Ֆրանսիայում փողոցում գտնվող մարդիկ բռնել են հրդեհվող բնակարանից ցած նետված երկու երեխայի (տեսանյութ)
ՎԻԴԵՈՖրանսիական Գրենոբլ քաղաքում փողոցում գտնվող մարդիկ բռնել են հրդեհվող բնակարանի պատուհանից 10 մ բարձրությունից ցած նետված երկու եղբայրներին: Նրանցից մեկը եղել է 3, իսկ մյուսը՝ 10 տարեկան, գրում է The Guardian-ը:
Համացանցում հայտնված տեսանյութում երևում է՝ ինչպես է ավագը կրտսեր եղբորը ցած նետում մինչ կրակի լեզուները «կուլ են տալիս» պատշգամբը: Ներքևում կանգնածների բղավոցների ներքո րոպեներ անց ցատկում է նաև ավագ եղբայրը:
Նշվում է, որ երեխաները չեն տուժել, սակայն հոսպիտալացվել են շենքի ևս 17 բնակչի, ինչպես նաև իրենց փրկած 4 մարդու հետ:
Եղբայրներին փրկած մի երիտասարդ պատմել է, որ, լսելով օգնության կանչող ձայները, դուրս է եկել փողոց ու տեսել է այրվող շենքը. շուտով նրան է միացել ևս մի քանի հոգի՝ փորձելով օգնել տղաներին:
Շարունակությունը՝ այստեղ
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



