Իտալացի հոգևորականը եկեղեցուն կատարված 100 հազար եվրո նվիրատվությունը ծախսել է լյուքս հանգստի վրա
ԼԱՅՖԻտալիայի Լենյարո կոմունայի հոգևոր սպասավորը յուրացրել է եկեղեցուն բարեգործական նպատակով հատկացված 100 հազար եվրոն՝ դրանք ծախսելով իր հանգստի ու նոր հագուստների գնման վրա, գրում է Past.am-ը՝ հղում անելով The Local-ին:
Մասնավորապես, 57-ամյա հոգևորականը նվիրատվությունը ծախսել է ավտոմեքենայի, մարզական հանդերձանքի, սկուտերի, շքեղ ռեստորանների, Սիցիլիայում ու Ալպերում հանգստի վրա, ինչպես նաև կոսմետիկ ու երիտասարդացնող պրոցեդուրաներ է պատվիրել իր մոր համար:
Տղամարդը յուրացրել է Պադուայի՝ անցած տարի կյանքից հեռացած բնակիչներից մեկի նվիրատվությունը:
Տղամարդը 14 մլն եվրո էր նվիրաբերել «Կարիտաս» կազմակերպության տեղի մասնաճյուղին, որն օգնում է աղքատներին, կարիքավորներին ու հիվանդներին:
Ոստիկանություն էր դիմել հոգևորականի գործընկերը, ով նկատել էր նրա կենսակերպի տարօրինակ ու անսպասելի փոփոխությունները:



