«Միասնություն»-ն ընդդիմադիր եռյակի հետ պաշտոնապես համագործակցության ձևաչափ չի քննարկել
ՔԱՂԱՔԱԿԱՆԱյսօր մամուլում տարածվել է մի տեղեկություն, ըստ որի՝ «Միասնություն» շարժումը համագործակցության համար հանդիպումներ է ունեցել ընդդիմադիր եռյակի հետ:
Այս առնչությամբ հայտնում ենք, որ «Միասնություն» շարժումը, ի դեմս ղեկավար Արման Վարդանյանի, ընդդիմադիր եռյակի հետ պաշտոնական համագործակցության որևիցե ձևաչափի քննարկում չի ունեցել:
Այնուամենայնիվ, հարկ ենք համարում տեղեկացնել, որ «Միասնություն»-ը ողջունում է բոլոր գաղափարական միավորումների այն աշխատանքները, որոնք միտված են Հայաստանի Հանրապետությունն այս ծանր բարոյահոգեբանական, ֆինանսական, սոցիալ-տնտեսական իրավիճակից հանելու, քաղաքական ճգնաժամից դուրս բերելու և միասնականության ու համերաշխության մթնոլորտ ստեղծելու նպատակին:
«Միասնություն» շարժման մամուլի ծառայություն
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...
5
Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու



