Երևան, 04.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Որքա՞ն աշխատավարձ են ստացել նախարարները 2019 թ-ին, ի՞նչ ունեցվածք ունեն․ 12 նախարարների հայտարարագրերը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Tert.am-ը ուսումնասիրել է ՀՀ 12 նախարարների 2019 թ-ի տարեկան հայտարարագրերը, որոնք հրապարակված են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում։ Ստորև առանձին-առանձին ներկայացված է, թե նախարարները նախորդ տարի որքան աշխատավարձ են ստացել, ինչ գործարքներ են կատարել, քանի անշարժ և շարժական գույք են հայտարարագրել և այլն։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյան

Զարուհի Բաթոյանը, 2019թ. տարեկան հայտարարագրի համաձայն, շարժական և անշարժ գույք ձեռք չի բերել և օտարել: Հայտարարատու պաշտոնատար անձը՝ որպես դրամական միջոց, նշել է 8․5 մլն դրամ, 335 եվրո, 500 դոլար:

Զարուհի Բաթոյանը քաղաքացիական պայմանագրերից եկամուտ է ստացել 320 հզր դրամ, որպես նվիրատվություն կամ օգնություն ստացել է 783 հզր դրամ, ինչպես նաև 470 հզր դրամ, բացի այդ՝ որպես աշխատանքի վարձատրություն նշել է 20 մլն 122 հզր դրամ:

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ նախարարների աշխատավարձի հաշվարկման գործակիցը 12 է, հետևաբար, Զարուհի Բաթոյանի ամսեկան աշխատավարձը կազմում է 793 հզր 680 դրամ: Ստացվում է, որ Բաթոյանի տարեկան աշխատավարձը կազմում է 9 մլն 524 հզր, իսկ մնացածը՝ 10 մլն 597 հզր դրամը նախարարի պարգևատրումներն են:

Նախարար նշանակվելու պահին՝ 2019թ. հունվարին, երբ Բաթոյանը ներկայացրել է հայտարարագիր, նշել է 335 եվրո և 500 հզր դրամ, ինչպես նաև մեկ բնակարան: Այժմ դրամական միջոցները կազմում են ավելի քան 21 մլն դրամ, պարգևատրումը՝ 10.6 մլն դրամ։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան

Ռուստամ Բադասյանը 2019 հունիսի 19-ին արդարադատության նախարար նշանակվելուց հետո մինչև նախորդ տարեվերջ ստացել է 8 մլն 779 հազար դրամ աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարներ։ Մինչ նախարար դառնալը, Ռուստամ Բադասյանը զբաղեցրել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը և ՊԵԿ-ում աշխատանքի դիմաց 2019 թվականին ստացել է 8 մլն 622 հազար դրամ աշխատավարձ, ևս 2 մլն 57 հազար դրամ այլ եկամուտներ՝ կրկին ՊԵԿ-ից։ Ընդհանուր, Ռուստամ Բադասյանը 2019 թ-ին 19․5 մլն դրամ աշխատավարձ  է ստացել ԱՆ-ից և ՊԵԿ-ից։

Արդարադատության նախարարն անշարժ գույք չունի։ Նա հայտարարագրել է մեկ տրանսպորտային միջոց՝ 1996 թվականի արտադրության MERCEDES-BENZ մարդատար ավտոմեքենա, որը գնել է 2014 թվականին։ 

Ռուստամ Բադասյանը «Էկոշին Գրուպ» ՍՊԸ-ին 45 մլն 584 հազար դրամի փոխառություն (վարկ) է հանձնել, իսկ 41 մլն դրամ փոխառություն ստացել է «Ամերիա» բանկից։

Տարեսկզբին Ռուստամ Բադասյանի բանկային հաշվին առկա է եղել 6 մլն 755 հազար դրամ, 371 եվրո, տարեվերջին՝ 3 մլն 279 հազար դրամ, 582 եվրո։ Կանխիկ դրամական միջոցները տարեսկզբին կազմել է 849 եվրո, տարեվերջին՝ 340 դոլար։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան

Արսեն Թորոսյանը Երևանի Նոր Նորք զանգվածում հայտարարագրել է մեկ անհատական բնակելի տուն։ Նա իր անվամբ տրանսպորտային միջոց չունի։

Տարվա սկզբին նախարարը ունեցել է 20 հազար 331 դոլար ավանդ, իսկ տարվա վերջին՝ 32 հազար դոլար ավանդ։ Տարվա սկզբին իր բանկային հաշվին Թորոսյանը ունեցել է 1 մլն 925 հազար 798 դրամ, 119 դոլար և 22 հազար եվրո, իսկ տարվա վերջին՝ 114 հազար 897 դրամ, 15 դոլար և 31 հազար եվրո։

Որպես աշխատանքի վարձատրություն՝ Արսեն Թորոսյանը նշել է 18 մլն 183 հազար 150 դրամ։

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյան

ԱԻ նախարարը անշարժ և շարժական գույք չունի և ձեռք չի բերել 2019-ին։ Տարեսկզբին հայտարարագրել է  13 մլն կանխիկ դրամ, տարեվերջին՝ 20 մլն դրամ։

Նախարարությունից նախորդ տարի ստացել է 16 մլն 453 հազար դրամ աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարներ։ Եվս 3 մլն 85 հազար դրամ կենսաթոշակ է ստացել Ազգային անվտանգության ծառայությունից։

Ֆելիքս Ցոլակյանը 1993 թ-ից աշխատել է ԱԱԾ-ում, 2007 - 2013 զբաղեցրել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ պաշտոնը։

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյան

Զոհրաբ Մնացականյանը ունի բնակարան Երևանի Արաբկիր վարչական շրջանում և 2002 թ-ի արտադրության VOLKSWAGEN մարդատար մեքենա։

ԱԳ նախարարի բանկային հաշվին տարվա սկզբին եղել է 19 հազար դոլար, 3 մլն 265 հազար դրամ, տարեվերջին՝ 18 հազար դոլար, 11 մլն 560 հազար դրամ։

Նախորդ տարի Զոհրաբ Մնացականյանը ԱԳՆ-ից ստացել է 16 մլն 776 հազար դրամ աշխատավարձ և հավասարեցված այլ վճարներ։

Շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյան

Էրիկ Գրիգորյանը թեև 2020 թ-ի մայիսի 5-ին հրաժարական է ներկայացրել, սակայն նրա հայտարարագիրը Tert.am-ը ներկայացնում է, քանի որ ամբողջ 2019 թ-ի ընթացքում նա զբաղեցրել է ՇՄ նախարարի պաշտոնը։

Շրջակա միջավայրի նախկին նախարարը ունի բնակարան և ավտոկայանատեղի Ավան վարչական շրջանում, որոնք ձեռք է բերել  2018 թ-ի նոյեմբերին։ Տարեսկզբին Էրիկ Գրիգորյանը 2 տրանսպորտային միջոց է ունեցել՝ 1997 թ-ի OPEL և 2015 թ-ի արտադրության TOYOTA։ 2019 թ-ի մարտին նա 5 մլն դրամով վաճառել է TOYOTA մակնիշի մեքենան։

Էրիկ Գրիգորյանը նախորդ տարի «Բայկ» ՍՊԸ-ին տարեսկզբին հանձնել է ավելի քան 38 հազար եվրո փոխառություն։ Ի դեպ, «Բայկ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնետերը հենց Էրիկ Գրիգորյանն է, սակայն նա նախարարի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ ընկերությունը հավատարմագրային կառավարման է հանձնել Նանե Շահնազարյանին։

Գրիգորյանի բանկային հաշվին տարեսզկբին առկա էր՝ 7․4 մլն դրամ, 896 շվեյցարական ֆրանկ, տարեվերջին՝ 13․8 մլն դրամ, 3000 եվրո, 896 շվեյցարական ֆրանկ։ Նա նաև հայտարարագրել է 3 մլն կանխիկ դրամ։

Շրջակա միջավայրի նախարարությունից նախորդ տարի ստացել է 18 մլն 428 հազար դրամ աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարներ։ Եվս 1․8 մլն դրամ այլ եկամուտներ է ստացել ֆինանսների նախարարությունից և 23 հազար դոլար «Ամերիա» բանկից։

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյան

Տիգրան Խաչատրյանը հայտարարագրել է 6 անշարժ գույք՝ 1 բնակարան Երևանի Կենտրոն վարչական շրջանում, 2 հողամաս՝ Դիլիջանում և Ջրվեժում,  1 անշարժ գույք Ջրվեժում, 1 ավտոտնակ, 1 այգետնակ։

Նախարարը տարվա սկզբին ունեցել է 5500 եվրո և 15 հազար դոլար ավանդ, տարեվերջին՝ 1000 եվրո, 15 հազար դոլար ավանդ։ Տրված փոխառությունների դիմաց տոկոսից ստացել է 818 հազար դրամ եկամուտ։ Տիգրան Խաչատրյանը 2019 թ-ին նաև գնել է 27 հազար դոլարի պարտատոմսեր։

Նրա բանկային հաշվին առկա է 302 դոլար և 1․2 մլն դրամ, իսկ կանխիկ՝ 23 հազար դոլար։ Աշխատանքի դիմաց Էկոնոմիկայի նախարարությունից ստացել է 16 մլն 778 հազար դրամ եկամուտ։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյան

Արայիկ Հարությունը անշարժ գույք և տրանսպորտ չունի։ Բանկային հաշվին տարեսկզբին ունեցել է  1․2 մլն դրամ, տարեվերջին՝ 4․2 մլն դրամ։  Եվս 1․2 մլն դրամ կանխիկ դրամ է հայտարարագրել։

Արայիկ Հարությունյանը ԿԳՄՍ նախարարությունից 2019 թ-ին ստացել է 16 մլն 876 հազար դրամ աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարներ։ 142 հազար դրամ եկամուտ էլ ստացել է Երևանի պետական համալսարանից։

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան

Դավիթ Տոնոյանը մինչև նախորդ տարեսկիզբ անշարժ գույք չի ունեցել,  իսկ 2019 թ-ի հունվարին Նոր Նորքում բնակարան է նվիրատվություն ստացել։ Նախարարը նաև 2003 թ-ի TOYOTA մարդատար մեքենա է հայտարարագրել։

Նրա բանկային հաշվին տարեսկզբին եղել է 577 հազար դրամ, տարեվերջին՝ 8․5 մլն դրամ։ Կանխիկ դրամական միջոցները տարեսկզբին կազմել է 2․8 մլն, տարեվերջին՝ 3․5 մլն դրամ։

Պաշտպանության նախարարը 2019 թ-ին 12 մլն 791 հազար դրամ աշխատավարձ է ստացել, ևս 7․1 մլն դրամ Դավիթ Տոնոյանը նորից ՊՆ-ից այլ եկամուտներ է ունեցել, ինչպես նաև 1․9 մլն դրամ կենսաթոշակ։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյան

ԲՏԱ նախարարը հայտարարագրել է 2 բնակարան Դավթաշեն վարչական շրջանում, որոնցից մեկը նվիրատվություն է ստացել 2019 թ-ին։ Հակոբ Արշակյանի հայտարարագրում նաև ներկայացված է 2001 թ-ի արտադրության MERCEDES-BENZ մարդատար մեքենա։

Նախարարի բանկային հաշվին տարեսկզբին եղել է 1․9 մլն դրամ, տարեվերջին՝ 3․2 մլն դրամ։ Կանխիկ դրամական միջոցները տարեսկզբին կազմել է 25 մլն դրամ, տարեվերջին 9․5 մլն դրամ։

Նախարարությունում աշխատանքի դիմաց Հակոբ Արշակյանը 2019 թ-ին ստացել է 16 մլն 775 հազար դրամ եկամուտ։

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյան

Ատոմ Ջանջուղազյանն ունի 1 անշարժ գույք Աջափնյակում, 1 բնակարան Ծաղկաձորում, ինչպես նաև 2011 թ-ի արտադրության MITSUBISHI մարդատար մեքենա։ 

Ֆինանսների նախարարը տարեսկզբին հայտարարագրել է 8․4 մլն դրամ, 24 500 դոլար, 12 800 եվրո կանխիկ գումար, տարեվերջին՝ 10․3 մլն դրամ, 25 000 դոլար, 10 000 եվրո։

Ատոմ Ջանջուղազյանը նախորդ տարի 15 մլն 196 հազար դրամ եկամուտ է ստացել նախարարությունից, 2 մլն 260 հազար դրամ՝ «Կարբի ջրհոս» ՀԷԿ-ի 10 տոկոս շահաբաժնից։

Տարածքայն կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյան

ՏԿԵ նախարարը հայտարարագրել է 3 հողամաս Լոռի բերդ համայնքում։ 2019 թ-ի փետրվարին նա ձեռք է բերել 26 մլն 762 հազար դրամ արժողությամբ բնակարան Արաբկիր վարչական շրջանում, որը բաժնային սեփականություն է։ Տարեսկզբին Սուրեն Պապիկյանն ունեցել է 2005 թ-ի արտադրության NISSAN մեքենա, որը 2․5 մլն դրամով վաճառել է 2019 թ-ի հունվարին։

Նա «ՄԻԿՇԻՆ» ընկերությանը փոխառություն է հանձնել տարվա սկզբին՝ 12․4 մլն, տարվերջին՝ 26․7 մլն դրամ։ Նախարարի բանկային հաշվին տարեսկզբին եղել է 5․3 մլն դրամ, տարեվերջին՝ 13․1 մլն դրամ։ Նա ևս 2․3 մլն դրամ և 2000 դոլար կանխիկ գումար է հայտարարագրել։

Նախորդ տարի նախարարությունից Սուրեն Պապիկյանը ստացել է 17 մլն 964 հազար դրամ աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարներ։ 1 մլն 131 հազար դրամ այլ եկամուտներ է ունեցել ֆինանսների նախարարությունից,  40 հազար դրամ էլ՝ ԵՊՀ-ից։

Սուրեն Պապիկյանը 2019 թ-ին նաև 3 փոխառություն (վարկ) է վերցրել․

Շարունակություն...

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Mercedes Sprinter»-ը հետիոտնային անցման վրա վրшերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը մահшցել է 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 5-ինԻնքնաuպանnւթյnւններ գործածների մի խումբը uեկտաների հարողներ են. ԶՈւ-ում նման դեպքերը կանխելու գործառույթ ունեցող մարմինները հանցավnր անգործության են մատնված. Տիգրան Աբրահամյան «ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական պատկերը. Աննա ԿոստանյանՆույնականացման քարտ և կենսաչափական անձնագիր․ որ պարագայում է հնարավոր դիմել․ ՆԳՆ Այն մասին, թե ինչի շուրջը պետք է միավորվեն բոլոր ազգային ուժերը, որպեսզի գործող վարչախումբը իր “գլուխը պատին տա”. Չալաբյան9 զոհ, 3 վիրավոր․ ՆԳՆ-ն՝ ողբերգական ավտովթարի հետևանքների մասին Առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակարաններում Հորմուզի նեղուցից հարավ չորս նավթատար լցանավ պայթել է ականների վրա, ևս երկու նավ կալանվել է. IRNA Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 4-ի դրությամբ Ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի Հանրապետության ողջ տարածքում տեղումներ են սպասվում Թրամփը կարծում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան մոտ են համաձայնության գալուն Սեուլը հայտարարել է, որ Փհենյանը մի քանի հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել միջանկյալ ընտրությունների արդյունքները Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՄելանյա Թրամփը մտադիր է Սպիտակ տանը ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում անցկացնել Մեքսիկայում ինքնաթիռ է կnրծանվել. երկու օդաչուն զnhվել են Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա Սողոմոնյան Անհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանՈսկին թանկացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Այսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում Ռուսաստանը՝ Թյուրքական պետությունների կազմակերպությունում․ Կրեմլից ուշագրավ հայտարարություն 300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջով