Բուհ չընդունված դիմորդներն ու իրենց ծնողները կրկին ԿԳՄՍՆ դիմաց են, շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
ՎԻԴԵՈԲուհ չընդունված դիմորդներն ու ուսանողները այսօր՝ հուլիսի 27-ին կրկին հավաքվել են ԿԳՄՍՆ դիմաց՝ շարունակելու իրենց բողոքի ակցիան:
Ակցիայի կազմակերպիչ, դիմորդներից մեկի ծնող Մասիս Բաբայանը հորդորեց հավաքվածներին պահել սոցիալական հեռավորություն, հանգստություն: Վերջինս էլ գնաց տեղյակ պահելու, որպեսզի նախարարն ընդունի իրենց:
Հիշեցնենք, որ բուհերից դուրս մնացած ուսանողներն ու նրանց ծնողները բողոքում էին՝ դժգոհելով քննությունների արդյունքներից ու կրթական գերատեսչության նոր մոտեցումից։ 7-8 բալ ստացած դիմորդներն ընդունվել են, իսկ 16 և ավել բալ ստացած շատ դիմորդներ չեն ընդունվել, քանի որ այս տարի կարևորվել է մասնագիտությունը, և առաջնայնությունը տրվել է ոչ թե որևէ առարկայից բարձր ստացողներին, այլ տվյալ մասնագիտությունն առաջին հայտով նշածներին։
1
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
2
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
3
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
4
Լավ նորություն թոշակառուների համար
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



