«Մեծագույն անհանգստությամբ հետեւում եմ եւ ձեզ հետ եմ». Հենրիխ Մխիթարյան
ԼԱՅՖՀայաստանի ազգային հավաքականի ավագ եւ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը քիչ առաջ ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է սահմանին Տավուշի ուղղությամբ տիրող իրավիճակին:
«Մեծագույն անհանգստությամբ հետեւում եմ վերջին օրերին մեր հայրենիքի սահմաններին լարվածության, թիրախավորված բնակավայրերի մասին լուրերին եւ ցանկանում զորակցությունս հայտնել մեր քաջ զինվորներին, ովքեր կյանքի գնով պաշտպանում են մեր հայրենիքն իրենց հերոսական գործողություններով: Խորին վշտով ցավակցում եմ մեր հերոս նահատակների ընտանիքներին ու աղոթում վիրավոր զինվորների շուտափույթ ապաքինման համար:
Խաղաղություն եմ մաղթում մեր հայրենիքին:
Ձեզ հետ եմ: Հենո»,-գրել է ֆուտբոլիստը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



