Ուտողները քչացել են
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունն արձանագրել է, որ այս տարվա առաջին 10 ամիսներին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում 2 տոկոսով նվազել է հացի արտադրության՝ նույնն է, թե սպառման ծավալները:
Նկատենք, որ տարիներ շարունակ պաշտոնապես արձանագրվում է, որ Հայաստանում հացի սպառման ծավալը չի փոխվում: Խնդիրն այն է, որ հացի ու նաեւ աղի սպառման ծավալների փոփոխությունը բնակչության իրական թվի հաշվարկի այլընտրանքային մեթոդ է համարվում, եւ ՀՀ-ում կար քաղաքական որոշում՝ հացի սպառման ծավալների փոփոխությունը պաշտոնապես չարձանագրել:
Սակայն բնակչության թվի նվազման պատճառով հացի սպառումը այնքան է նվազել, որ պաշտոնական վիճակագրությունն այլեւս ի վիճակի չէ ամբողջությամբ թաքցնել դա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում