Երևան, 27.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Աշ­խա­տանք գտնե­լու հե­ռան­կա­րը գրե­թե զրո­յա­կան է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օրերս աշխատանքի հայտարարություններ էի նայում, բարեկամուհիներիցս մեկը խնդրեց՝ Լուսինե ջան, քանի ամիս է՝ տանն եմ, էլ չեմ դիմանում, տես՝ մի ճար կարող ենք անել: Փորձեցինք: Ամենահայտնի կայքերից մեկի միջոցով, որում, երևի թե, հնարավոր է լուսնից իջեցված քար էլ գտնել, սկսեցինք աշխատանք փնտրել: 

Երկար փնտրեցինք, առանձնացրեցինք մի քանի հեռախոսահամար: Աչքիցս կարևոր մի բան չվրիպեց: Եթե մի քանի ամիս առաջ նույն կայքի միջոցով աշխատանք փնտրեիր, առաջարկները շատ էին, այլ հարց էր՝ քեզ հարմար տարբերակ կգտնեի՞ր, թե՞ ոչ: 

Մինչդեռ հիմա նույն կայքի միջոցով մարդիկ են իրենց ծառայություններն առաջարկում ամենատարբեր ոլորտներում՝ խոհանոցային աշխատանքից մինչև բանվորություն և այսպես շարունակ: Գործատուները մի տեսակ մնացել են երկրորդ պլանում: 

Դեպքեր էլ կան, երբ զանգահարում ես և հասկանում՝ գործատուն ցանկանում է, որ մեկ հոգին միանգամից տասը հոգու աշխատանք կատարի, ասենք՝ միաժամանակ լինի մատուցող, մաքրուհի, գանձապահ, բայց պայմանով՝ ստանալու է միայն այս աշխատանքներից մեկի համար նախատեսված աշխատավարձը: 

Հարց՝ որտե՞ղ է արդարությունը: Եթե եղել էլ է, մնացել է նախակորոնավիրուսյան ժամանակաշրջանում: 

Շատերն են ահազանգում՝ թե՛ մարզերում, թե՛ մայրաքաղաքում փակվում են ժամանցի վայրերը, սուպերմարկետներում և այլ հաստատություններում կրճատվում է աշխատակիցների քանակը, կամ էլ, եթե գործատուն բարեխիղճ է և չի ցանկանում կրճատել իր աշխատակիցներին, առաջարկում է հերթափոխով աշխատել: 

Այս դեպքում, իհարկե, աշխատավարձից որոշակի գումար է կրճատվում, բայց սա չարյաց փոքրագույնն է: Հագուստի, աքսեսուարների խանութները գործում են, սակայն միայն փաստացի, դռան վրա կախված է «Բաց է» ցուցանակը, բայց միայն այդքանը, հաճախորդներ գրեթե չկան, մարդիկ գնում են ինչ-որ իրեր միայն ծայրահեղ անհրաժեշտությունից ելնելով: 

Պարզ հաշվարկ է. օրինակ՝ առաջ 5 հոգանոց ընտանիքի երեք անդամն աշխատում էր, հիմա այդ թիվը կրճատվել է, հետևաբար կրճատվել է նաև եկամուտը, իսկ տան բյուջե մտնող գումարը պետք է խնայել, քանի որ հիմա անորոշության փուլում ենք: 

Որևէ մեկս ապահովագրված չէ աշխատանք կորցնելուց, այս դեպքում զորավոր «թու, թու, թու»-ն էլ չի փրկի: Երբեմն մտածում ես՝ ինչ պետք է անի մարդը գործազուրկի կարգավիճակում հայտնվելով, ունենալով երեխա կամ ընտանիքի՝ առողջական խնդիր ունեցող անդամ: Խենթանալու բան է: 

Աշխատանք գտնելու հեռանկարը գրեթե զրոյական է: Այս դեպքում գործատուներին էլ մեղադրել չես կարող: Նրանք էլ են հայտնվել փակուղում: Կասեք՝ պետությունն առաջարկում է աջակցության ծրագրեր, ցածր կամ առանց տոկոսադրույքի երկարաժամկետ վարկեր, բայց եթե գումարի հետ առնչություն ունեցող մարդը չգիտի, թե ամենամոտ ապագայում՝ երկու-երեք ամսից մեր տնտեսությունն ի՞նչ վիճակում է լինելու, կգնա՞ ռիսկի՝ վարկային նոր բեռի տակ մտնելով:

 Չի գնա, որովհետև գումար ստեղծող, այդ գումարը շրջանառության մեջ դնող մարդուն կայունություն է պետք, հեռանկար, որն այսօր, ավաղ, բացակայում է բոլոր ոլորտներում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի վրա nչնչացրել են ուկրաինական 276 ԱԹՍ. ՌԴ ՊՆ Իրանը և ԱՄՆ-ը շարունակում են բանակցություններ վարել միջնորդների միջոցով. Բաղայի Ուկրաինական ԶՈւ-ն գիշերը մի շարք hարվածներ է հասցրել Ռուսաստանի Ռոստով քաղաքին Բաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Թրամփը հերքել է տեղեկություններն այն մասին, որ ԱՄՆ-ում Իրանի դեմ պшտերազմի համար զինшմթերքի պակաս կա. WSJ 2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության Վթար է․ հուլիսի 27/28-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ռուսաստանի դեսպանին կանչել են Ռումինիայի արտաքին գործերի նախարարություն Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո ՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի ԱԹՍ-ների արտադրության և լոգիստիկ օբյեկտներին Հայ մարզիկներն Ադրբեջանում են. ինչ է սպասվում Ավերիչ հրդեհներ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում․ տարհանվածների թիվը հասել է 220 հազարի Արաղչին Կալլասին կոչ է արել արձագանքել Կասպից ծովում իրանական նավին հասցված hարվածին Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել Ուկրաինան գիշերը հարվածել է Ղրիմին և Տյումենի նավթավերամշակման գործարանին Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան 2026 թվականի օգոստոսին կգրանցվի տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները․ Լևոն Ազիզյան Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Ավելի քան 250,000 մարդ է տարհանվել Ֆրանսիայում և Իսպանիայում բռնկված անտառային հրդեհների պատճառով Հրաձգnւթյան Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում Արմավիրի մարզում 38-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բախվելnվ հայտնվել ձորակում․ կա վիրավnր Հայաստանի Մ-17 ըմբշամարտի հավաքականը ժամանել է Բաքու՝ մասնակցելու Աշխարհի առաջնությանը Չինաստանին պատուհասել է «Հունսյա» թայֆունը. ավելի քան 700 հազար մարդ տարհանվել է Սևան-Մարտունի ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն և «Hyundai ix35»-ը․ կան վիրավnրներ Իրանի գործողություններն ուղղված չեն տարածաշրջանի հարևանների, այլ ԱՄՆ-ի դեմ. Արաղչի ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի ձեռնարկություններին. ՌԴ ՊՆ Իրանի ԱԳՆ-ն բnղոքի նոտա է հանձնել Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարին 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՀՀ ՊՆ Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ ՀայաքվեՄակրոնի երրորդ շնորհավորանքը․ ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» «գնահատական»․ Սուրեն Սուրենյանց Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․ Ավետիք ՉալաբյանՀայաստանում երկրաշարժ է զգացվել Սլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը Ներկա պահին մեր տնտեսվարողները պատրաստ չեն ԵՄ բուսասանիտարական ստուգումներին. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքն անհամատեղելի է նրա առողջության հետ. Մենուա ՍողոմոնյանՀայ բժիշկն առաջին անգամ ընտրվել է համաշխարհային թվային առողջապահության կազմակերպության ղեկավար խորհրդի անդամԻսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան 66-ամյա կինը գտնվել է անտառումԶախարովան Բեն Լադենի հետ է համեմատել Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարին Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են Հայաստանը և Իրանը գազի առևտրի հարցերով համատեղ աշխատանքային խումբ կստեղծեն Ամենամեծ հարստությունն արդեն ունեմ. Լուսինե Թովմասյանը նշում է 40-ամյակըՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի uպառնում Թեհրանը Երևանին առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները 27-ամյա Մարինան մահացել է հարսանիքից հետոԱրամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան