Երևան-Մեծամոր ճանապարհին փրկարարները անձրևաջրերի արգելափակումից դուրս են բերել մոտ 20 ավտոմեքենա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀուլիսի 11-ին, ժամը 21:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեծամոր ավտոճանապարհին՝ Մեծամոր քաղաքի մոտակայքում, ավտոմեքենաները արգելափակվել են անձրևաջրերի մեջ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը։
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել մոտ 20 ավտոմեքենա և սահմանազատել ջրալցված տարածքը՝ ճանապարհի ուղին փոխելով. տուժածներ չկան:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



