Արցախի ՊՆ-ն Ադրբեջանի հերթական սուտն է բռնել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանական քարոզչությունը, փորձելով պարտակել սեփական զինուժում առկա կորուստներն ու իրենց բարոյալքված զինուժի մարտական ոգին բարձրացնելու համար, տարածել է «իրենց հաղթական գործողությունների» մասին տեսագրություն՝ չմոռանալով նշել, որ այդ հրետանային հարվածների հետևանքով պաշտպանության բանակում կան բազմաթիվ զոհեր՝ մասնավորապես հիշատակելով բանակի լեռնահրաձգային դիվիզիայի հրամանատարի տեղակալ, գնդապետ Ջալալ Հարությունյանի անունը:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է տվյալ հրապարակման՝ իրականության հետ ոչ մի կապ չունենալու մասին: Գնդապետ Ջալալ Հարությունյանն իր աշխատասենյակում է և հաջողությամբ կատարում է իր առջև դրված խնդիրները: Ուղղակի ադրբեջանական քարոզիչները դեռևս գտնվում են «Հազար ու մի գիշեր» հեքիաթի ազդեցության տակ և հերթական անգամ փորձում են ցանկալին ներկայացնել իրականության փոխարեն:



