Երևան, 12.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արթուր Վանեցյանը կանգնում է «դուրս մնացած դիմորդների» կողքին. կտրամադրվի կրթաթոշակ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Հայրենիք» հիմնադրամի ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ կանգնում է դուրս մնացած դիմորդների ու նրանց ծնողների կողքին։

Ինստագրամում  տարածված հայտարարության մեջ ասվում է.

«Քիչ առաջ տեսա, որ դիմորդները և մեր ապագա զինվորները հետաքրքիր կարգախոսով են շարունակում իրենց արդար պայքարը. «... Մեր դուխները մի կոտրեք, որ դուխով գնանք բանակ...»։

Օրեր շարունակ համբերատար սպասում էի, որ կառավարությունը կտա խելամիտ լուծում, որովհետև խնդիրը շատ բարդ չէ և սկզբունքային երևալու տեղ չէ։ Խոսքը մեր երեխաների մասին է, որոնց կառավարությունը համառորեն անվանում է ՝ «դուրս մնացած դիմորդներ»։ Խոսքը տեխնիկական տարաձայնության, տեխնիկական պրոբլեմի մասին է և այստեղ կա սկզբունքային մեկ հարց՝ չկոտրել մեր երեխաներին, չկոտրել մեր ապագա զինվորներին, չկոտրել մեր գիտության ապագան։

Կրթական ոլորտի տարբեր հեղինակավոր մասնագետներ այս օրերին հրապարակային լուծումներ են առաջարկել, բոլորն էլ հետաքրքիր, բայց կառավարությունը չի լսում և որդեգրել է անհասկանալի կեցվածք։

Ես որպես Հայաստանի քաղաքացի, որպես կուսակցության և հիմնադրամի ղեկավար, կանգնում եմ մեր երեխաների և նրանց ծնողների արդար պահանջի կողքին։ Դուք ճիշտ եք։ Ավելին, այս իրավիճակը ձեռնտու չէ ընդհանրապես որևէ մեկին՝ ո՛չ դիմորդին, ո՛չ բուհերին, ո՛չ էլ նախարարությանը, և այս պարագայում իրոք անհասկանալի է հարցին նման մոտեցումը։ Եվ, միաժամանակ, իրավիճակը հօգուտ դիմորդի հանգուցալուծելու պարագայում կշահեին և՛ դիմորդները, և՛ բուհերը, և՛ նախարարությունը, որը կկարողանար վերականգնել իր տուժած հեղինակությունը։ Տարօրինակ է և հակաբնական, որ այդպես չի արվում։

«Հայրենիք» հիմնադրամի խորհրդի առաջիկա նիստում քննարկման եմ դնելու Ձեզ համար հատուկ կրթաթոշակներ սահմանելու հարցը:

Պատրաստ ենք նաև ըստ անհրաժեշտության ցուցաբերել իրավական օգնություն»:

