Կորոնավիրուսի «վարակիչության աստիճանը» բարձրացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱռաջատար բժշկական փորձագետն անվանել է վիրուսի «վարակիչության աստիճանը»։ Այս մասին Lenta․ru-ի փոխանցմամբ՝ գրում է South China Morning Post-ը։
Պրոֆեսոր, Հոնկոնգի համալսարանի բժշկական դպրոցի դեկան Գաբրիել Լեունգը հայտարարել է, որ վիրուսի նոր շտամը ԴՆԹ-ի մուտացիայի պատճառով բարձրացրել է վարակի մակարդակը 30 տոկոսով։
Նրա խոսքով՝ մեկ վարակակիրը կարող է վարակել չորս մարդու։ «Սա սկիզբն է վիրուսի կայուն զանգվածային բռնկմանը, որը մենք երբեք չենք տեսել»,- զգուշացրել է նա:
Գիտնականը հավելել է, որ տեղական ուսումնասիրությունը հաստատել է այս միտումը, քանի որ այն մարդկանց թիվը, որոնք, ինչպես սպասվում է, կվարակվեն յուրաքանչյուր վարակակրից, մարտ ամսվա 2,5-3-ից ներկա պահին հասել է մինչև 4։ Այնուամենայնիվ, որևէ վկայություն չկա, որ վիրուսը դարձել է ավելի մահացու:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



