Երևան, 04.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Եկավ վտան­գը, գի­տենք՝ ինչ պետք է անենք, բայց, ավաղ, չու­նենք պե­տա­կա­նու­թյան կա­ռուց­ման փորձ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Վերջին օրերին, երբ հակառակորդը հերթական անգամ ռազմական գործողություններ սանձազերծեց հայ-ադրբեջանական սահմանին, մեր հասարակությունը համախմբվեց թե՛ Հայաստանում, թե՛ դրա սահմաններից դուրս: Հաճախ է խոսվում այն մասին, որ հայերը համախմբվում են բացառապես վտանգի պահին, իսկ ահա առօրյա իրականության մեջ չենք կարողանում լուծել ի հայտ եկող թե՛ տարրական, թե՛ ավելի մասշտաբային խնդիրները:

Ազգագրագետ Հասմիկ Բաղրամյանը նշում է՝ վտանգի ժամանակ համախմբվում ենք: «Ունենք ընդհանուր թշնամի, հավաքվում ենք նրա դեմ պայքարելու համար: Բայց մեզ մոտ խախտված է պետականության էլիտար մտածելակերպը, առնվազն մի 500 տարի այն կորցրել ենք: Պետականության և ընդհանրապես կառուցման փորձը չունենք: 

Տեսեք՝ Երևանը ով ինչպես ուզում է, կառուցում է: Կորցրել ենք Երևանի դեմքը: Օրինակը քաղաքաշինությանն է վերաբերում, բայց նույնը նաև պետականաշինության դեպքում է: Տեսեք, թե ինչպես էր Թամանյանը կառուցել քաղաքը՝ կար սիրտ, թոքեր՝ Նորքի անտառները, որոնք հիմա գոյություն չունեն: 

Մեր ժողովրդի մոտ պետական մտածելակերպը հիվանդ է: Ամեն մեկը, ամեն մի ուժ փորձում է իր կարծիքով լավ պետություն ստեղծել՝ իր ճաշակով, իր կիսատ կրթությամբ ու կիսատ փորձով: 

Ինչպես էին մտածում հնում թագավորները՝ նրանք տան տերն էին, ծառն անտառում կտրում էին, դա իր ծառն էր, երեխան լացում էր, դա իր երեխան էր: Սեփականության, ամեն ինչն ատամներով բռնելու ձգտումը գլխի մեջ էր: Թագավորը պաշտում էր ժողովրդին, ժողովուրդը՝ թագավորին: 

Մենք դա կորցրել ենք: Ազգագրության մեջ հազարամյակներ շարունակ այդ բանաձևը կա, այն շատ պարզ է, ավանդույթների մեջ կոչվում է տիեզերաշինական արարողություն: Բոլոր տոները, օրինակ՝ Վարդավառը, տիեզերաշինական արարողություն է և դրա հիմքում կառույցն է, թե տունն ինչպես ես կառուցում: 

Ի դեպ, մեր ընտանիքները դեռ ամուր են, որովհետև տուն հասկացողությունը կա, բայց հնում այդ տունը տուն-պետություն էր: Վանի թագավորությունը տուն էր համարվում: Հիմա այդ մտածելակերպը մեզ մոտ կորել է: 

Ամեն մարդ իր տունն է կառուցում հինգ մետրանոց պարիսպով ու փակվում դրա մեջ: Դա սխալ է: Եթե պետություն ենք, ուրեմն իմ տունն ամբողջ Հայաստանն է: 

Դեռ ավելին՝ հայերի մոտ այդ հասկացությունն այնպես էր դրված, որ մոլորակն էինք ընկալում որպես մեր տուն: Իսկ հիմա տունը բացառապես այն տարածքն է, որտեղ ապրում ենք, և գնալով այդ տարածքը փոքրանում է: 

Որքան մեր տարածքը փոքրանա, այնքան մեր պետությունը կկորցնենք: Բայց հենց որ մեզ վրա հարձակվում են կամ ինչ-որ վտանգ է լինում, տան հասկացողությունը բացվում է, հայրենասիրությունն արթուն է: Հրեղեն համակարգը մեր մեջ դեռ կա, բայց այն կապ չունի պետականության հետ: Այն մի քանի կիլոմետր ավելի բարձր է, քան պետականությունը և քաղաքականությունը: 

Հայերի մոտ այդ համակարգը պահպանված է: Հենց այդ համակարգն էլ թույլ չի տա, որ մեզ հետ մի վատ բան լինի, որովհետև մենք կհամախմբվենք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է ազգագրագետը:

Իսկ որտե՞ղ գտնել պետականության կառուցման բանալիները: Բաղրամյանի խոսքով՝ միայն ու միայն ավանդույթի, բնապաշտամունքից եկած հազարամյակների ավանդույթի մեջ, որը մինչ օրս կա: «Բոլոր բանալիներն այդտեղ են և բյուրեղացած նաև հեքիաթների մեջ: Ավանդույթը բյուրեղանում է, դառնում ադամանդ-հեքիաթ, դրա մեջ ամեն ինչ կա: «Լինում է, չի լինում մի թագավոր է լինում»: 

Սկսեք այդտեղից՝ ինչո՞ւ է այդ թագավորի պարտեզը չորանում և ինչպե՞ս է հետո ծաղկում: Շատ անլուրջ ենք վերաբերվում դրան, մանավանդ ավանդույթին: 

Բայց եթե ավանդական ընտանիքը քանդվեց, մենք էլ պետություն չենք ունենա, ու դրանք ուղղակի բառեր չեն: Վտանգը թուրքը չի, հակառակը՝ դա մեզ կուժեղացնի, մեզ խփում են, մենք ուժեղանում ենք, իհարկե, սարսափելի ցավ է մեր տղաների կորուստը:

Ունենք պատմական վերք: Պարզ օրինակ՝ եթե մեր օրգանիզմը հիվանդացավ ու առողջացավ, նույն վիրուսի ի հայտ գալու դեպքում այն կարող է դրա դեմ պայքարել, քանի որ ձևավորվում է իմունիտետ: Այդպես է նաև ցավի պարագայում: 

Մեր ժողովրդի մոտ ձևավորվել է իմունիտետ: Եկավ վտանգը, գիտենք՝ ինչ պետք է անենք: Ցավոք, մեր ամենաթույլ կետն այն է, որ չունենք կառուցելու փորձը»,-նշում է մեր զրուցակիցը:

 

Ազգագրագետն ընդգծում է՝ այսօր պատերազմները տեղափոխվել են մշակութային, տեղեկատվական դաշտ, այս պատերազմներն էլ շատ կարևոր են: 

«Պատերազմ է նաև երեխաների գլուխները տարբեր անհասկանալի մտքերով լցնելը, տարաբնույթ օրենքներ ընդունելը: Երեխաների մեջ պետք է ավանդույթները սերմանենք, մեր ուժը դա է, ամեն մեկը դրանից հետո մշակութային պատերազմ կսկսի՝ սուս ու փուս, հեքիաթ պատմելով: 

Իտալիայում փառատոնի ժամանակ ելույթ ես ունենում, մեկ էլ թուրքը բեմ է բարձրանում: Նա Վասպուրականի մշակութային ժառանգությունն է ներկայացնում՝ հարսանյաց ծեսերը, ու հասկանում ես՝ ոչ թե հողդ են սեփականաշնորհել, այլ ոգիդ, մշակույթդ: Իրենք իրենցով են անում մեր մշակութային ժառանգությունը՝ դրա վրա միլիարդներ ծախսելով: Փառատոնի ժամանակ դու կարծես իրական պատերազմ ես մղում: 

Մեկ էլ քեզ մոտենում է մեկն ու ասում՝ «տատս քուրդ էր, սակայն ինքը համբարձման երգն էր երգում, տանն էլ Աստվածաշունչ ունեինք»: Ինքը վերադարձավ Թուրքիա՝ հասկանալով, թե ով է հայը, մենք էլ հասկացանք, որ նա ծպտյալ հայ է: 

Վերջ, այնտեղ «զենք» ունենք: Եթե նման բաներ արվեն, դա ներսից թշնամուն հաղթել է, ինչը մեր պետությունը չի անում: Հակառակը՝ վերցնում է այն մոդելները, որոնք վաղուց սպառվել են Եվրոպայում, այն փտում է այդ մոդելների պատճառով: 

Իսկ մենք դրանք վերցնում ենք: Նրանք երանի են տալիս մեզ նման երիտասարդություն ունենալու համար, իսկ մենք այն քանդում ենք: Ահա, թե որտեղ է պատերազմը»,-եզրափակում է Հասմիկ Բաղրամյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՄելանյա Թրամփը մտադիր է Սպիտակ տանը ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում անցկացնել Մեքսիկայում ինքնաթիռ է կnրծանվել. երկու օդաչուն զnhվել են Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա Սողոմոնյան Անհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանՈսկին թանկացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Այսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում Ռուսաստանը՝ Թյուրքական պետությունների կազմակերպությունում․ Կրեմլից ուշագրավ հայտարարություն 300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովԿամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն․ ուսուցիչներին նոր հնարավորություն է տրվել Հանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա Կոստանյան Պուտինը նոր օրենք է ստորագրել․ ՀՀ-ն և մի շարք այլ երկրներ տվյալներ կփոխանցեն Ռուսաստանին Վաշինգտոնն ու Թեհրանը հավատարիմ են մնում բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ Ucom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը ՀԱՊԿ-ից Հայաստանի և Ադրբեջանի վերբերյալ հայտարարություն է արվել Իշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր ԱվետիսյանԵթե այն սկսվի, Մոսկվայի արձագանքը կլինի արագ և կարճատև․ Լավրովը զգուշացրել է «Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումՄեծ խնդիր չեմ տեսնում. ԿԲ նախագահը` ՌԴ-ից կանխիկ գումարի արտահանման արգելքի մասին ՀԱՊԿ-ը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի Աշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՌանչպար բնակավայր տանող կամրջի ժամանակավոր վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Քաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանԶելենսկին իր թիմի հետ ժամանել է Բեռլին. նա հանդիպումներ կունենա Գերմանիայի կանցլերի, նախագահի, ինչպես նաև Բունդեսթագի նախագահի հետ