2020 թվականին «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխություն չի անցկացվի
ՍՊՈՐՏ2020 թվականին «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխություն չի անցկացվի, այս մասին հայտարարել է մրցանակաբաշխության կազմակերպիչ France Football-ը:
Մրցանակաբաշխության կազմակերպիչները նշել են, որ 2020 թվականի լավագույն ֆուտբոլիստին որոշելը անհնար կլինի կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված ֆուտբոլային դադարի պատճառով:
France Football-ի կողմից 2019 թվականի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվել էր կատալոնական «Բարսելոնայի» ու Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսին:
Նշենք, որ «Ոսկե գնդակ» մրցանակին արժանանում է այն ֆուտբոլիստը, որը ստացել է պրոֆեսիոնալ լրագրողների, ազգային հավաքականների ավագների ու մարզիչների առավելագույն թվով ձայները:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
4
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
5
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները



