Ֆլորիդայում ոստիկանները գնդակահարել են բանկը թալանողին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմերիկյան Մայամիում ոստիկանները գնդակահարել են բանկը թալանելու փորձ կատարած տղամարդու:
Նա մտել է բանկ եւ գանձապահին գրություն փոխանցել այն մասին, որ իր մոտ ռումբ կա: Բանկի հաճախորդները ոստիկանություն են զանգահարել: Ականատեսների փոխանցմամբ, հանցագործը հեռացել է բանկից՝ այդպես էլ չսպասելով փողերը ստանալուն:
Իրավապահները նրան հայտնաբերել են բանկից քիչ հեռու գտնվող վարսավիրանոցում: Ոստիկանները պահանջել են, որպեսզի նա դուրս գա, իսկ որոշ ժամանակ անց գողության փորձի մեջ կասկածվող կիսամերկ տղամարդը դուրս է եկել փողոց՝ ածելիով զինված: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով ամերիկյան լրատվամիջոցներին:
Կասկածյալին տեղում գնդակահարել են: Նրա ինքնությունը դեռեւս չի պարզվել:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում
5
33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով



