Երևան, 04.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 ՀՈՒԼԻՍԻ). Առաջին անգամ ֆուտբոլային մրցավարը սուլիչ է օգտագործել, սկսվել է «կապկային դատավարությունը»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՏՈՆԵՐ

Բահամյան կղզիներ՝ Անկախության օր, Մավրիտանիա՝ Բանակի օր, Մոնղոլիա՝ Պետական դրոշի օր, Ռուսաստան՝ Ռազմական փառքի օր, Ճապոնիա ՝ Նատտոյի (ազգային ուտեստ) օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1870- ծնվել է հայ բանասեր, ազգագրագետ Վարդան Հացունին:

1877-ավարտվել է Բայազետ ամրոցի հերոսական պաշտպանությունը:

 1915– սկսվել է Մուշ քաղաքի և նրա շրջակայքի բնակչության զանգվածային կոտորածը թուրքերի կողմից: 

1937- ծնվել է դերասանուհի Գալյա Նովենցը:

1953- ծնվել է սփյուռքահայ երգիչ Փոլ Բաղդադլյանը:

1967– ծնվել է հայ ազատամարտիկ, զորահրամանատար, պետական, հասարակական և քաղաքական գործիչ Ժիրայր Սեֆիլյանը։

1996– վախճանվել է հայ հասարակական գործիչ, արդյունաբերող, բարերար, Հայաստանի ազգային հերոս Ալեք Մանուկյանը:

2002- Ուրուգվայի մայրաքաղաքի մոտակայքում հայտնաբերվել է հայազգի գործարար, Արգենտինայի քաղաքացի Միհրան Մամբրելյանի դիակը:

2003- նորակազմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) առաջին նիստում հանձնաժողովի նախագահ է ընտրվել Գարեգին Ազարյանը:

2006- «Մոսկվա» կինոթատրոնում մեկնարկել է «Ոսկե ծիրան» միջազգային 3-րդ կինոփառատոնը:

2009– Իտալիայի Ակվիլա քաղաքում հրապարակվել է Մադրիդյան սկզբունքների մի մասը:

2010- «Ժառանգություն» կուսակցությունում շաբաթ օրը կայացած արտահերթ համագումարում գրեթե ամբողջությամբ փոխվել է կուսակցության վարչության կազմը: Նոր` 11-հոգանոց վարչության կազմում է եղել նաև Րաֆֆի Հովհաննիսյանը:

2012– թողարկվել է ամերիկահայ երաժիշտ Սերժ Թանկյանի երրորդ պաշտոնական ալբոմը` Harakiri-ն:

2016- Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում մեկնարկել է «Ոսկե ծիրան» միջազգային 13րդ կինոփառատոնը:

2018- Եղվարդ քաղաքի Նատի թաղամասի բնակիչները փակել են Երևան - Եղվարդ մայրուղին՝ պահանջելով կասեցնել «ԱրմՕյլ» ընկերության կողմից կառուցվող նավթավերամշակման գործարանը:

2019- Հայաստանը որոշ ժամանակով հայտնվել էր էներգետիկ կոլապսի մեջ. հոսանքի հաճախականության տատանումներ են եղել Երևանում և մի շարք այլ բնակավայրերում։ Սկզբում անջատվել է Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, ապա Երևանի ՋԷԿ-ը և այլ ավելի փոքր արտադրողներ։ Երևանում լուսացույցները չեն աշխատել, խցանումներ են եղել գրեթե բոլոր խաչմերուկներում, մետրոպոլիտենում հոսանքն անջատվել է, երկու գնացք մնացել է թունելներում, ուղևորներին տարհանել են։

ԱՇԽԱՐՀ

1499-Վասկո դա Գամայի արշավախմբի նավապետ Նիկոլաու Կուելի «Բերրիու» նավը երկու տարի նավարկելուց հետո վերադարձել է Լիսաբոն՝ կատարելով առաջին շուրջերկրյա նավարկությունը:

1547-Ֆրանսիայում կայացել է պաշտոնապես թույլատրված վերջին մենամարտը (դուել): 

1584- վախճանվել է Նասաուի կոմս, Օրանի արքայազն Վիլհելմ Լռակյացը:

