Երևան, 18.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հովհաննես Դավթյանի եւ Հայկ Պետրոսյանի համատեղ աշխատանքը տարվա 12-րդ ամսի 12-րդ օրը՝ ժամը 21:21-ին

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

Դերասաններ Հովհաննես Դավթյանն ու Հայկ Պետրոսյանը ամանորյա Stand up շոու-ներկայացման են պատրաստվում: Սա դերասանների առաջին միասնական աշխատանքն է, որին շատ լրջորեն են պատրաստվում:

Life.panorama.am-ի հետ զրույցում դերասան Հովհաննես Դավթյանը նշեց, որ այժմ զբաղված են սցենարային աշխատանքներով. «Արդեն երկրորդ տարին է, որ ակումբային ձեւաչափով ելույթներ ենք ունենում թե խմբով, թե առանձին-առանձին: Հայկի հետ առիթ ունեցել ենք խմբով ներկայանալու, բայց միայն երկուսով դեռ չենք ելույթ ունեցել, ուստի սա կլինի մեր համատեղ առաջին աշխատանքը: Այս պահին ես զբաղված եմ սցենարական, իսկ Հայկն էլ՝ արդեն լսված երգերի համար նոր խոսքեր գրելու աշխատանքներով, քանի որ ներկայացման երաժշտական մասն ինքը կապահովի՝ երգելով լսված երգեր, բայց նոր բովանդակությամբ»,- պատմեց դերասանն ու հավելեց.

«Ներկայացումը կկայանա «Ռետրո» ակումբում տարվա 12-րդ ամսի՝ դեկտեմբերի 12-ին, ժամը 21:21-ին. փորձել ենք հետաքրքիր թվախաղ ստանալ»:

Հետաքրքրվելով, թե ներկայացման ժամանակ արծարծվող հումորը ինչպիսի՞ թեմաների կանդրադառնա, Հովհաննես Դավթյանը նշեց. «Սա լինելու է հաշվետու ներկայացման նման մի բան, որը կհանձնենք մեր փոքրիկ, բայց արդեն որոշակիորեն ձեւավորված հանդիսատեսի դատին: Կանդրադառնանք բոլոր թեմաներին՝ քաղաքականությունից մինչեւ կենցաղ, Նոր տարվան ընդառաջ կներկայացնենք մեր ազգային ավանդական ամանորյա անցուդարձը, թանկացումները, ամանորյա գնումները եւ այլն»:

Հայկ Պետրոսյանի հետ համագործակցության մասին խոսելիս՝ Հովհաննեսը նկատեց. «Հայկը շատ տաղանդավոր մարդ է, նա ոչ միայն լավ է խաղում, այլեւ հրաշալի երգում է, այնպես որ ներկայացման երաժշտական մասն ինքը կներկայացնի: Ի դեպ, ներկայացման սկզբում եւ վերջում ես ու Հայկը անակնկալի տեսքով միասին զուգերգ կունենանք»:

Իսկ հարցին, թե արդյոք երգելը դերասանի մոտ լավ է ստացվում, պատասխանեց. «Այն, որ ես ձայն եւ լսողություն ունեմ, դա հաստատ է, բայց ես ինձ թույլ կտամ որպես երգիչ ներկայանալ միայն այն ժամանակ, երբ ունենամ համապատասխան բարձրագույն կրթություն: Այնպես որ, ես երգիչ չեմ, ես պարզապես նման ներկայացումների ժամանակ կարող եմ ինչ-որ երգեր կատարել»:

Այս համերգ-ներկայացումը միակը չի լինի, Հովհաննես Դավթյանը տեղեկացրեց, որ պլանավորում են մինչ Նոր տարի երեւանյան տարբեր ակումբներում ներկայացնել այս ծրագիրը, ավելին, Հայկն ու Հովհաննեսը նախատեսում են ելույթ ունենալ նաեւ Գյումրիում:

Հովհաննես Դավթյանի հետ խոսեցինք նաեւ «Անքնություն» մոնոներկայացումից եւ հաջորդ տարի նախատեսված իր նոր աշխատանքից. « «Անքնությունը»-ը խաղացի երկու տարի եւ կարծում եմ, չնայած այս երկու տարվա ընթացքում այն շատ լավ է ընդունվել, եւ գուցե դեռ էլի խաղամ այդ ներկայացումը, բայց միեւնույն է, այն արդեն կորցրել է իր ակտուալությունը, ուստի նոր ասելիքով նոր ներկայացման ժամանակն է: Հենց հիմա նաեւ այդ ուղղությամբ եմ աշխատում, առավել շատ կկենտրոնանամ հունվար եւ փետրվար ամիսներին եւ հուսամ, որ գարնան սկզբին կկարողանամ իմ հանդիսատեսին ներկայացնել իմ երկրորդ մոնոներկայացումը»,- նշեց նա:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Իրանի խորհրդարանը երկրի պաշտպանության նոր նախարար է նշանակել Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է Լիտվայում օդային տագնապ է հայտարարվել սահմանը խախտած ենթադրյալ անօդաչուի պատճառով Թրամփը Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կասեցնելու որոշումն օգտակար է համարել ողջ աշխարհի համար Աշունը՝ հանրապետությունում. ինչ եղանակ սպասել առաջիկայում Ֆիլիպոն բողոքի ցույցերի ֆոնին պահանջել է Մակրոնի հրաժարականը Վարդենիս համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»BFMTV․ Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում Փարիզում ձերբակալվել է 855 մարդ Լիտվայում ԱԹՍ-ի պատճառով օդային տագնապ է հայտարարվել, ՆԱՏՕ-ի կործանիչները բարձրացվել են օդ Ռուբիո․ Ուկրաինան առայժմ հասանելիություն չունի Starshield ռազմական համակարգին Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում Լիմոժի 143-տարվա պատմություն ունեցող քաղաքապետարանի զանգակատունը փլուզվել է Սաուդյան Արաբիայում AH-6i ուղղաթիռ է կործանվել Լարսը բաց է Սարգիս Բեգոյանը ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ-ում դարձել է բրոնզե մեդալակիր Երևանում «Opel»-ը վրшերթի է ենթարկել կին հետիոտնի. կա վիրավnր Մինչև 2037 թվականը Ուկրաինան պետք է մարի ավելի քան 160 միլիարդ դոլարի պետական պարտք Ռուսական բանակը խոցել է Ռովնո քաղաքի «Նովայա պոչտա» լոգիստիկ կենտրոնը. ՌԴ ՊՆ Սանկտ Պետերբուրգում անօդաչուների հարձակումից հետո նավթային տերմինալ է բռնկվել Նիկոլին ու նրան հավանող փոքրիկ ընտրազանգվածին թվում է, թե Հայաստան գալիք ադրբեջանցիները խաղաղ ու բարեկամաբար են իրենց պահելու. Զաքարյան Կոնգրեսականները քննադատել են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ չկիրառելու՝ Թրամփի որոշումը Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 18-ին Երևանում 20-ամյա աղջիկը ծանր վնասվածք է պատճառել 34-ամյա զուգընկերոջը Ծանրորդ Մարտին Պողոսյանը դարձել է Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն Ուկրաինան ցանկանում է հասանելիություն ունենալ Starshield-ին, բայց այժմ այն չունի. Մարկո Ռուբիո Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթшրկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Գազ չի լինելու Քենիայում Էբոլայով վարակման դեպքերի թիվը հասել է յոթի Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն Մարուքյան