Ռուսական «Սու-24»-ի դեպքից հետո Թուրքիայի օդուժը դադարեցրել է Սիրիայի տարածքում թռիչքները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքական օդուժը ռուսաստանյան օդուժի «Սու-24» ռմբակոծիչի դեպքից հետո դադարեցրել են Սիրիայի տարածքում «Իսլամական պետության» հենակետերին հարվածելու համար ռազմական թռիչքների իրականացումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, ամերիկյան պաշտոնատար անձինք հայտնել են, որ ԱՄՆ-ն դեռ կոչ չի անում Թուրքիային վերսկսել համատեղ գործողությունները՝ Անկարայի և Մոսկվայի միջև հարաբերությունների լարման պատճառով:
Իր հերթին Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավար Ահմեդ Դավութօղլուն չի բացառել, որ թռիչքների վերսկսումը Սիրիայի օդային տարածքում նոր միջադեպերի առիթ կարող է դառնալ: Նա հաստատել է, որ «թուրքական օդուժը նոյեմբերի 24-ի դեպքից ի վեր չի մասնակցել Սիրիայում ԻԼԻՊ-ի դեմ կատարվող թռիչքներին»:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում
5
33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով



