Երևան, 09.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Կասպից ծովում այրվող ադրբեջանական նավթահորի տասնյակ նավթագործներ անհետ կորել են

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանի պետական նավթային ընկերության` SOCAR-ի Կասպից ծովում գտնվող «Գյունեշլի» հանքահորի թիվ 10 հարթակում ծագած հրդեհի պատճառով տասնյակ նավթագործներ անհետ կորել են, կան զոհեր եւ վիրավորներ:

Այս մասին, ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, հայտնում է virtualaz.orgկայքը` նշելով, որ հարթակում դեռեւս շարունակվում է հրդեհը եւ նավթագործների հետ տղի ունեցող ցավալի եւ ողբերգական իրավիճակը:

Կայքը հայտնում է, որ հրդեհը ծագելու ժամանակ հարթակում եղած մարդկանց թվաքանակի մասին հակասական տեղեկություններ են հաղորդվում:

Ըստ SOCAR-ի` միջադեպի ժամանակ հարթակում 42 մարդ է եղել: Հայտնի չէ,թե նրանցից քանիսն են փրկվել:

Report.az-ը հայտնել է, որ փրկարարներին նրանցից միայն երկուսին է հաջողվել փրկել եւ նավ բարձրացնել: APA-ն հաղորդել է, որ փրկվել է 7 մարդ: «Թրենդ»-ը հայտնում է, որ փրկվածները 5-ն են, իսկ մնացածների ճակատագիրն անհայտ է:

Ադրբեջանի նավթագործների իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահ Միրվարի Գահրամանլըն Facebook-ի իր էջում գրել է, որ վթարի ժամանակ թիվ 10 հարթակում 84 մարդ է եղել:

«3 մարդ դեռեւս գտնվում է հարթակի կացարանում: 36 մարդ վերցրած ռետինե նավակը պատռվել է: Նավակից հաջողվել է փրկել միայն 4 մարդու, իսկ 32 մարդ անհետ կորել է: Երկրորդ նավակում 46 մարդ կա: Նավակը դեռեւս մնում ալեկոծված ծովում եւ փրկարարներին չի հաջողվում հասնել նրանց», -նշել է նա:    

Փրկարարական աշխատանքներին մասնակցողներց մեկի ազգականը virtualaz.org-ին հայտնել է, որ հրդեհի ժամանակ հարթակում միայն եկու ռետինե նավակ է եղել, որոնցից յուրաքանչյուրը 10 մարդուց ավելի չի կարող վերցնել:

Աղբյուրը հայտնել է, որ փրկված եւ վիրավոր նավթագործները նավերով բերվում են Զըղ նավահանգիստ: Հարթակում հրդեհը շարունակվելու պատճառով փրկարար նավերը չեն կարողնում մոտենալ: Փրկարար ուղղաթիռներ եւս հնարավոր չէ ուղարկել ծովում ուժգին քամու եւ փթորիկը շարունակվելու պատճառով:

Virtualaz.org-ը երեկ հայտնել էր, որ Կասպից ծովում ուժգին ալիքները երեկ կեսօրին սրբել տարել են Բաքվի «Նավթային քարերը», ինչի արդյունքում ավերածությունների հետեւանքով երեք նավթագործներ անհետ կորել են:

Հղում կատարելով SOCAR-ին, կայքը հայտնել էր, որ ալիքները նրանց ծովն են նետել այն կացարանի հետ միասին, որտեղ նրանք բնակվում էին: Կայքը հայտնել էր, որ ծովից առայժմ դուրս է բերվել նրանցից միայն մեկի դիակը:

 

ԱՄՆ-ի համար ԹՐԻՓՓ-ը կոմերցիոն հնարավորություններ է բացում ամերիկյան ընկերությունների առջև. Ալեն Այն մասին, թե ինչու մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնվել Ալիևյան սահմանադրության պարտադրանքին. ՉալաբյանԱյն մասին, թե ինչու մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնվել Ալիևյան սահմանադրության պարտադրանքին. ՉալաբյանՃանապարհի մերկասառույցի պատճառով մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզում Հայաստանի ԵՄ անդամակցության հարցով Մոսկվան հստակ պահանջ է ներկայացնում Լենինգրադի մարզում գիշերը ավելի քան 110 անօդաչու թռչող սարք է խոցվել 6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ Զաքարյան Ալիևը մերժել է Էրդողանի հրավերը․ Թուրքիայի նախագահը քննադատության թիրախում ՌԴ ԱԳՆ-ը Հայաստանին խորհուրդ է տվել հանրաքվե անցկացնել՝ նախքան ԵՄ-ին դիմում ներկայացնելը Հայաստանի անվտանգությունը զրոյացման եզրին է. Արշակ Կարապետյան Թրամփն ասել է, որ շատ մոտ են կոնֆլիկտի կարգավորմանը և չի բացառել Ուկրաինայի սահմանների փոփոխությունը ՀՀՄԱ ջանքերով ֆերոհամահալվածքները Եվրամիություն կներմուծվեն առանց մաքսատուրքի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալինա Սահրադյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՈստիկանությունը փրկել է զոհաբերության համար առևանգված երեխայինԼույս չի լինելու Այն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ա. ՉալաբյանՀայաստանի անկախությունը վաճառքի ենթակա չէ. տեսանյութԱյն, ինչ տեղի է ունենում մեզանում և մեր շուրջ, գեոպոլիտիկ շատ խոր իրադարձություններ են, որոնք մակերեսային, պրիմիտիվ ընկալումներով հնարավոր չէ լուծել. Մ. Ավետիսյան Ռուբիոն հայտնել է Ուկրաինայի շուրջ բանակցությունների հիմնական թեմաներից մեկը Եղանակը կտրուկ կցրտի ՀայաստանումԻրանի ԱԳՆ ղեկավար․ Այժմ Սպիտակ տունը պետք է ընտրություն կատարի գործարքի և պատերազմի միջև Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. ՌԴ փոխարտգործնախարար Կուբան պատրաստվում է ԱՄՆ-ի հնարավոր ռազմական գործողությանը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Թրամփ. Իրանը գործարք կկնքեր ԱՄՆ-ի հետ, եթե չլինեին Կոնգրեսի ընտրությունները Ընդդեմ Ալիևի սահմանադրությանը. հայ հանրության խոսքը«Ամեն ինչ կանենք` դեմ գնալու ալիևյան սահմանադրությանը». Նարեկ ԿարապետյանԱմերիկահայ նկարիչ Հովհաննես Քոչինյանը կտավներ է նվիրել Արթուր Ալեքսանյանին և Կարեն Ասլանյանին Ալիևը հույս է հայտնել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացն արդյունքներ կտա Կրեմլը կոչ է արել եզրակացություններ չանել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին Պուտինի մասնակցության վերաբերյալ Սաակաշվիլին կարծում է, որ իր դուստրը կարող է դառնալ ԱՄՆ նախագահՊարեկային ծառայությունը հորդորում է վարորդներին երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով Ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Դնեպրոպետրովսկիմարզի էներգետիկ ենթակառուցվածքներին Եգիպտոսում գնացքը դուրս է եկել ռելսերից․ առնվազն 150 մարդ է տուժելՖրանսիան կմասնակցի Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններին՝ ներկայացնելով Եվրոպան Երևանում Բաղրամյան պողոտայից՝ նոտար տանող փողոցից, ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահшցել է Բեղերով բռնապետը չի որոշելու` մենք ինչ սահմանադրություն ունենանք. Նարեկ ԿարապետյանԲռնաճնշումների շաբաթ ալիևյան սահմանադրության ընդունումը պարտադրելու համարԱՄՆ դեմոկրատները քննարկում են Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնությունն ու ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները ԱԺ-ում հյուրընկալվել են Երևանի և մարզերի մի շարք դպրոցների ներկայացուցիչներ Իրանի ԻՀՊԿ-ն արձագանքել է ԱՄՆ-ի «Երկաթե դարպասներ» օպերատիվ խմբի ստեղծմանը Բերդ համայնքի Արծվաբերդ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Կարևոր է, որ ընդդիմադիր ուժերը կարողանան լուծման տարբերակներ ներկայացնել՝ ապագային միտված. որովհետև նույն «Քանդենք պետությունը» հանրության մի հատվածին համոզել է, որ չկա այլ լուծում, քան Ադրբեջանի պահանջների կատարումը. ադրբեջանագետ Հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում Օկուպացված Շուշիում մեկնարկել է Ալիև–Էրդողան հանդիպումը Դարպասապահը ցանկանում է ավարտել կարիերան Ռանոսի թիմակցի մահվшն հանգեցրած բախnւմից հետո. Marca Դարպասապահը ցանկանում է ավարտել կարիերան Ռանոսի թիմակցի մահվшն հանգեցրած բախnւմից հետո. Marca Հորմուզի նեղուցում երկու լցանավի վրա ական է պшյթել. ԻՀՊԿ Զելենսկու գրասենյակի ղեկավարը տուգանք կվճարի ռուսերեն խոսելու համար Բողոքի ցույցեր` Ալբանիայիում. վարչապետի նստավայրի մոտ բախnւմ է տեղի ունեցել