ԱՀ նախագահը պետական բարձր պարգևներ է հանձնել ԱՀ քննչական կոմիտեի մի խումբ աշխատակիցների
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 1-ին ընդունել է ԱՀ քննչական կոմիտեի պատվիրակությանը՝ նախագահ Իգոր Գրիգորյանի գլխավորությամբ:
«Երկրի ղեկավարը մասնագիտական օրվա կապակցությամբ շնորհավորել է համակարգի բոլոր աշխատակիցներին և ծառայողական պարտականությունները բարեխղճորեն ու բարձր պատասխանատվությամբ կատարելու համար պետական բարձր պարգևներ ու հանձնել կառույցի մի խումբ աշխատակիցների: Իր ելույթում նախագահը նշել է, որ պետականաշինության գործընթացում որդեգրվել է մի ուղեգիծ, որտեղ առաջնային են իրավունքի գերակայությունն ու օրենքի առջև բոլորի հավասարությունը: «Վստահ եմ՝ կոմիտեի ծառայողները քաջ գիտակցում են իրենց գործունեության կարևորությունը, ինչպես նաև այն բարձր պատասխանատվությունը, որ դրված է իրենց ուսերին»,- ընդգծել է Արայիկ Հարությունյանը:
Հանրապետության նախագահը հավաստիացրել է, որ համակարգի առջև ծառացած խնդիրները գտնվում են իշխանությունների մշտական ուշադրության կենտրոնում, և այսուհետ էլ կարվի հնարավորը դրանց լուծման, ծառայողների աշխատանքային ու սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



