Երևան, 21.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սուրբ Սո­ֆի­ա­յի տա­ճա­րի թնջու­կը.ինչ­պի­սի՞ն պետք է լի­նի Հա­յաս­տա­նի ար­ձա­գան­քը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Թուրքիա այցելող զբոսաշրջիկների ամենասիրելի պատմական կառույցի՝ հռչակավոր Սուրբ Սոֆիայի տաճարի ճակատագիրը դարձել է միջազգային հանրությանը հուզող ամենաառաջնահերթ թեմաներից մեկը։ Պատճառը Սուրբ Սոֆիայի տաճարը կրկին մզկիթի վերածելու Թուրքիայի իշխանությունների որոշումն է։ Նախագահ Էրդողանը այս խնդիրը դիտարկում է որպես Թուրքիայի ինքնիշխանության տիրույթում լուծվելիք հարց, քանի որ տաճարը համարվում է իրենց սեփականությունը։

Վեցերորդ դարում Բյուզանդիայի Հուստինիանոս կայսեր օրոք կառուցված հունական այս տաճարը մեկ հազարամյակ շարունակ եղել է աշխարհի ամենամեծ քրիստոնեական եկեղեցին մինչև Իսպանիայում Սևիլիայի տաճարի կառուցումը և համարվում է ճարտարապետության գլուխգործոց, որը գրանցված է UNESCO-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:

Բացի այդ, այն քրիստոնեական աշխարհի կարևորագույն կառույցներից մեկն է, որն իր ստեղծման օրվանից՝ 537 թվականից մինչև 1453 թվականը եղել է Արևել յան ուղղափառ տաճար և հանդիսացել է Կ. Պոլսի տիեզերական պատրիարքի նստավայրը։ 

1453 թվականին թուրքերի կողմից Բյուզանդական կայսրության մայրաքաղաքի գրավումից հետո Սուրբ Սոֆիայի տաճարը վերածվեց մզկիթի և մնաց այդ կարգավիճակում մինչև 1934 թվականը։ 

Այնուհետև Քեմալ Աթաթուրքի որոշմամբ՝ մզկիթը դարձավ թանգարան։ Սակայն տաճարը նույնիսկ թանգարանային կարգավիճակում շարունակում է մնալ ուղղափառ աշխարհի ամենամեծ սիմվոլներից մեկը, և այն մզկիթի վերածելը միջազգային կոշտ արձագանքի տեղիք է տվել։

Տաճարը մզկիթի վերածելու կապակցությամբ մասնավորապես իրենց վրդովմունքն են հայտնել ԱՄՆ–ը, Ֆրանսիան, Հունաստանը, Ռուսաստանը։ Թուրքիայի իշխանությունների այդ քայլը քննադատել են Կ. Պոլսի հունաց տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս Առաջինը, ինչպես նաև Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը։

Սակայն թուրքական իշխանությունները լրջորեն են տրամադրված, և բացառված չէ, որ այս հարցը Թուրքիայի հետ տարբեր երկրների հարաբերությունների սրման և անգամ դիվանագիտական սկանդալների պատճառ դառնա։ Սուրբ Սոֆիայի տաճարի ճակատագիրը պետք է հուզի նաև հայերիս, քանի որ դրանում կա նաև հայկական հետք։ Տաճարի հսկայական գմբեթը, որի տրամագիծը 31 մետր է, մի քանի անգամ փլուզվել է երկրաշարժների պատճառով։ 

989 թվականին տեղի ունեցած մեծ երկրաշարժից հետո, որի արդյունքում փլուզվել է արևմտյան գմբեթի կամարը, Բյուզանդիայի կայսրը խնդրել է հայ ճարտարապետ Տրդատին, որն Անիի և Արգինայի տաճարների հիմնադիրն էր, ղեկավարել վերանորոգման աշխատանքները։ Տրդատն այնպես է վերականգնել տաճարի գմբեթը, որ այն պահպանվել է մինչև մեր օրերը՝ ավելի քան հազար տարի։

Հետաքրքրական է, որ վերջերս այս հարցի շուրջ կարծիք էր հայտնել նաև Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալ յանը՝ նշելով, թե Սուրբ Սոֆիայի տաճարը կարող է դառնալ երկու կրոնների միության և խաղաղության խորհրդանիշ: Իսկ ավելի վաղ նա հայտարարել էր, թե տաճարը բավական մեծ է, և այնտեղ միաժամանակ կարող են աղոթել թե՛ քրիստոնյաները, թե՛ մահմեդականները:

Հասկանալի է, որ հաշվի առնելով Թուրքիայում հայերի նկատմամբ աճող ատելության ֆոնը՝ Պոլսո հայոց պատրիարքը չէր կարող կոշտ քննադատության ենթարկել թուրքական իշխանություններին, բայց ավելի շատ կարևոր է Հայաստանի իշխանությունների ու Մայր աթոռի արձագանքը այս խնդրին։

Այստեղ հարկավոր է Սուրբ Սոֆիայի տաճարի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների լույսի ներքո դիտարկել նաև Թուրքիայում հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման և ապօրինի յուրացման հարցը, որը հայերի դեմ իրականացված ցեղասպանության թուրքական քաղաքականության շարունակությունն է։

