Չավին վարակվել է կորոնավիրուսով
ՍՊՈՐՏԻսպանիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» լեգենդար խաղացող, Քաթարի «Ալ Սադի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը վարակվել է կորոնավիրուսով եւ ինքնամեկուսացած կլինի մինչեւ թեստի պատասխանը չլինի բացասական, հաղորդում է Marca-ն։
«Բարեբախտաբար, ինձ լավ եմ զգում, բայց պետք է ինքնամեկուսանամ եւ չեմ կարողանա կատարել պարտականություններս մինչեւ ամեն ինչ չանցնի։
Պետք է շնորհակալություն հայտնեմ ակումբի, ֆեդերացիայի եւ լիգայի պատասխանատուներին, որոնք պարբերաբար թեստերով վաղ շրջանում հայտնաբերում են վարակվածներին եւ կանխում տարածումը»,- ասել է Չավին։
Քաթարի առաջնության հերթական տուրի հանդիպումը «Ալ Սադը» կանցկացնի հուլիսի 25-ին։ Չավիին կփոխարինի թիմի մարզիչ, իսպանացի Դավիդ Պրատսը։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