Աղբյուր` Փաստինֆո

Մերցի աշխատանքից դժգոհության մակարդակը հասել է նոր ռեկորդային նիշի. Bild Իրաքի խորհրդարանը Նիզար Ամիդիին ընտրել է երկրի նոր նախագահ Ապրիլի երկրորդ կեսն էլ կլինի ձնառատ. ի՞նչ եղանակ է սպասվում 12-ից 16-ը Թբիլիսյան խճուղում բախվել են «Nissan Note»-ը, «ՎԱԶ 2101»-ը և «Mazda 6»-ը․ կան վիրավորներ Իռլանդիայի Շենոն օդանավակայանում կացնով տղամարդը վնասել է ամերիկյան ռազմական C-130 Hercules ինքնաթիռը Արամ Վարդևանյանի ճեպազրույցը Անհրաժեշտ է գործուն միջոցներ ձեռնարկել՝ կասեցնելու հայրենավնաս, ազգակործան երևույթները. Վեհափառ «Միլանը» պարտվեց խոշոր հաշվով Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Լադա»-ում Արամ Վարդևանյանը մանրամասնեց, թե ինչու «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ամբողջական ցուցակն այսօր չհրապարակվեցՄեր դրոշը մեր ձեռքերում է, մեր Արարատը՝ մեր սրտերում. Նարեկ ԿարապետյանՀամլետ Մանուկյանն աշխարհի գավաթի խաղարկության նժույգթափերի եզրափակչում նվաճել է ոսկե մեդալ Ամերիկյան երկու ռազմանավ անցել է Հորմուզի նեղուցով. Հեգսեթ Եվ հենց այս «մենք»-ն է կառուցելու անվտանգ, արժանապատիվ, բարեկեցիկ ու ուժեղ Հայաստան. Նաիրի ՍարգսյանԳերմանիայում կոնտակտային լարը պոկվել եւ ընկել է ուղիղ արագընթաց գնացքի վրա Երևանում կայանալիք գագաթնաժողովից առաջ վերահաստատեցի Ֆրանսիայի աջակցությունը խաղաղության գործընթացին. Մակրոն Արթուր Ավետիսյանը դարձավ մարմնամարզության աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները Հայաստանի հսկայական դրոշը՝ Կասկադում. «Ուժեղ Հայաստանի» ակցիանԻրան-ԱՄՆ բանակցությունները Պակիստանում մտել են փորձագիտական փուլ․ Tasnim Ժողովուրդ ջան, եկեղեցու կողքով ենք անցնում. բոլորդ խաչակնքվեք«Բարսելոնայի» մեկնարկային կազմը Արագ ի հայտ եկող կապտուկները կարո՞ղ են վկայել արյան քաղցկեղի զարգացման մասին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Հայաստանում կայացավ Եվրասիական մարզական համագործակցության առաջին ֆորումը. Գագիկ Ծառուկյանը՝ նախագահԼավրովը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին Թուրքիայում Քայլերթի մասնակիցները Հանրապետության հրապարակում են. ոստիկանական մեծաթիվ ուժեր կան«Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի հանրահավաքին ներկա է եղել շուրջ 40,000 մարդԲիզնեսի կառավարումը փոխանցում եմ երեխաներիս, ես ծառայելու եմ իմ երկրին․ Սամվել Կարապետյան«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքն ավարտվեց. Մեկնարկեց երթը (ուղիղ)Մեր երազած Հայաստանը բաժանված, նվաստացած, մոլորված Հայաստանը չէ. Արամ ՎարդևանյանՔեզ թուլություն չի սազում, հա'յ ազգ։ Չե'նք համակերպվելու. Նարեկ ԿարապետյանՄшhն այնքան սարսափելի չէ, ավելի սարսափելի է մե ռելի պես ապրելը. Արթուր ԱվանեսյանՄիասին մենք այն ուժն ենք, որ փոփոխություն է բերելու և այդ ուժը հնարավոր չէ կանգնեցնել. Սամվել ԿարապետյանԹրամփը սպառնացել է վերսկսել հարվածներն Իրանին, եթե բանակցությունները տապալվեն Պենտագոնը հայտնել է, որ ռազմական գործողության ընթացքում խոցել է Իրանի պաշտպանական ձեռնարկությունների 90 տոկոսը Մակրոնն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք պետք է կանգնեցնենք Նիկոլ Փաշինյանին, լռելու ժամանակը ավարտվել է․ Ալիկ ԱլեքսանյանՀայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները Մենք հասնում ենք մեր համախմբման երազանքին․ Նարեկ ԿարապետյանՄեր երկրին ուժեղ ղեկավար է պետք․ Իրինա Յոլյան (Տեսանյութ)Ամառը երկարել է մեկ ամսով․ Լևոն Ազիզյան «Ալաշկերտը» պարտության մատնեց «Արարատին» ՀՀ պետական համակարգը ծայրաստիճան անձնակենտրոն է․ այն պետք է վերակառուցել․ Ավետիք ՉալաբյանԿառավարությունը պատրաստվում է լուծարել ԳԱԱ-ն և մարզային բոլոր բուհերը․ Արմեն ՄանվելյանՄենք պետք է կանգնեցնենք Նիկոլ Փաշինյանին. Ալեքսան ԱլեքսանյանՓաշինյա՛ն, նայի՛ր, մենք քեզ ճանապարհելու ենք․ փոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանՀայ եւ ադրբեջանցի փորձագետները Հաջիեւի հետ քննարկել են խաղաղության գործընթացը Նարեկ Կարապետյանը` շրջապատված բազմաթիվ աջակիցներով, եկավ հանրահավաքի վայր«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը մեկնարկեց աղոթքով (ուղիղ)