Մարզերին կբաշխվի 21 գծային ՈՒԱԶ մակնիշի շտապօգնության մեքենա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարզային շտապօգնության ավտոպարկը մեքենաներով համալրելու նպատակով առողջապահության նախարարությունը 2020 թվականի տարեսկզբին ձեռնարկել էր գնման ընթացակարգ, որի արդյունքում ձեռք է բերվել 21 գծային ՈՒԱԶ մակնիշի շտապօգնության մեքենա:Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
Մեքենաներն ունեն բարձր տեխնիկական հագեցվածություն, ինչը կհեշտացնի բուժանձնակազմի ամենօրյա բնականոն աշխատանքը:
Մեքենաները բաշխվելու են մարզերին՝ դժվար հասանելի գյուղական վայրերում կանչեր իրականացնելու համար, այդ թվում սահմանամերձ Տավուշին, բնակչությանը ապահովելով պատշաճ շտապ բժշկական օգնության ծառայություններով:






1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին



