Երևան, 04.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Տան դռնից դուրս ենք գա­լիս, այ­լևս ոչինչ մե­րը չէ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օրերս համացանցում հայտնվեցին տեսանյութեր, որտեղ երևում էր, թե ինչպես են երկու երիտասարդ այրում աղբամանները, մեկ այլ դեպքում էլ դրանք նետում ջուրը: Մարդիկ պոկում են փողոցի համարը նշող ցուցանակները, գողանում մայթեզրերին տնկված ծառերը, փչացնում նոր տեղադրված կամ վերանորոգված վերելակը, քաղաքի տարբեր հատվածներում պոկում, արմատախիլ անում ծաղիկները, կոտրում լուսացույցները, աղտոտում փողոցները: 

Ավելի կոնկրետ՝ փչացնում են ամեն հնարավորը: Ինչո՞ւ: Այս հարցի պատասխանը ոչ ոք չունի: Ոչ ոք չի կարող հստակ ասել, թե ինչ է կատարվում այն մարդու ուղեղում, երբ նա այրում է քաղաքի սեփականություն հանդիսացող աղբամանը, փչացնում հենց սեփական շենքի վերելակը և այլն: Արդյո՞ք հաճույք է ստանում կոտրելուց, վնասելուց, քանդելուց:

Դժվար է ասել...

Բայց պատճառն ինչպիսին էլ լինի, ստացվում է՝ քաղաքը մերը չէ, երկիրը մերը չէ: Տան դռնից դուրս ենք գալիս, այլևս ոչինչ մերը չէ: Երկիրը, քաղաքը, փողոցը, բակը, շքամուտքը, ոչինչ մերը չէ: Ինչ լինում է, թող լինի, մեզ ի՞նչ: 

Մեր տունը մաքուր լինի, կարևորը դա է: Փչացնելու մոլուցքով ենք տառապում: Մեր տուն մեծամասամբ անգամ փոշու հատիկը չենք թողնում, որ ներխուժի: Իսկ կենցաղային կամ շինարարական աղբը կարելի է թողնել եկեղեցու կամ էլ պատմամշակութային ինչ-որ կոթողի բակում: Դա մեր տունը չի: Կարելի է ուտելիքի մնացորդները գետը լցնել կամ էլ անտառում թափել, իսկ ինչո՞ւ նույն տրամաբանությամբ բանանի կամ կարտոֆիլի կեղևները չենք նետում մեր տան հատակին: 

Այս ամենի համատեքստում ամենատարօրինակն այն է, որ պահանջում ենք: Դժգոհում ենք, երբ աղբահանությունը լավ չի իրականացվում, բայց մեկ բառ անգամ չենք ասում, երբ խնդիրը լուծվում է, դժգոհում ենք, երբ տարիներով վերելակը չի գործում կամ էլ պարբերաբար փչանում է, բայց մեկ բառ անգամ չենք ասում, երբ շենքում նոր վերելակ է տեղադրվում կամ վերանորոգվում հինը, հակառակը՝ որքան հնարավոր է շուտ փչացնում ենք այն: 

Մեկ բառ չենք ասում, երբ շքամուտքերն են վերանորոգում, ի դեպ, դա անում են նաև մեր վճարած գումարների հաշվին, բայց առիթը բաց չենք թողնում պատերը փչացնելու, ճաղավանդակը կոտրելու, իսկ վերջում էլ «մունաթ» գալիս՝ լավ չէին սարքել, անորակ շինարարական նյութեր էին օգտագործել: Պահանջում ենք, բայց ստանալու դեպքում հոգ չենք տանում կատարված աշխատանքի համար: 

 

Ամեն օր օրինակ ենք բերում արտասահմանը՝ ամերիկաներն ու եվրոպաները: Տեսե՞լ եք՝ ինչ մաքրություն է, ինչ կարգ ու կանոն, ի՞սկ մեզ մոտ: Բայց ոչ ոք իրեն նեղություն չի տալիս ասելու՝ իսկ մեր ունեցածին ինչպե՞ս ենք վերաբերվում:

Թվում է՝ սրանք մանրուքներ են, բայց սրանք լավագույնս բնորոշում են մեզ որպես քաղաքացիներ, հասարակության մասնիկներ, իսկ կարելի է նման վարք ու բարք ունեցող քաղաքացիներից ավելին պահանջել, երբ նրանք «թերանում են» տարրական հարցերում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Անկարայում ձերբակալվել է Ռուսաստանի 34 քաղաքացի Արտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Պետդումայում նշել են Պուտինի դերը հասարակությունը պառակտելու փորձերին հակազդելու գործում Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար Ղազարյան«Բարսելոնա»-ն հայտարարություն է տարածել Ռոդրիի վերաբերյալ Ռեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ն և Վենեսուելան բանակցում են երկրում ամերիկացի զինվորականների տեղակայման շուրջ․ NYT Իրանն ու ԱՄՆ-ն դեռևս հեռու են համաձայնության հասնելուց. Reuters Զանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՈղբերգական ավտովթարից մահացած փոխգնդապետի ծնողները դեռ չգիտեն. մանրամասներ Սամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութԿյանքից հեռացել է կինոռեժիսոր Տինտո Բրասը Նիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Նոյեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 28-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն, մասամբ սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունը. Քաղաքապետարան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՔանաքեռ-Զեյթունում ձերբակալվել են 19 և 20-ամյա թմրամիջnց տեղադրող երիտասարդներ Սեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանՎարորդների ուշադրությանը․ լուսարձակների հետ կապված փոփոխություններ են սպասվում Սեզոնային գրիպի դեմ պատվաստումը կարևոր նշանակություն ունի հիվանդության ծանր ձևերի և բարդությունների կանխարգելման գործում Ucom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ն Իրանի դեմ միջուկային զինшմթերք կիրառելու կարիք չունի. Թրամփ Մարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութ2027-ին Բրյուսելն առաջնահերթություն կտա մրցունակությանն ու բյուրոկրատիայի կրճատմանը․ POLITICO Փաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանԶելենսկիի նախկին մամուլի քարտուղարին կասկածում են պետական դավաճանության մեջ Փաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութՉինաստանը պատրաստ է միջանկյալ ընտրություններից հետո շարունակել համագործակցությունն ԱՄՆ-ի հետ. ԱԳՆ Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Հայ զինծառայողի դաժան սպանության գործով Ադրբեջանը վերջնական պարտություն կրեց ՄԻԵԴ-ում COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ ԴավթյանՀՖՖ արտահերթ ժողովում փոխվել է կանոնադրությունը Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանում գտնվող Ozon-ի պահեստին Հայաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ. ԵՄ-ն կենսաչափական նոր անձնագրերի մասին Հայտնի են՝ ողբերգական վթարից զոհված ամուսինների և նրանց որդու անունները Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ Նախնական տվյալներով մեքենայի արգելակման հետ կապված խնդիր է եղել. ՆԳ նախարարը՝ Ուշիի վթարի մասին Հայտնի են՝ ողբերգական վթարից զոհված ամուսինների և նրանց որդու անունները 350 հազար դրամ՝ յուրաքանչյուր դիմորդից․ ինչ է բացահայտվել Գյումրիի քոլեջում Փաշինյանը հայտարարեց, որ պայքարելու է ընդդիմության դեմ՝ Ալիևի սահմանադրությունն անցկացնելու համար. Նարեկ Կարապետյան«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» հորդորում է որոշ հատվածներում կատարել ամբողջական բերքահավաք Հնարավոր են ուղևորների կուտակումներ և հերթեր. Երևանի մետրոպոլիտենը տեղեկացնում է Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