Երևան, 27.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հեղափոխությունը կանգնել է ժողովրդի կոկորդին ու զրկում է մեզ մեր ապագայից․ պետք է դուրս շպրտել այն մեր օջախներից․ Միքայել Մինասյան (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆ

ՀՀ-ում ապրիլ-մայիսյան իրադարձությունների համար անխտիր բոլորս պատասխանատու ենք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տարածած տեսանյութում ասաց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

«Բոլոր այն մարդիկ, որոնք լսել են, տարածել են բամբասանքներ, բոլոր այն մարդիկ, որոնք ենթարկվում էին Լոս Անջելեսից կամ Ռոստովից ֆեյսբուքյան գրառումների ազդեցությանը։ Չկա այս պատմության մեջ ոչ մեղավոր։ Բայց ամենակարևոր մեղավորը տեխնոլոգիաներն են, որովհետև մենք մի միջավայրում ենք ապրում և գործում ենք մի միջավայրի կանոններով, որը մեզ թելադրված է տեխնոլոգիաների միջոցով»,- նշեց նա։

Միքայել Մինասյանը խոսեց մի տեխնոլոգիայի մասին, որը կոչվում է «հերոս»։ Նպատակը՝ ժամանակավոր հերոսներ ստեղծելն է, որոնք պետք է ստվերեն պրոցեսները կամ իրական հերոսներին, կամ փոխեն իրական արժեքները։ Վերջին նմանատիպ տեխնոլոգիան, ըստ դեսպանի, Արտուշ պապիկն էր, երբ նրան ապրիլի 24-ին թույլ չտվեցին բարձրանալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հետո կեսգիշերին վարչապետի հանձնարարությամբ, ոստիկանների ուղեկցությամբ ի վերջո նա ծաղիկներ խոնարհեց Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին։

«Սկբում նա դարձավ հերոս, ուղիղ մեկ ամիս անց նույն մարդիկ սկսեցին թաղել Արտուշ պապիկին, որովհետև պարզվեց, որ նա սովորական մարդ է, որն ունի իր դրական և բացասական կողմերը։ Կարևոր կտոր․ այդ ընթացքում ստվերվեց քաղաքական և ազգային կարևոր փաստ՝ Հայոց ցեղասպանության ամբողջ քաղաքական միջոցառումները։ Սա իրականում տեխնոլոգիայի կիրառում է»,- նկատեց նա։

Դեսպանը ներկայացրեց նաև հեղափոխության ժամանակ կիրառված մի քանի այլ տեխնոլոգիաներ, օրինակ՝ «ոստիկան Աշոտի տատիկը», երբ իրականում ոչ Աշոտը կար, ոչ տատիկը։ Բեմահարթակից ժողովրդին դիմած՝ հերոս Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապիկը ևս տեխնոլոգիա էր․ «Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը մինչ օրս մարդկային ներողություն չի խնդրել հերոսի ընտանիքից»։

Միքայել Մինասյանի համոզմամբ՝ ժողովուրդը մշտապես տեխնոլոգիաների զոհ է եղել։ Օրինակ, մշտապես երիտասարդ զույգեր են հայտնվել ցուցարարների շրջանում և սկսել են համբուրվել։ Նիկոլ Փաշինյանը վիրակապված ձեռքով լուսանկարը և Մենթե Մելքոնյանի նմանատիպ լուսանկար հրապարակվում էին սոցիալական ցանցերում։ Սպիտակ անունով շունը ՊՊԾ գնդի գրավման օրերին, Չալոն կամ Քայլոն հեղափոխության օրերին նույնպես, ըստ Միքայել Մինասյանի, «հերոսներ» էին։

Միքայել Մինասյանը ներկացրեց պատճառները, թե ինչու է տեսանյութերը ներկայացնում խոհանոցից․ «Ես ընտրել եմ խոհանոցը, որպեսզի միասին բացահայտենք իշխանության ներքին խոհանոցը, թե ոնց և ովքեր են եփում այդ ճաշը, ոնց են փող աշխատում, ոնց են իրար մեջ կիսել իշխանությունը։ Մենք իրար հետ անցել ենք այդ ճանապարհը՝բացահայտելով նրանց իրական դեմքը»,-ասաց նա։

Ըստ նրա՝ խոհանոցային զրույցների պատճառը նաև այն է, որ խոհանոցը այն վայրն է, որն ամենամոտն է իրականությանը։ «Եթե դուք նկատել եք՝ այսպես կոչված հայկական հեղափոխությունից բոլորն անխտիր դժգոհ են, հայկական հեղափոխությունը ոչ մեկին պետք չէ։ Մնացած բոլոր երկրներում հեղափոխություններից հետո ինչ-որ բան էր փոխվում, մեզ ժողովրդի կյանքը դեպի վատ փոխվեց, իսկ Նիկոլ Փաշինյանի և քիչ մարդկանց կյանքը՝ դեպի լավ»,-ասաց նա։

Միքայել Մինասյանի խոսքով՝ չի եղել խոստում, որ Նիկոլ Փաշինյանը ասի և պահի, նա անընդմեջ ստել է․ «Կարևոր չէ՝ ինչի մասին։ Յուրաքանչյուր հարցին ասում է՝ կոպեկ առ կոպեկ վերադարձնելու եմ, երկու տարվա իշխանության մեջ վերադարձվել է 105 մլն դոլար, ծախսվել՝ավելի քան 105 մլն դոլար (124 միլիոն դոլար պարգևավճար), գիտեք՝ ինչքան է մսխվել, գիտեք՝ ինչքան չի եկել իրենց պատճառով»,-մանրամասնեց նա։

«Հիասփափված են բոլորը, հիասթափված են տաքսու վարորդները, ովքեր փողոց էին փակում, երբ անում էին հեղափոխություն, որովհետև իրենց ներշնչվել էր, որ իրենք չեն տուգանվելու, արագաչափերը հանվելու են և, և , և ․․․ իսկ արդյունքում արգաչափերը ավելացան, տուգանքները ավելացան, իսկ մարդը, որը հայտարարում էր, որ հայ ժողովուրդը տուգանքի ապրանք չէ, ստեղծել է մի խելագար վիճակ, որ մարդկանց տուգանում է դիմակ չկրելու համար։ Հիասթափաված է ուսուցիչը, ով նոր իշանությունների բարձր հովանու ներքո դարձավ կոռուպցիոն թիրախ, այսպես կոչված սուպերնախարարը կանգում ասում է՝ «այ էս դպրոցը կոռուպցիայի մեջ թաղված է», ոչ մի փաստ չի տալիս, բայց դպրոցը մնում է «կոռուպցիայի մեջ թաթախված», -նշեց Միքայել Մինասյանը։

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպանի խոսքով՝ հիասթափված են նաև գյուղացիները․ «Սահմանները փակ են, բերքը քիչ է։ Այն պարարտանյութն ու դիզվառելիքը, որ ստանում էին պետությունից, սուբսիդիան փակվեց, որովհետև հայտարարում էին՝ կան չարաշահումներ։ Չարաշահումների գործընթացներն անհասկանալի ավարտ ունեցան, բայց սուբսիդիան չվերականգնվեց, մարդիկ մնացին անտեր, ջուրն էլ թանկանում է, պետությունն էլ ոչինչ չի անում, որպեսզի օգնի մարդկանց»։

Նա նշեց՝ բոլորն են հիասթափված․ «Երբ մարդիկ անջատում են լայվը, տեսնում են իրականությունը, որտեղ ՀՀ քաղաքացիները հպարտ չեն, ՀՀ քաղաքացիները ամեն օր ավելի վատ են ապրում, հիվանդանում են, և չեն օգնում դիմակները, որտեղ մեռնում են մարդիկ, բայց դուք դրա մասին չեք խոսում, որովհետև դուք լայվերի ու լայքերի համար եք ստեղծված»։

Մինասյանի դիտարկմամբ՝ ՀՀ-ում կար միֆ, որը պայթեց․ «ՀՀ-ում կար կարծիք, որ մեզ պետք էր հեղափոխություն, որ սկսենք լավ ապրել։ Հայաստանն ունեցավ իր խեղկատակ հեղափոխությունը։ Սկզբում մեզ ասում էին, որ մենք լավ ենք ապրելու, հետո՝ որ մենք նույն ձևով ենք ապրում, բայց հպարտ ենք և մեր դեմքին կա ժպիտ։ Հիմա մեզ ասում են՝ մենք վատ ենք ապրում, բայց եթե դուք բողոքեք, ուրեմն Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի հետևորդն եք, և գոհ եղեք, որ մենք ենք»։

Մինասյանը վստահ է, որ շուտով Հայաստանը, ազատվելով հեղափոխական միֆից, կսկսի ստեղծել բարեկեցիկ ու անվտանգ կայնքը, ուր մարդիկ ունենալու են ազատ արտահայտվելու իրավունք և իրապես լինելու են հպարտ․ «Հեղափոխությունը կանգնել է ժողովրդի կոկորդին ու զրկում է մեզ մեր ապագայից․ պետք է դուրս շպրտել այն մեր օջախներից»։

Միքայել Մինասյանը հայտնեց, որ խոհանոցային ձևաչափով հանդիպումը վերջինն էր, իհարկե, հանդիպումները կշարունակվեն, բայց արդեն ոչ խոհանոցից և որոշակի դադարից հետո։

