Վիետնամում հայտնաբեվել է երեք ամսվա ընթացքում COVID-19-ով վարակման առաջին դեպքը երկրի ներսում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎիետնամում երկրի ներսում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը ավելի քան երեք ամսվա ընթացքում: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Առողջապահության նախարարի պաշտոնակատար Նգուեն Թհան Լոնգին:
Նրա խոսքով՝ սա ապրիլի 16-ից ի վեր երկրի ներսում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է:
Նշվում է, որ վարակվածը վիետնամական կենտրոնական Դա Նանգ քաղաքի 57-ամյա բնակիչն է: Նրա վարակման հանգամանքները պարզվում է։
Բացի այդ, կորոնավիրուսը հայտնաբերվել է երկու քաղաքացիների մոտ, ովքեր հուլիսի 17-ին քաղաքացիների տեղափոխման չվերթով Ռուսաստանից վերադարձել էին Վիետնամ:
Վիետնամում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ընդհանուր 416 դեպք, վերականգնվել է 365 մարդ:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



