Սորոսի գրասենյակը 600,000 ԱՄՆ դոլար է տրամադրել Հայաստանին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանում նոր տիպի կորոնավիրուսի (ԿՈՎԻԴ-19) դեմ պայքարի շրջանակում Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը (Հանրության լայն շրջանակներում հայտնի է որպես Սորոսի գրասենյակ) մինչ օրս հատկացրել է ավելի քան 600,000 ԱՄՆ դոլար:
ԿՈՎԻԴ-19-ի դեմ պայքարի շրջանակում Հիմնադրամի ուշադրությունը կենտրոնացած է միայնակ տարեցների, հաշմանդամություն, քրոնիկ հիվանդություն, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող, ՄԻԱՎ-ով ապրող անձանց, ընտանեկան բռնության ենթարկվածների, փախստականների, ազգային փոքրամասնությունների, սոցիալապես խոցելի ընտանիքների իրավունքների պաշտպանության վրա: Հիմնադրամի աջակցությամբ բարձրաձայնվել են խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության խնդիրները, ինչպես նաև նրանց տրամադրվել է ուղղակի սոցիալական աջակցություն՝ հաղթահարելու համաճարակի և ինքնամեկուսացման հետևանքով առաջացած դժվարությունները:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին



