ԱՊՀ դիտորդական խմբի ղեկավարի մեկ րոպե տևած «ասուլիսը»
ՔԱՂԱՔԱԿԱՆԱյսօր՝ դեկտեմբերի 5-ին, Ազգային ժողովում նախատեսված էր դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահի հրավերով դիտորդական առաքելությամբ Հայաստանում գտնվող ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) դիտորդական խմբի ղեկավար Ակրամշո Ֆելալիևի մամուլի ասուլիսը: Past.am-ի փոխանցմամբ` այն տևեց ընդամենը մեկ րոպե, որի ընթացքում, բնական է, լրագրողները ոչ մի հարց չկարողացան տալ:
«Մեր հիմնական խնդիրն է համոզվել, որ ամբողջ գործընթացն անցել ու անցնում է միջազգային նորմերին համապատասխան ու դրանից հետո գրանցենք մեր եզրակացությունները»,- ասաց բանախոսը: Նկատենք, որ լրագրողները ստիպված եղան բավական երկար սպասել նրան:
Լևոն Փանոսյան
1
Հզոր ցիկլոն է մոտենում. Սուրենյան
2
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
3
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
4
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան
5
Բախվել են ուղևորատար ավտոբուսը և բեռնատարը. կա 9 զnհ, 21 վիրավnր



