Երևան, 04.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Շարունակվում են հարձակումներն ազգային արժեքների, եկեղեցու, կրթական հիմքերի, ինչպես նաև ընտանեկան արժեհամակարգի նկատմամբ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Ընդհանուր առմամբ, փաստ է, որ կային շրջանակներ, այդ թվում՝ իշխանամերձ, որոնք փորձում էին սահմանային մարտերն օգտագործել ոչ միայն ինչ-որ ներքին քաղաքական խնդիրներ ձևավորելու, այլև դրանք լուծելու համար: 

Այս կարծիքին է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: Նա չի ցանկանում համեմատել համաճարակն ու սահմանային իրավիճակը, բայց, այնուամենայնիվ, նշում է, որ իրեն չի զարմացնում այն պատկերը, որ համազգային մարտահրավերների պարագայում մեզ մոտ ներքին քաղաքական կյանքը չի սառչում:

«Այդուհանդերձ, թե՛ պանդեմիայի, թե՛ տավուշյան մարտերի ժամանակ տեսանք, որ ընդդիմությունը հայտարարեց ներքին քաղաքական օրակարգերը սառեցնելու մասին: 

Օրինակ՝ մարտ-ապրիլին ամբողջ ընդդիմությունն իր աջակցությունն էր առաջարկում իշխանություններին՝ կոչ անելով միավորվել պետության շուրջ, բայց իշխանությունը այդպես էլ մեկնած ձեռքը չսեղմեց, համարեց, որ ամեն ինչ գիտի, մինչդեռ իշխանությունը փորձեց իր սեփական օրակարգերն անցկացնել, ինչպիսին ՍԴ շուրջ գործընթացներն էին, որոնք այդ փուլում ևս կանգ չառան: 

Արդեն սահմանային մարտերի ժամանակ ընդդիմությունը միանգամից կոչ արեց համախմբվել պետության և բանակի շուրջ: Գուցե իշխանությունը նեղվո՞ւմ է, որ չեն ասում՝ իշխանության շուրջ համախմբվենք: 

Ամեն դեպքում, իշխանամերձ շրջանակների կողմից պարբերաբար առաջ է քաշվում, այսպես ասած, 5-րդ շարասյան գոյության հանգամանքը, ընդ որում, ընդդիմությունն էլ իշխանություն կազմած որոշ իշխանական թևերին է անվանում 5-րդ շարասյուն: 

Ընդհանուր առմամբ, 5-րդ շարասյուն հասկացությունը հայկական քաղաքական լեքսիկոնում ամուր արմատավորվել է»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգը:

Ինչ վերաբերում է որոշ շրջանակների կողմից նաև կարմիր գծերը, արժեքները հատելու միջոցով ներքին օրակարգեր ձևավորելու փորձերին, Վիգեն Հակոբյանը նշեց, որ այդ համատեքստում նկատելի են երկրի և ազգի ձողը կոտրելու միտումներ. «Եվ այդ միտումները միայն հիմա չէ, որ տեսնում ենք: Այդ ամենը հետևողականորեն է իրականացվում:

Կային ու հիմա էլ շարունակվում են հարձակումներն ազգային արժեքների, եկեղեցու, կրթական հիմքերի, ինչպես նաև ընտանեկան արժեհամակարգի նկատմամբ: Մեծ հաշվով, հետևողական գործողություններ են արվում: Եվ, ըստ էության, ազգի տեսակի դեմ պայքար է, որը պետք է դիտարկենք համաշխարհային հարթության մեջ՝ գլոբալիստների նեոկոնսերվատորների միջև պայքարի տիրույթում, ինչը և տեսնում ենք աշխարհում: 

Մեզ մոտ այդ պայքարի արտացոլումն է: Այսինքն, ազգային և պետական արժեքների դեմ լուրջ պայքար է գնում. իշխանության շուրջ կուտակվելու ամբիցիա ունեցող ուժերը, այս կամ այն տեղերից սնուցվելով, շատ կոնկրետ խնդիր են փորձել լուծել ու նույնը հիմա էլ են շարունակում: Իշխանության մեջ էլ կան նման ուժեր: Ու սա է պատճառը, որ անգամ այս իրավիճակում էին հարձակումներ կատարում բանակի, ավանդ ունեցող գեներալների դեմ և այլն: 

Սա պարզապես, այսպես ասած, սինուսոիդայի մի պիկ շրջան էր, որը նաև թեստ էր, թե որքանո՞վ է հաջողվել այդ ոգին, արժեհամակարգը կոտրել ու փորձել Հայաստանում հասարակության մեջ ներարկել այն արժեհամակարգը, որը պայքարում է նեոկոնսերվատիզմի, ազգայինի դեմ, և որն այսօր ամբողջ աշխարհում է իրականացվում՝ գլոբալիզմի և նեոկոնսերվատիզմի միջև պայքարի իմաստով»: Իսկ թե ինչպիսի՞ն էին վերոնշյալ թեստի, այսպես ասած, արդյունքները՝ Վիգեն Հակոբյանը նշում է, որ երկու գնահատական կարող ենք տալ. 

«Կարող ենք համեմատել ու ասել՝ տեսեք՝ ինչի ենք հասել, մյուս կողմից՝ կարող ենք ասել, որ, ամեն դեպքում, դեռ իմունիտետ ունենք: Ընդհանուր առմամբ, այո, հասարակությունը դեռևս դիմադրում է, բայց մի քանի տարի առաջ նման դրսևորումները, նման փորձեր կատարողները շատ ավելի կոշտ ու ցավագին պատասխան կստանային: Հիմա տոլերանտությունը մեծացել է: 

Այնուամենայնիվ, այդ փորձերն իրենց ազդեցությունն ունենում են, օվերտոնի պատուհանն ընդլայնվում է, և այստեղ իսկապես բավականին լուրջ խնդիրներ կան»:

Նա հիշեցրեց՝ մինչև տավուշյան մարտերը որոշ շրջանակների կողմից 102-րդ ռազմաբազայի խնդիրն էր դրվում: «Միշտ ասել եմ, որ այդ խոսակցությունները սահմանում առաջին կրակոցներով են ավարտվում, որովհետև այդ ժամանակ նույն ուժերը սկսում են ասել՝ «որտե՞ղ է 102-րդ ռազմաբազան», «որտե՞ղ է ՀԱՊԿ-ը, ինչո՞ւ չեն օգնում» և այլն: 

Ու քանի որ մարտերի ժամանակ այդ թեման ակտուալ չի կարող լինել, առաջ եկավ, այսպես ասենք, պսևդո խաղաղասիրության թեզը, որը ոչ միայն թեզ էր, այլև այդ ուղղությամբ բավականին բարձր մակարդակով անգամ գործողություններ արվեցին, ինչը աբսուրդ է: 

Մեծ հաշվով, աբսուրդ է խոսել խաղաղասիրությունից, երբ կռվում ես»,-ասաց քաղտեխնոլոգը՝ շեշտելով, որ պետք է վերջ տալ նաև «հակառակորդ» եզրույթն օգտագործելու սովորությունից: Նրա խոսքով, կա թշնամի, ու այն, ինչ տեղի է ունենում նաև Մոսկվայի, Լոնդոնի, Բրյուսելի, Սան Ֆրանցիսկոյի և շատ այլ երկրների փողոցներում, հենց այդ մասին է վկայում:

Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, արտաքին քաղաքականությանն ու հատկապես դիվանագիտական հարթության մեջ անհրաժեշտ քայլերին՝ նա շեշտեց, որ տավուշյան մարտերն այս առումներով ևս որոշակի թեստ էին:

«Այս իրադարձությունները ցույց տվեցին, որ անկախ նրանից, թե Հայաստանում ով է իշխանության, ՌԴ-ի համար Հայաստանը ռազմավարական նշանակության պետություն է, և այդ առումով Ռուսաստանը փորձում է կատարել իր դաշնակցային պարտավորությունները: 

Եվ այս տեսանկյունից լուրջ խնդիրներ չկային. մի կողմից՝ տեսանք, որ ՌԴ-ն սաստեց Ադրբեջանի դաշնակից Թուրքիայի կողմից հնչող սպառնալիքները՝ ասելով, որ Մինսկի խմբի անդամ երկիրը չպետք է միակողմանի դիրքորոշում հայտնի: Մյուս կողմից էլ տեսանք, որ ռուսները ռազմական մանևրներ սկսեցին մեր սահմանում: 

Մեծ հաշվով, ռուսները սկսեցին մկաններ ցույց տալ նախևառաջ Թուրքիային՝ ցույց տալով, թե այս տարածաշրջանում ով է ամենաշահագրգիռ աշխարհաքաղաքական կենտրոնը, որ Հարավային Կովկասը ռուսական հետաքրքրությունների գոտի է, և այդ առումով որևէ մեկին զիջելու ցանկություն չկա: 

Բացի այդ, ռուսները ցույց տվեցին, որ հայ-ռուսական միջպետական հարաբերություններն իրենց համար առաջնահերթություն են, և այդ տեսանկյունից Հայաստանը խնդիր չունի: Այդուհանդերձ, ակնհայտ էր, որ ղեկավարության միջև միջանձնային հարաբերություններն ամենացածր մակարդակում են, ինչպիսին, գուցե, եղել են նաև մինչ այս: Ընդհանուր առմամբ, կարծում եմ, ՀՀ-ի և ՌԴ-ի միջև գերատեսչությունների, կառույցների միջև հարաբերություններ գրեթե գոյություն չունեն: 

Կարծում եմ՝ հիմնականում երկու գերատեսչության միջոցով են աշխատում, առաջինը ՊՆ-ն է, մյուսը՝ ԱԳՆ-ն, որի հետ Ռուսաստանը պարզապես չի կարող չաշխատել»,-հավելեց Վ. Հակոբյանը:

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, դիվանագիտական աշխատանքներին՝ քաղտեխնոլոգը նախ շեշտեց, որ տավուշյան գործողությունները ցույց տվեցին, որ ունենք մարտունակ և էֆեկտիվ բանակ, որը կարողանում է լուծել իր առջև դրված խնդիրները: «Բայց մենք նույն էֆեկտիվությունը չենք տեսնում քաղաքական ու արտաքին քաղաքական դաշտում: Խոսքը միայն ԱԳՆ-ի մասին չէ, խնդիրը նաև միջխորհրդարանական և այլ ուղղություններում է: 

Հայաստանի արտաքին քաղաքական պատասխանատուները, ըստ էության, մինչ այս պահն էլ չկարողացան ճեղքել այն քաղաքական շրջափակումը, որը ստեղծվել է Հայաստանի շուրջ: 

Թերևս, բացի Ռուսաստանից, մենք մեր դաշնակից երկրների կողմից աջակցման լուրջ հայտարարություններ չտեսանք: Լավագույն դեպքում հերթապահ, պարիտետային բնույթի հայտարարություններ են եղել՝ երկու երկրներին զսպվածության կոչերի տիրույթում: 

Ընդհանուր առմամբ, մեր զինված ուժերի հաջողությունները որևէ կերպ չենք կարողանում ամրապնդել քաղաքական հիմնավորումներով, հայտարարություններով. այս առումով ռազմականի ու քաղաքականի միջև անհամաչափություն կա, ինչը պետության ղեկին կանգնած ուժի լուրջ բացթողումն է: Առհասարակ, չես կարող ներքին խնդիրներն ու գործընթացները պրոեկտել արտաքին քաղաքականության վրա: 

Չես կարող արտաքին գործընկերներին, օրինակ՝ ասել՝ «գիտեք, այն մարդը, որի հետ դուք նախկինում շփվում էիք, կոռուպցիոներ էր, դրա համար մենք ձեզ էլ ենք անվանում կոռուպցիոներ», իսկ հետո, երբ արդեն այդ գործընկերը պետք է, հիշել ու ասել՝ «մենք լավն ենք, ինչո՞ւ մեր մասին հայտարարություն չեք անում»: 

Եվ մեզ մոտ, իսկապես, սև-սպիտակի բաժանելու միտումը արտաքին քաղաքականության պերսոնաժների վրա էլ է տարածվում»,-եզրափակեց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ նշվածի հետևանքներին արդեն իսկ ականատես ենք եղել:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ ԴավթյանՀՖՖ արտահերթ ժողովում փոխվել է կանոնադրությունը Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանում գտնվող Ozon-ի պահեստին Հայաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ. ԵՄ-ն կենսաչափական նոր անձնագրերի մասին Հայտնի են՝ ողբերգական վթարից զոհված ամուսինների և նրանց որդու անունները Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ Նախնական տվյալներով մեքենայի արգելակման հետ կապված խնդիր է եղել. ՆԳ նախարարը՝ Ուշիի վթարի մասին Հայտնի են՝ ողբերգական վթարից զոհված ամուսինների և նրանց որդու անունները 350 հազար դրամ՝ յուրաքանչյուր դիմորդից․ ինչ է բացահայտվել Գյումրիի քոլեջում Փաշինյանը հայտարարեց, որ պայքարելու է ընդդիմության դեմ՝ Ալիևի սահմանադրությունն անցկացնելու համար. Նարեկ Կարապետյան«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» հորդորում է որոշ հատվածներում կատարել ամբողջական բերքահավաք Հնարավոր են ուղևորների կուտակումներ և հերթեր. Երևանի մետրոպոլիտենը տեղեկացնում է Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ IDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համարՍենց որ շարունակեն ՀՀ֊ն վերանվանելու են ռեսպուբլիկա TRIPP. Արշակ ԿարապետյանԴադարեցվել է Կոտայքի մարզի Առինջ բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը Նոյեմբերի 5-8-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Դերենիկ ՄովսիսյանՋրափի գյուղի տարածքում 41-ամյա վարորդը «Toyota Land Cruiser»-ով բшխվել է էլեկտրասյանը և հայտնվել դաշտում․ կա վիրավnր Անցանկալի դասախոսներից ազատվելու «քաղաքակիրթ» մեթոդի և մեր անելիքների մասին. Մենուա Սողոմոնյան«Առանց աշխարհագրական սահմանափակումների անհապաղ և արդյունավետ արձագանքի» դոկտրինալ ռազմավարnւթյան տարածաշրջանային անդրադարձները և հետևանքները Հայաստանի համար. փորձագետ Այն ժողովուրդը, որը կորցնում է իր պատմական հիշողությունը, վտանգում է նաև իր ապագան. Մհեր ԱվետիսյանՆարեկ Կարապետյանի տանը խուզարկությունն ավարտվել է. երեխաների համակարգիչներն են առգրավվել. Կարեն Կարապետյան Թրամփը հրաժարվում է հանրապետականների պարտությունը համարել իրենը Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն Ուշիի ողբերգական վթարում զոհվել են ՊՆ գնդապետը, նրա կինն ու 18-ամյա որդինՀանրայինի լրատվական բաժինը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. Դավիթ ՍարգսյանԴեմոկրատները կարող են վերահսկողություն հաստատել ԱՄՆ Կոնգրեսում. հայտնի են նախնական արդյունքները Ամերիկացիները «ոչ» ասացին պшտերազմին. Ղալիբաֆ Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. Իվետա ՏոնոյանԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի հարավում չորս լցանավ է պայթել ականների վրա Ես լիովին պատրաստ եմ ընդունել ընտրությունների արդյունքները. Թրամփ ՉԼ. «Բարսելոնա»-ն վստահ հաղթանակ է տարել «Ասթոն Վիլա»-ի նկատմամբ Ուրցաձորի տեղամասում ֆիքսել են տարածաշրջանում կրիտիկական վտանգված պարսկական/կովկասյան հովազի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Mercedes Sprinter»-ը հետիոտնային անցման վրա վրшերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը մահшցել է 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 5-ինԻնքնաuպանnւթյnւններ գործածների մի խումբը uեկտաների հարողներ են. ԶՈւ-ում նման դեպքերը կանխելու գործառույթ ունեցող մարմինները հանցավnր անգործության են մատնված. Տիգրան Աբրահամյան «ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական պատկերը. Աննա ԿոստանյանՆույնականացման քարտ և կենսաչափական անձնագիր․ որ պարագայում է հնարավոր դիմել․ ՆԳՆ Այն մասին, թե ինչի շուրջը պետք է միավորվեն բոլոր ազգային ուժերը, որպեսզի գործող վարչախումբը իր “գլուխը պատին տա”. Չալաբյան9 զոհ, 3 վիրավոր․ ՆԳՆ-ն՝ ողբերգական ավտովթարի հետևանքների մասին Առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակարաններում Հորմուզի նեղուցից հարավ չորս նավթատար լցանավ պայթել է ականների վրա, ևս երկու նավ կալանվել է. IRNA Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 4-ի դրությամբ Ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի Հանրապետության ողջ տարածքում տեղումներ են սպասվում