1765-ծնվել է ռուս զորահրամանատար, գեներալ, կոմս Բագրատիոնը: 

1836– վախճանվել է ֆրանսիացի ֆիզիկոս և մաթեմատիկոս, էլեկտրադինամիկայի հիմնադիրներից մեկը՝ Անդրե Մարի Ամպերը, որի պատվին է կոչվել էլեկտրական հոսանքի ուժի միավորը:

 1856– ծնվել է սերբ ճարտարագետ, ֆիզիկոս, գյուտարար Նիկոլա Տեսլան:

1873-ծնվել է ռուս հեղափոխական, պատմաբան, էթնոգրաֆ, խորհրդային պետական և կուսակցական գործիչ Վլադիմիր Բոնչ Բրունևիչը: 

1878– Անգլիայում առաջին անգամ ֆուտբոլային մրցավարը սուլիչ է օգտագործել: Մինչ այդ հարկ եղած դեպքում նա պարզապես բղավում էր:

1890– Վայոմինգը դարձել է ԱՄՆ-ի 44-րդ նահանգը: 

1908 –հոլանդացի ֆիզիկոս Հեյկ Կամերլինգ-Օննեսը առաջին անգամ ստացել է հեղուկ հելիում: 

1925-սկսվել է Դարվինի ուսմունք ջատագով ուսուցիչ Ջոն Սկոուպսոնի դեմ դատավարությունը, որը պատմության մեջ է մտել «Կապկային դատավարություն» անվանմամբ: 1941- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է Սմոլենսկի ճակատամարտը: 

1943– Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Կուրսկի ճակատամարտի ամենաթեժ մարտերի պահին Սիցիլիա կղզում իջեցվել է անգլո-ամերիկյան մեծաքանակ դեսանտ: 

1949-Տաջիկստանում երկրաշարժի արդյունքում առաջացած հողի սողանքը ոչնչացրել է Հայիտ քաղաքը, որի բոլոր բնակիչները զոհվել են: 

1958 –լոնդոնյան Մայֆեր շրջանի կայանատեղիներում տեղադրվել են առաջին հաշվիչները:

 2000 - Նիգերիայում խողովակաշարից արտահոսած բենզին հավաքելու ժամանակ առաջացած հրդեհից վառվել և զոհվել է շուրջ 250 գյուղացի:

 2006 –վախճանվել է չեչեն ահաբեկիչ-իսլամիստների առաջնորդ Շամիլ Բասաևը:

 Ի ՄԻ ԲԵՐԵՑ Կ. ԽԱՉԻԿՅԱՆԸ

 

 

 

 

Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՄելանյա Թրամփը մտադիր է Սպիտակ տանը ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում անցկացնել Մեքսիկայում ինքնաթիռ է կnրծանվել. երկու օդաչուն զnhվել են Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա Սողոմոնյան Անհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանՈսկին թանկացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Այսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում Ռուսաստանը՝ Թյուրքական պետությունների կազմակերպությունում․ Կրեմլից ուշագրավ հայտարարություն 300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովԿամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն․ ուսուցիչներին նոր հնարավորություն է տրվել Հանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա Կոստանյան Պուտինը նոր օրենք է ստորագրել․ ՀՀ-ն և մի շարք այլ երկրներ տվյալներ կփոխանցեն Ռուսաստանին Վաշինգտոնն ու Թեհրանը հավատարիմ են մնում բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ Ucom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը ՀԱՊԿ-ից Հայաստանի և Ադրբեջանի վերբերյալ հայտարարություն է արվել Իշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր ԱվետիսյանԵթե այն սկսվի, Մոսկվայի արձագանքը կլինի արագ և կարճատև․ Լավրովը զգուշացրել է «Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումՄեծ խնդիր չեմ տեսնում. ԿԲ նախագահը` ՌԴ-ից կանխիկ գումարի արտահանման արգելքի մասին ՀԱՊԿ-ը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի Աշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՌանչպար բնակավայր տանող կամրջի ժամանակավոր վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Քաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանԶելենսկին իր թիմի հետ ժամանել է Բեռլին. նա հանդիպումներ կունենա Գերմանիայի կանցլերի, նախագահի, ինչպես նաև Բունդեսթագի նախագահի հետ