադրության առանցքում համաճարակն է, հիվանդանոցներում գտնվող հարազատները, տեստավորվելու ու դեղորայք ձեռք բերելու սուր հոգսը, սոցիալական-տնտեսական բազմապատկված խնդիրները, և իրականացնել քայլեր, որոնք այլ պայմաններում շատ բարդ էր լինելու հիմնավորելը և իրագործելը։ «Պետք է հասցնել բոլոր վերքերը միանգամից», խորհուրդ էր տալիս Մաքիավելին, սակայն նա ի նկատի ուներ հակառակորդին, և ոչ՝ սեփական երկիրը, որի ֆիզիկական և տնտեսական «մարմինն» արդեն խոցված է բազմաթիվ կողմերից, իսկ դու լուրջ հարված ես հասցնում իրավական հիմքերին և քաղաքական կայունությանը։

Սա ունենալու է ծանր հետևանք, սրանում կասկած չկա։ Գինն այս պահին դժվար է հաշվարկել, բայց մի թանկ գին վճարվելու է սրա դիմաց։ Շատ բաներ ապագայում գուցե հնարավոր կլինի շտկել, շատ բաներ՝ ցավոք ոչ։  Փոփոխության հեղինակներն այս պահին խիստ ինքնավստահ են և չեն խորշում մանիպուլյացիոն տեխնոլոգիաներ կիրառել անգամ իրենց ենթակա պատգամավորների հանդեպ՝ վստահեցնելով նրանց, թե այս ամենն արվում է «վասն հայրենյաց»։ Որ հանկարծ նրանք չսթափվեն ու չհասցնեն հասկանալ, թե իրականում ինչ դեր է իրենց հատկացվել այս ողջ պատմության մեջ։ 

Ժողովրդի ձայնով իշխանության եկած և երկու տարի ժողովրդի անունից խոսող մարդն ընդամենը 89 հոգով իրականացրեց Սահմանադրական փոփոխություն։

Զուտ մարդկայնորեն հետաքրքիր է՝ 89 ձայնը ստացվել է Աում Սինրիկիոյի մոդելո՞վ, թե՞ ազդեցության այլ մեխանիզմների։ Մի օր այդ հարցն անպայման պիտի պարզվի՝ հետագայում երբեք, ոչ մի իշխանության օրոք  թույլ չտալու համար։

Հ. Գ.

Զարգացումների տրամաբանությունը հուշում է, որ հեռու չէ այն  պահը, երբ իշխանությունը կկատարի կորոնավիրուսի դեմ պայքարի իր ջախջախիչ քայլը՝ քրեական գործ կհարուցի վիրուսի դեմ։ Պատկերացրեք՝ հանձնարարականի պահը, էմոցիոնալ ֆոնը, իրավապահների պատրաստակամությունը, ՀՔԾ պետի բացատրությունները և ԱԱԾ-ի խուզարկությունները հիվանդանոցներում, շտապօգնությունում, վերակենդանացման բաժանմունքներում, Արտուշ Գաբրիելյան - Դանիելյան - Դանիբեկյան շարքի դատավորներից որևէ մեկի կողմից վիրուսին կալանք տալու պահը, Հ1-ի և մի շարք այլ իշխանամերձ լրատվամիջոցների եթերն այդ երեկո, 86 իմքայլական պատգամավորների աջակցության հայտարարությունը։ Այսօրվա Հայաստանում սա միանգամայն հնարավոր է»։ 

Մենք միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Սամվել ԿարապետյանUFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Ծառուկյանը պահպանել է դիրքերը Վտանգը մեր տան դռանն է․ Արթուր ՄիքայելյանՎահագն Վիշապաքաղի արձանն Իսակովի պողոտայից կտեղափոխվի Երևանի կենտրոն Աշխարհը տեսավ թե ինչպես չի կարելի կազմակերպել ընտրություններ․ Սամվել ԿարապետյանԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրաշչակ Տարադրամի փոխարժեքը ՀՀ բանկերում Դավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է․ «Ուժեղ Հայաստան»Երբ որ մենք և մեր ժողովուրդը ճիշտ կգտնի կկանգնի ոտքի, դա կլինի մեկ անգամ և վերջնական․ Նարեկ ԿարապետյանՀայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ հրդեհը մարվել է Նիկոլը պարտվել է իր ՇԵՖԵՐԻ առաջ․ Գառնիկ ԴավթյանՀայ զինվորներին կսովորեցնեն կռվել Ռուսաստանի դեմ․ Զախարովան ՀՀ-ում ՆԱՏՕ-ի զորավարժությունների մասին Մինչև ՔՊ-ն ու նրա ղեկավարը շարունակում են ձևացնել, թե ոչինչ չի կատարվում, Ադրբեջանը բաց տեքստով խոսում է Հայաստանի նկատմամբ իր տարածքային հավակնությունների մասին․ Մարիաննա ՂահրամանյանԱշխարհն անվտանգ կլինի․ մեր երկիրն ուժեղ է, անվտանգ և հարգված, ինչպես երբեք․ Թրամփ Ալիևին փոխած սահմանադրություն է պարտք, դրա համար էլ իրեն պատեպատ է տալիս․ Արշակ ԿարապետյանԱրդյո՞ք ԱԱԾ աշխատակիցը կարող է որոշել ցանկացած բան արտահոսի կամ չարտահոսի. Էդմոն ՄարուքյանՊատերազմը տապալել է Դուբայի անշարժ գույքի շուկան. վաճառքները կրճատվել են երկու անգամ Ռազմական փորձագետը կանխատեսել է ԱԹՍ-ների հարձակումների աճ Ուկրաինայի կողմից Իդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին ԲարսելոնայումԹրամփի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին կօգնի լուծել դաշինքի առջև ծառացած կարևոր խնդիրները․ Ֆիդան Շանթ Սարգսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին արագ շախմատի թիմային առաջնությունում Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին․ ԿարապետյանՓաշինյանը իր իշխանությունը պահելու համար մասնակցում է ինչ-որ խաղերի․ ԿարապետյանՍամվել Կարապետյանը Նարեկ Կարապետյանի մասինԱրարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը Ամբողջությամբ ոչնչացնում են գյուղատնտեսությունը․ Սամվել ԿարապետյանԳոռ Հակոբյանն անդրադարձել է որդու բուժման ընթացքին «Ռեալ»-ը հայտարարել է Իբրահիմա Կոնատեի տրանսֆերի մասին. պաշտոնական Շուտով միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով, կհրավիրենք հանրահավաք. Սամվել ԿարապետյանՀայաստանը 162 տոննա ծիրան է արտահանել Ուկրաինա և Վրաստան․ Գևորգ Պապոյան Չինաստանն Իսրայելին կոչ է արել գործել՝ ղեկավարվելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնություններովՓաշինյանը եվրոպացիներին կարողացավ վաճառել հակառուսականությունը. Սամվել Կարապետյան Եթե шյրվի Ուկրաինան, կшյրվի նաև ձեր Մոսկվան. Զելենսկի 2026-ի թոփ ճամփորդական ուղղությունները IDBank-ի պրեմիում քարտերով Ամիօ բանկն ամրապնդում է կապիտալի շուկան՝ պարտատոմսերի ցուցակմամբ Նախընտրական շրջանում և քվեարկության օրը արձանագրվել է շուրջ 1300 խախտում․ Ատոմ ՄխիթարյանԳոռ Հակոբյանն անդրադարձել է որդու բուժման ընթացքին «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հարցազրույցը խմբագիրներին Շանթ Սարգսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հարցազրույցը խմբագիրներին Ընտրությունների արդյունքը ժողովուրդն է որոշում, ոչ թե Վահագն Հովակիմյանն իր գրիչով․ Իվետա ՏոնոյանՍա պատմական փաստաթուղթ է և հաղորդագրություն հզnր Իրանից. Փեզեշքիան Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինըՄոսկվան ու Կիեւն աճյուններով են փոխանակվել Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին Թալին-Լանջիկ ճանապարհահատվածի վերակառուցման նպատակով 276 միավոր հողամասերի ազդակիր հատվածներ կճանաչվեն հանրության գերակա շահ ՀԱՊԿ անդամ երկրները քննարկում են Հայաստանի կարգավիճակը և անդամավճարները չվճարելու դեպքում քվեարկության իրավունքից զրկելու հարցը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբ անցկացվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի բաց առաջնություն