Սարի. «Յուվենտուսում» հանդես են գալիս լավագույնները
ՍՊՈՐՏԻտալիայի չեմպիոն «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին մեկնաբանել է «Յուվենտուսի» 9-րդ անընդմեջ չեմպիոնությունն Իտալիայի առաջնությունում:
«Որևէ հաղթանակ հեշտ չի տրվում: Մենք պայքարել ենք հաղթանակների համար, ինչի արդյունքում հասել ենք մեզ համար շատ կարևոր արդյունքի՝ չեմպիոնության:
«Յուվենտուսի» ֆուտբոլիստներին ասել եմ, որ եթե նրանք կարողացել են իմ գլխավորությամբ տիտղոս նվաճել, ապա նրանք, իրոք, լավագույնն են»,- Սարիի խոսքը փոխանցում է Sky Italia-ն:
Նշենք նաև, որ «Յուվենտուսի» իտալացի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին դարձել է Իտալիայի չեմպիոնի տիտղոսը նվաճած ամենատարեց մարզիչը: Հիմա Սարին 61 տարեկան 6 ամսական է։
Այս ցուցանիշով Սարին գերազանցեց Նիլս Լիդնհոլմին, որը 1983 թվականին «Ռոմայի» հետ Իտալիայի չեմպիոն է դարձել 60 տարեկան 7 ամսականում։
Սարին 2019թ․ հունիսին է Լոնդոնի «Չելսիից» տեղափոխվել «Յուվենտուս»։