«Ուզում եմ մի փոքր դադար վերցնել, որպեսզի տամ ձեզ ժամանակ մարսելու և մտածելու, թե ինչ ենք մենք ուզում։ Մենք ուզո՞ւմ ենք ղեկավար, որը մեզ անընդմեջ ստում և խաբում է։ Մենք ուզո՞ւմ ենք ղեկավար, ում երբ հարցնում են՝ ինչու է գազը թանկ, ինքը պատասխանում է, որովհետև մենք պետք է լինենք ինքնիշխան։ Երբ հարցնում են ինչու է հիվանդությունը աղետալի վիճակում, նա ասում՝ Ռոբերտ Քոչարյանի մարտի 1-ի գործով․․․։ Երբ ասում են՝ ժողովուրդը վատ է ապրում, ինքը ասում է՝ կոպեկ առ կոպեկ հետ ենք բերելու։ Ոչ հետ է բերում, ոչ էլ այդ կոպեկ առ կոպեկն է հստակ։ Որպեսզի հասկանանք ինչ անել, մենք պետք է հասկանանք՝ ինչ ենք ուզում»,- ասաց Մինասյանը։

Մինասյանը ժողովրդին հորդորեց  իրականության հետ առնչվել․ «Երբ տեսնում եք առողջապահության նախարարին փողոցում, սրճարանում աշխատանքային ժամին, երբ ՀՀ-ում քաոս է առողջապահական, աղետ է, մոտեցեք և թքեք երեսին, որովհետև իր պատճառով են մարդիկ մահանում։ Եվ մինչև դուք չթքեք Արսեն Թորոսյանի երեսին, Հայաստանը չի ունենալու լավ առողջապահական համակարգ, որովհետև բոլորը հասկացել են, որ ժողովրդին կարելի է խաբել լայվով ու լայքով։

Երբ տեսնում եք Նիկոլ Փաշինյանին փողոցում, թքեք նրա երեսին, որովհետև նա ձեզ խաբել է։ Թքեք նրա երեսին, որպեսզի հասկանան, որ չի կարելի խաբել հայ ժողովրդին։ Թքեք այն մարդկանց երեսին, որոնք գործակալ են, խաբում են։ Եթե ժողովուրդը չթքի թշնամու, խաբեբայի երեսին, ուրեմն մեր երեսին թքելու է ճակատագիրը»,- նշեց Միքայել Մինասյանը։

Մեկնարկել է ՄԻՊ նախաձեռնությամբ կազմակերպված Մարդու իրավունքների աշնանային դպրոցը Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Toyota Camry»-ն, «Chrysler»-ը և «Nissan Rogue»-ը Իսրայելի բանակը հայտնել է Գազայի հատվածում նոր հարվածների մասին ԱՄՆ-ը և Կանադան կարող են առևտրային համաձայնության գալ մինչև նոյեմբերի 3-ըՆոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Հայ սամբիստները պատրաստվում են Աշխարհի առաջնությանըԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ ինչ է սպասվումԴեկտեմբերի 8-ից 11-ը Աբու Դաբիում կանցկացվի ջրին նվիրված համաժողովTashir Arena-ում կայացավ «ՖՈՆՏԱՆԻԱ» նոր ջրային շոուի պրեմիերանԹուրքիայի բանտերում կա 266 անչափահաս աղջիկԱՄՆ-ի նավթի ռազմավարական պաշարները հասել են վերջին 44 տարվա նվազագույն մակարդակինՍոցփաթեթով հանգստանալու պայմանագիր եք կնքել կամ պատրաստվում եք կնքել. մինչև տարեվերջ կնքվածը կկատարվի այսօրվա կանոններով. ի՞նչ է փոխվում 2027 թ.-ի հունվարի 1-իցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀարկադիր կատարողի մասնակցությամբ տարածված ձայնագրության դեպքով ծառայողական քննություն կիրականացվիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորՍարամեջ գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավորՀայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Վանը» հաղթեց «Գանձասարին»ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը COP17-ում զգուշացրել է գլոբալ տաքացման հետևանքների մասինՀանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանՄակրոնը խոստովանել է, որ իշխանությունները պատրաստ չէին Ֆրանսիայում տեղի ունեցած բողոքի ակցիաներինԳավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա ԿոստանյանԱշխարհում տեղի ունեցող զարգացումներն իրենց աղետաբեր ու արցախակործան «իշխանության» օգտին չեն այլևս. Արտակ Զաքարյան Կարեն Ասլանյանը դուրս եկավ եզրափակիչ` հաղթելով Բուլղարիան ներկայացնող Էդմոն Նազարյանին․ ԱԱ Նիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԵրեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ. Մենուա ՍողոմոնյանԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում Գավառի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Ֆրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդ Սևան-Մարտունի ճանապարհին «ԶԻԼ»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունիԱրմավիրի դատարանից կալանավոր է փախել