Եվ ժամանակն է, որ Հայաստանը միջազգային հանրության ուշադրությունը սևեռի այն խնդրի վրա, թե ինչպես է Թուրքիան Արևմտյան Հայաստանում մշակութային ցեղասպանություն իրականացնում, որին անպատճառ պետք է տրվի համապատասխան իրավական, քաղաքական և պատմական գնահատական։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 հուլիսի). Բացվել է Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանը. «Փաստ»Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Իսրայելն այս պահին շահագրգռված չէ մասնակցելու ԱՄՆ-ի և Իրանի միջև hակամարտnւթյանը. Իսրայելի ֆինանսների նախարար Վայոց ձորում 29-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ժայռին Հնագույն քաղաքակրթության և գինեգործության օրրանը վերածվում է քարայրային թանգարանի (տեսանյութ, լուսանկարներ) Հորմուզի նեղուցը կմնա փակ, քանի դեռ ԱՄՆ-ը չի դադարեցրել hարվածներն Իրանի դեմ. Fars Հայաստանի ղեկավարությունը մտել է Մոսկվայի հետ պաշտպանական և տնտեսական կապերը խզելու վերջին փուլ. «Փաստ»11-ամյա զբոսաշրջիկը մահացել է, երբ նրա մազերը խցանվել են լողավազանի ջրահեռացման խողովակի մեջՄյանմայում գործարկում են ամենամեծ արևային էլեկտրակայանըԻշխանությունների պատճառով մեր երկրում մարդիկ դարձել են շատ կոնֆլիկտային, իսկ կյանքը՝ լարված. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք ՉալաբյանՀայաստանը պետք է դադարեցնի Ռուսաստանի հետ թշնամանքը. «Փաստ»Թուրքիայում բացահայտել են Էրդողանի դեմ մաhափnրձի պլանները՝ Եգիպտոսի նախագահի uպանnւթյան սցենարով Ռուս երեխաները վտանգավոր վիրուսով են վարակվել Թուրքիայի հինգաստղանի հյուրանոցումԱզդեցության նոր բաշխումներն ու տարածաշրջանային վերադասավորումները. «Փաստ»Հարցազրույց Solaron-ի համահիմնադիր, տեխնիկական գծով տնօրեն Վահե Շարաֆյանի հետ Ավետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծողների դեմ. Աննա ԿոստանյանՈւկրաինայի Սումի քաղաքում ՌԴ hարվածի հետևանքով առևտրի կենտրոնում մասշտաբային hրդեհ է բռնկվել «Դերոյիցս հետո ապրելու ուժ երեխաներս և թոռնիկներս են տալիս». Դերենիկ Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին «Մարտունի-2»-ում. «Փաստ»Ոչ մի բանի համար չեմ ափսոսում, չեմ փոշմանում, ինչքան ուժ ունեմ՝ շարունակելու եմ կառուցել, կառուցելու եմ հենց Հայաստանում․ Գագիկ Ծառուկյան «Հինգ շանտաժ-նախապայմանից երեքը գրեթե կատարված են». «Փաստ»Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրըԴրսում էլ պատրանքներ չունեն «ժողբաստիոնի» հարցում. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում պետական կրթաթոշակների տրամադրման կարգում. «Փաստ»4000 ռուբլու դիմաց կենդանի այրել է իր հարևանինՎթար է․ ջուր չի լինելու Թանկարժեք մետաղների գներԱնգլիայում կարգելվի մինչև 16 տարեկաններին էներգետիկ ըմպելիք վաճառել Ադրբեջանի հապշտապ շրջադարձը դեպի Մոսկվա և էսկալացիայի իրական վտանգը. «Փաստ»Հասարակական, քաղաքական գործիչներն ու իրավապաշտպանները՝ ընդդեմ «քաղաքական զտումների» նոր ալիքի. «Փաստ»Աշխարհաքաղաքական խժդժությունների մետաստազները. ի՞նչ է փնտրում Հայաստանը ուժեղների բախման արանքում. «Փաստ»Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել դատավորին. «Փաստ»Մշտական տագնապի գերության մեջ. կրիմինալ «ռազբորկաներն» ու քաղաքական ձերբակալությունները խեղդում են հանրային կյանքը. «Փաստ»Իրանը մտադիր չէ թույլտվություն խնդրել պաշտպանական տեխնոլոգիաներ մշակելու համար. ԱրեֆԱռիթմիա․ որո՞նք են առաջին ախտանշանները, ինչի՞ն ուշադրություն դարձնել, ովքե՞ր են ռիսկի խմբումAir France-ը դադարեցնում է թռիչքները դեպի Էր Ռիադ և ԴուբայԵրևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ. ճանապարհը ամբողջությամբ փակվել էԳյումրու Փանյան փողոցի տնակներից մեկում հրդեհ էր բռնկվելՏոկիոյում հայտարարվել է շոգի մասին նախազգուշացումԱդելիա Պետրոսյանը հեռացել է Էթերի Տուտբերիձեի մարզչական խմբիցՆեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. ԹրամփԿարապետյան հիմնադրամն ամփոփել է «Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի արդյունքներըԿարևոր. Ի՞նչ անեն այն դիմորդները, որոնք ստացել են դրական գնահատական, բայց չեն ընդունվել բուհՀուլիսի 21-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումԱմերիկայում էլ հաճախ խոսում ենք հայկական արտադրության մասին, այստեղի մարդիկ շատ տաղանդավոր են. Սև ՕհանյանԳոհար Մելոյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովԲյուրեղավանում հուլիսի 17-ից արձանագրված աղիքային վարակների դեպքերի առնչությամբ ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ. ՀՎԿԱԿՀայկական Կարմիր խաչի ընկերությունը հորդորում է բոլորին պահպանել հրդեհային անվտանգության կանոններըՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտԿյանքից հեռացել է «Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկիր և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Քևին Քիգանը