Իրանում ձերբակալել են երկրի հարավ-արեւմուտքում բողոքի ակցիաների հրահրողներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱնցյալ շաբաթ ոստիկանությունը ձերբակալել է բողոքի ցույցի հրահրողներին Իրանի հարավ-արեւմտյան քաղաքներից մեկում, հայտնել է Խուզեստանի նահանգային ոստիկանության ղեկավար Հեյդար Աբասին:
«Այն բոլոր անձինք, ովքեր հրահրել են ապօրինի հանրահավաքը Բեհբեհանում, ձերբակալվել են», - հայտնել է նա IRNA գործակալությանը՝ չնշելով նրանց թիվը, ինչպես նաեւ հուլիսի 16-ին կայացած հանրահավաքի մասնակիցների թիվը:
Ավելի վաղ ոստիկանությունը ցրել էր հանրահավաքը Խուզեստան նահանգի Բեհբեհան քաղաքում, որի մասնակիցները հավաքվել էին իրենց բողոքն արտահայտելու երկրում տիրող տնտեսական իրավիճակի կապակցությամբ: Ըստ իրավապահների՝ նյութական վնաս չի պատճառվել, տուժածներ եւս չկան։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



