«Այս աստիճան վերացական ու անորակ մեղադրանք դժվար է պատկերացնել»․ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Մարտի 1»-ի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն այսօր դատական նիստի ժամանակ անդրադարձել է իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքին:
«Պարոն Քոչարյանի մեղադրանքի մեջ, ի թիվս այլոց, գրված է, որ ՍԴ-ի անդամների նկատմամբ կիրառվել է ճնշում։ Այս որակի մեղադրական եզրակացությունը ստորագրել է պարոն Պետրոսյանը (մեղադրող դատախազ)՝ առանց մանրամասնելու մեղադրական եզրակացության մեջ, թե ՍԴ-ի որ դատավորի նկատմամբ է ճնշում գործադրվել և ինչում է արտահայտվել այդ ճնշումը։ Մեղադրական եզրակացության և մեղադրանքի որոշումների մեջ դրա մասին որևէ բան չկա։ Այս տեսակի մեղադրանքն, իմ կարծիքով, չպիտի դատական քննության նշանակվեր։ Այս աստիճան վերացական ու անորակ մեղադրանք դժվար է պատկերացնել։ Ասում ենք անորակ, որովհետև նշված չէ, թե ըստ մեղադրանքի ում նկատմամբ է ճնշում գործադրվել»,- հայտարարեց Հայկ Ալումյանը։