Ադրբեջանում «Գյունեշլի» նավթահորում հրդեհը շարունակվում է. կան զոհեր եւ վիրավորներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿասպից ծովում ադրբեջանական «Գյունեշլի» նավթահանքի թիվ 10 հարթակում երեկ երեկոյան սկսված ուժգին հրդեհը դեռևս չի հաջողվել մարել: Ոչ պաշտոնական տվյալներով' հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է virtualaz.org լրատվական կայքը' նշելով, որ այսօր հարթակ է ժամանել Ադրբեջանի պետական նավթային ընկերության' SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլլաևը:
Նշվում է, որ հրդեհը լոկալիզացվել է, բայց մարել չի հաջողվում ուժգին քամու և փոթորիկի պատճառով:
«Գյունեշլի» նաթահանքում հրդեհը ծագել է երեկ ժամը 17:40-ին գազի արտահոսքի հետևանքով:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում
5
33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով



