Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ադրբեջանական ագրեսիան արդարացնելու Փաշինյանի բոլոր փորձերը ջախջախվեցին. Արթուր Ղազինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Մեկ Հայաստան» կուսացկության հիմնադիր նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

Հայ-ադրբեջանական հյուսիս-արևելյան սահմանին երեկվա ադրբեջանական ագրեսիային ՀՀ Պաշտպանության նախարարության և ՀՀ ԱԳՆ իրավիճակին խիստ համարժեք և ճշգրիտ հաշվարկված քայլերն ինձ մոտ տարակուսանք առաջացրեցին։

ՀՀ ՊՆ գրագետ ռազմական գործողությունները, հանրությանը տրամադրվող տեղեկատվության օպերատիվությունը, ճիշտ ժամանակին արված ԱԳՆ հայտարարությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև ՀԱՊԿ-ի հետ տարված ճիշտ և հաշվարկված գործողությունները հաճելիորեն զարմացրեցին ինձ։ Արդյունավետ գործում էին բոլոր իրավասու և պատկան մարմինները, չէր երևում միայն Նիկոլ Փաշինյանը, եթե իհարկե չհաշվենք ֆեյսբուքյան իր էջում արված խիստ տարօրինակ և իրավիճակին ոչ համարժեք նյութը։

Տրամաբանական հարց առաջացավ ինձ մոտ. մի՞թե Հայաստանում արդեն սկսել են ընկալել Հայկական շահը և իրականում հետամուտ են լինում այդ շահին։

Սակայն հաճելի զարմանքը կարճ տևեց։ Առավոտյան արդեն գործընթացին անձամբ միջամտեց Նիկոլ Փաշինյանը և ամեն ինչ ընկավ իր տեղը։ Կարդալով գրավոր տեքստը, որը պատրաստված էր բավականին գրագետ և ճիշտ շեշտադրումներով, նա մտավ իր արդեն սովորական դարձած դերի մեջ և պաշտպանության նախարարին ուղղված մեկ հարցով ամեն ինչ գցեց իր տեղը։ Այդ հարցը լսել եք բոլորդ, տարակուսել եք շատերդ, ներառյալ ՊՆ Դավիթ Տոնոյանը, քանի որ երեկվա իրադարձություններին ծանոթ և մասնակից ցանկացած բանականություն ունեցող մարդ ուղղակի չէր կարող նման հարցադրում անել։

Ի՞նչ է ստացվում։ Փաշինյանը անուղղակիորեն ակնարկում էր, որ Հայակական զինված ուժերը կրակ են բացել և ֆիզիկապես ոչնչացրել են իր կողմից ենթադրյալ «մոլորված» ադրբեջանցի ագրեսորներին, որոնք ընդամենը «երևի» ցանկանում էին վերադարձնել իրենց կողմից Հայակական դիրքերի մոտ թողած տրանսպորտային միջոցը։

Չդիմացավ նույնիսկ Տոնոյանը և մի քանի վայրկյան շոկի մեջ մնալուց հետո կարճ նետեց, որ ոչ, դուք սխալ եք Ձեր ենթադրություններում, պարոն վարչապետ։

Շոկի մեջ ընկավ ամբողջ հասարակությունը, քաղաքական համակարգը, պետական կառավարման համակարգը, նույնիսկ պոակի ֆեյքերը շփոթվեցին՝ չհասկանալով թե ինչ է կատարվում։

Ադրբեջանական ագրեսիան արդարացնելու Փաշինյանի բոլոր փորձերը ջախջախվեցին։

Սակայն դա դեռ միայն սկիզբն էր։ Գործին խառնվեց Փաշինյանի տիկինը, ով խաղաղասիրական կոչով դիմեց թշնամուն՝ խնդրելով դադարեցնել հարձակումները Հայաստանի զինվորների վրա՝ միտումնավոր մոռանալով արձանագրել ադրբեջանական ագրեսիայի արդեն հաստատված փաստը։

Իսկ հետո արդեն ՀԱՊԿ-ը անորոշ ժամանակով հետաձգեց արդեն նշանակված արտակարգ նիստը և կայքից հեռացրեց այդ նիստի մասին առավոտյան արված հաղորդագրությունը։ Իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը տարածեց իր հերթական անատամ և ոչինչ չասող հայտարարության տեքստը։

