Մելբուռնում ձերբակալվել է երկու մարդկանց պատանդ վերցրած տղամարդը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ69-ամյա տղամարդը, ով Մելբուռնի սրճարաններից մեկում պատանդ է վերցրել երկու կանանց, ձերբակալվել է: Մի քանի ժամ սրճարանում նա գերի էր պահում կանանց, սակայն, ի վերջո, հանձնվել է իրավապահներին:
Իրավապահների խոսքով՝ կանանցից մեկը նախկինում ռոմանտիկ հարաբերությունների մեջ է եղել ենթադրյալ հանցագործի հետ: Սակայն, մի քանի շաբաթ առաջ նրանք բաժանվել էին: Գուցե միջադեպի պատճառը նրանց միջև ծագած կոնֆլիկտն է եղել: Երկրորդ պատանդը՝ սրճարանի աշխատակցուհին է, հաղորդում է ABC News-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ զինված տղամարդը երկու մարդու պատանդ է վերցրել Մելբուռնի սրճարաններից մեկում, ոստիկանությունը շրջափակել էր սճարանը: Բանակցություններից հետո իրավապահ մարմիններին հաջողվել է համոզել հանցագործին ազատ արձակել պատանդներին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում
5
33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով



