Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ծիրանային կրքերից մինչև անիրագործելի թվացող երազանքներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ծիրանի խնդրի շուրջ համաժողովրդական համախմբումը դրական ազդակ է հաղորդում։ Այսպիսով՝ ի ցույց դրվեց, որ գործարարը ոչ միայն ժողովրդի անբաժանելի և հարազատ մասն է, այլև նման իրավիճակներում վճռորոշ դեր կարող են ստանձնել։ Այս առումով՝ դարձյալ հարկ է անդրադառնալ այն վտանգավոր միտումներին, ըստ որոնց գործարարին ներկայացնում են որպես սոցիալական թշնամի, մաշված-դարն ապրած կարծրատիպերով վատաբանում, մեղադրում նրան ժողովրդի վատ ապրելու համար։ Ծիրանի խնդիրը ցույց տվեց այդ մեղադրանքների սնանկությունը։ Ապացույցը՝ ռուսական քաղաքներում հայկական ծիրան վաճառելու հարցում խոշոր գործարարների՝ Գագիկ Ծառուկյանի, Սարիբեկ Գևորգյանի, Սամվել Կարապետյանի կողմից կատարված համարժեք քայլերն են, որոնց արդյունքում Հայաստանից արտահանված ծիրանը կվաճառվի և եկամուտները կհոսեն հայ մարդկանց ընտանիքներ։ Այսպիսով՝ հօդս ցնդեցին այն պսևդոփաստարկներն, իբր գործարարը մտածում է միայն իր քսակի մասին, իբր նրան չեն հետաքրքրում հանրային խնդիրները, իբր կապիտալը չի ենթարկվում քաղաքական, մշակութային, ազգային հետաքրքրություններին և հոսում է այնտեղ, որտեղ ավելի մեծ շահույթ ունի։ Ծիրանի խնդիրն ապացուցեց, որ գործարարները կարող են սպասարկել հանրային օրակարգը, արդյունավետ քայլերով արձագանքել ժողովրդին հետաքրքրող խնդրին։
Օգտվելով այս ոգևորիչ առիթից, կարելի է խաղի նոր կանոններ ամրագրել գործարարների և իշխանությունների միջև։ Խոսքը չի վերաբերում խոշորներին խոշոր հարկերի տակ ճզմելուն, այլ գործարարի՝ հանրային օրակարգի խնդիրների նկատմամբ ունեցած բարոյական և սոցիալական պատասխանատվությունը զարգացնելուն։ Կապիտալը ռազմավարական նշանակության խնդիրներին, ժողովրդի բարեկեցության աճին, տնտեսութան զարգացմանն ու պետության առաջընթացին ուղղելու համար առաջին հերթին անհրաժեշտ է կոտրել գործարարի և գործարարության հանդեպ նեգատիվ կարծրատիպերը, գործարար երազանքներն ազատագրել «փոքր ածուի» անլիարժեքության բարդույթներից, խրախուսել ոչ միայն մանր ու միջին ձեռերեցությունն ու ժուժկալությունը, այլև մեծ և ժամանակից առաջ անցնող նախագծերն, այդ թվում՝ անիրագործելի թվացողները, այդպիսով՝ ստեղծագործական լիցք հաղորդելով ժողովրդին։ Հարկ է հաշվի առնել, որ խոշոր կապիտալ տնօրինողները հանրային հարգանք են վայելում և կարող են նաև բարոյական ներդրում ունենալ հասարակության և պետության զարգացման և առաջընթացի գործում։ Երբ իշխանությունները նախանշեն պետության և հասարակության առաջընթացի ռազմավարությունը և խոշոր գործարարներին դիտարկեն որպես ամենաիրական դաշնակից, ապա, ենթադրաբար, հնարավոր կլինի նրանց ներգրավել ռազմավարական նշանակության նախաձեռնություններում։
Պարզ ասած՝ ժամանակն է հրաժարվել ժողովրդին և գործարարին միմյանց դեմ լարելուց, հրաժարվել հեղափոխականությունից, անցնել պետականավարման պահպանողական սկզբունքներին, մասնավորապես՝ նպատակաուղղել գործարարի ջանքն ի շահ և ի բարօրություն քաղաքացիական հասարակության և ժողովրդավարական պետության։
Թաթուլ Մկրտչյան
Բաքվում Երևանի վերաբերյալ նոր պահանջներ են հնչում․ Փաշազադեի նոր առաջարկը Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղափոխել Ադրբեջանի հետ սահման. ԶԼՄ-ներ «ՀայաՔվե»-ի ակցիան՝ ընդդեմ Հանրային հեռուստաընկերության կողմնակալ քաղաքականությանՄեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանըՓակերից ևս մեկը. արվեստի՞, թե՞ գործարարության և քաղաքականության ակումբ. «Փաստ»Թուրքիայում «Հայկական հարցի» մասին վավերագրական ֆիլմաշար են պատրաստել Կյանքից հեռացել է «Տեներիֆեի» ֆուտբոլիստ Դե Միգելը․ նա երեկ «Տեներիֆե»-«Անդորրա» հանդիպման ժամանակ սրտի կանգ էր տարել Նոր արգելք դատապարտյալների հարազատների համար. Գալյանը մանրամասնել է Ասիայի գավաթը հետաձգվել է գրեթե մեկ տարով ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՆՈՅԵՄԲԵՐԻ).Оգնության միասնական ազդանշանը, միջմայրցամաքային ռմբակոծիչ առաջին աերոստատները. «Փաստ»Հայաստանը կհրաժարվի Ադրբեջանի դեմ հայցերից․ Երևանը հստակեցնում է պայմանը Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում Ոչ մի պետության շահ չպետք է փոխարինի մեր սեփական պատմական գիտակցությանը. Մհեր ԱվետիսյանՈղբերգական վթարից տուժած երեխաներից մեկը դուրս է գրվել. մանրամասներ առողջական վիճակից Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների, մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարումը COP 17-ը ժողովրդի և երկրի բյուջեի վրա շատ ծանր է արժեցել. Աննա ԿոստանյանԱրդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպելՔննարկվել են Հայաստանի և Մեքսիկայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»Նարեկ Կարապետյանն ու Իրինա Յոլյանը հիվանդանոցում այցելել են Անի Ավետիսյանին. Անուշ Միրզոյան Գյումրիում բնակարաններ կհանձնվեն սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքներին Ուկրաինայում զինվորներ են խոշտանգվել. Ի՞նչ է թաքնված ռազմական օբյեկտի պատերի հետևում Հայրության արձակուրդ Հայաստանում․ ինչ իրավունքներ ունենIDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր Իրավիճակը բարդ է, լարված. Հայաստանը նոյեմբերին կհեռացվի՞ ՀԱՊԿ-ից. «Փաստ»Իրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին Գագիկ Ծառուկյանին հետագա կալանքի տակ պահելն այլևս չունի որևէ ողջամիտ անհրաժեշտություն. ԲՀԿ Ռուսաստանում նոր խիստ կանոններ են ուժի մեջ մտել․ օտարերկրացիներին սպառնում է արտաքսում Խաղաղության անունից հանդես եկող իշխանությունը սեփական քաղաքական օրակարգի շուրջ անհամաձայնությունը հաղթահարելու միջոց է հայտարարում հանրային ճնշումը. Ա. ՀովասափյանԵրբ սկսում ես զիջումներ անել, չես կարող կանգ առնել. «Փաստ»Գազայում վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է 15 մարդ ՀՀ ՊԵԿ-ը հորդորում է Ռուսաստանի Դաշնությունից կանխիկ գումարի արտահանում պլանավորելիս նախապես ծանոթանալ գործող կարգավորումներին  ԶՊՄԿ-ն հյուրընկալել է Case Key բիզնես խնդիրների լուծման մրցույթի մասնակիցներին և համակարգողներին«Ամեն վայրկյան հեռախոսի զանգին էի սպասում». Աշուռ Իսախանովն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»Անձնագիր ստանալու նոր կանոններ․ հայտնի են վճարների առավելագույն չափերը Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին Երբ մեծ տերությունների շահերը հակադրվում են, փոքր պետությունների համար հավասարակշռություն պահպանելը անհնար է դառնում. Մհեր ԱվետիսյանՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 3-ին «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ»Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցություններ են նախատեսվում․ մանրամասներ Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի սահմանին Լույս չի լինելու Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»Վենսը հայտարարել է ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին Reuters․ Հայտնի է, թե ով է ներկայացնելու Միացյալ Նահանգները Աբու Դաբիում կայանալիք բանակցություններում Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ»Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ»Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»