Իսկ մեզ մնաց միայն ընդամենը մի քանի ժամ տևած պետական հպարտությունը, պետական արժանապատվության զգացումը։

Սակայն այստեղ առաջանում է ամենակարևոր հարցը. ինչպես Փաշինյանը թույլ տվեց Պաշտպանության նախարարությանն ու Արտաքին գործերի նախարարությանը գործել իրենց պրոֆեսիոնալիզմի սահմաններում և բարձր մակարդակով կատարել իրենց առաքելությունը, ինչու՞ չմիջամտեց Փաշինյանն իր խաղաղասիրական տոնով և չկանխեց թշնամուն պատին դեմ տալու Հայկական պետության գործողությունները։

Դժվար է ասել։ Միակ խելամիտ բացատրությունն այն է, որ երեկ ամբողջ երեկո Փաշինյանը, սուբյեկտիվ պատճառներով, անհասանելի է եղել, և Պաշտպանության նախարարությունն ու Արտաքին գործերի նախարարությունը գործել են իրենց հայեցողությամբ և ըստ ընդունված կարգի։

Վիզայի տրամադրումից հետո ստուգումները չեն ավարտվում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն 24-ամյա ուսուցչուհին փորձել է փրկել զուգարանում մնացած աշակերտուհուն և ինքն է մահացելԷրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին, որը քննադատել էր Ադրբեջանում հիջաբի արգելքը Թրամփը արգելափակել է Իրանի դեմ Իսրայելի նոր հարվածները․ CNN Գերմանական նավահանգստում զբոսաշրջային նավը բախվել է կոնտեյներատար նավերի Գազ չի լինելու հոկտեմբերի 27-ին 10:00-ից մինչև հոկտեմբերի 28-ը 18:00-ն ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքներըԶելենսկին՝ Պուտինին փոխանցված փաստաթղթի բովանդակության մասին Մենք ունենք հետախուզական տվյալներ, որ մեր թշնшմիները կարող են փորձել խանգարել ընտրությունների անցկացմանը. Նեթանյահու ԿԸՀ-ն հրպարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները Այսօր տեղումներ չեն սպասվում. եղանակի տեսություն Մեծամորում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Ford Mustang»-ը․ կա 1 զnհ․ 4 վիրավnրներց մեկը հղի կին է 80-ամյա թոշակառուն կուլ է տվել պրոթեզներըՄոդին շնորհավորել է Լուլա դա Սիլվային նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. ՉալաբյանԼուլա դա Սիլվան նախագահական ընտրություններում ձայների քանակով գերազանցում է իր սեփական ռեկորդը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում. հասցեներ «Քարի լիճ» տանող ճանապարհին ավտոբուսն արգելափակվել էր ձյան շերտում Մասկը մաղթել է այրվել դժողքում նրանց, ովքեր հրահրել են Ուկրաինայում հակամարտությունը Կինը, ձեռքին գինու շիշը, փորձել է մետրոյում առևանգել 7-ամյա աղջկաNaré-ն վերադարձավ հայրենիք՝ իր հետ բերելով հաղթական մրցանակը Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբԱրաղչին Եվրոպայում տեղի ունեցող բողոքի ցույցերը կապել է էներգետիկ շուկաներում անկայունության հետևանքների հետ «Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքները Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորությունՊուտին. Եվրոպան միգրանտներին չի սերմանում իր արժեքները և հրաժարվում է սեփական ավանդույթներից «Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է Իսրայելը Կատարի միջնորդները ժամանել են Թեհրան․ Reuters Երկու գոլ՝ ավելացված ժամանակում․ «Ինտեր»-ը վերջին վայրկյաններին հաղթեց «Ֆիորենտինա»-ին Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել Իրանին՝ ինչը շատ հեշտ կլինի, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Աշխաբադի փողոցում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններ Երևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը 25/27 Երկուսով քվեախցիկումՎթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց , որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն Ռուսաստանին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ․ Պուտին ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելուՏավուշի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով 25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