Երևան, 04.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Չենք հաղ­թա­հա­րել հա­մա­ճա­րա­կը և զգու­շու­թյու­նը թու­լաց­նել չենք կա­րող»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Արտակարգ դրության հայտարարումից ի վեր տնտեսվարողների շրջանում պարբերաբար կատարվում են ստուգումներ: Վերջին շրջանում խոսվում է այն մասին, որ խախտումները նվազում են, իսկ կրկնակի ստուգումների ժամանակ պարզ է դառնում, որ դրանք քիչ-քիչ իսպառ վերանում են: «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը նշում է՝ բնականաբար, երկարաժամկետ կտրվածքով ինչոր բաներ սովորելու էինք: «Սովորելուց զատ, ինչպես շատ անգամ բարձրաձայնել ենք, մեխանիզմները բավականին ուշ էին ներդրվում: 

Կայացվող որոշումները ոչ թե պարզապես պետք է լինեն որոշումներ, այլ պետք է լինեն կիրառելի և կիրարկելի: Օրինակ՝ հիշում ենք, թե բանկերի մոտ ինչ պատկեր էր: Վարչապետն անձամբ իր էջով որոշեց այս խնդրով զբաղվել: Հրապարակվում էին մարդկային կուտակումների լուսանկարներ, հետագայում խոսվեց գծանշումների կարևորության մասին: Կատարվեցին գծանշումներ, և, ըստ էության, այս ոլորտում ունեցանք բավականին մեծ առաջընթաց: 

Ասում էինք՝ եթե ի սկզբանե բանկը բացվեր միայն այն դեպքում, երբ գծանշումներն արած լինեին, ոչ թե սկսեր աշխատել, խախտումներն անել, աղմուկ բարձրանար, հետո մեխանիզմները սկսեին գործել, ապա շատ ավելի արագ այդ խնդիրը կլուծվեր: 

Շատ դեպքերում բախվեցինք խնդրին, հետո մտածեցինք դրա լուծման մասին: 

Պետք է նշել, որ զգուշավորության ֆոնը մի պահ հասավ գագաթնակետին, բայց երկարաժամկետ կտրվածքով սկսեցին բնական ռեակցիաներ աշխատել, այն է՝ հիմա արդեն այդ զգուշավորությունը նահանջում է, ինչը լավ չէ: 

Պետք է հասկանանք, որ դեռ լիովին չենք հաղթահարել համաճարակը և զգուշությունը թուլացնել չենք կարող: Ունենք նվազման միտումներ, թե՛ կանխարգելիչ միջոցառումները, թե՛ վերահսկողության արդյունքում առկա բարեփոխումները, թե՛ եղանակային պայմաններն «իրենցն ասել են»: 

Այս բոլորը գործոններ են: Նվազման միտում ունենք, բայց պետք է հասկանանք՝ չի բացառվում, որ աշնանը՝ հոկտեմբերից հետո կունենանք երկրորդ ալիքը, որին պետք է պատրաստ լինենք և՛ մեխանիզմների, և՛ վերահսկողական գործիքների մշակման առումով: Պետք է առնվազն կարողանանք դասեր քաղել առկա փորձից»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պիպոյանը:

Վերջին շրջանում հրապարակումներ եղան, որ որոշ պետական պաշտոնյաներ մասնակցում են խնջույքների, չեն կրում դիմակներ, մինչդեռ քաղաքացուն կարող են տուգանել դիմակը ոչ ճիշտ կրելու դեպքում, անձնագիր պահանջել այն ժամանակ, երբ առաջին հայացքից ամեն ինչ կարգին է: Շատերի մոտ տպավորություն է ստեղծվում, թե գործում են երկակի ստանդարտներ: Մեր զրուցակիցն այս հարցը հետևյալ կերպ է մեկնաբանում. «Սկսեմ տուգանքներից: 

Դրանց՝ որպես գործիքի կիրառման անհրաժեշտությունը կար: Երկար վիճելու հարց է՝ տուգանքը պետք է լիներ տասը հազար դրամ, թե՞ սահմանվեր ավելի բարձր: 

Գուցե պետք է լիներ տասը հազար դրամից էականորեն բարձր, որպեսզի, այսպես ասած, կանխարգելեր անփութությամբ դիմակը սխալ կրելու կամ չկրելու հետևանքով տուգանքի հնարավոր կիրառումը: 

Երբ մարդը գիտի, որ մեծ դժվարություն չէ այդ տուգանքը վճարելը, չնայած որ տասը հազար դրամն էլ քիչ գումար չէ, մարդու զգուշությունն ավելի թուլանում է: «Ոչինչ, մեկ անգամ կտուգանեն, կվճարեմ» տրամաբանությամբ առաջնորդվող մարդիկ կլինեն և կան: Եթե տուգանքը լիներ ավելի բարձր, շատ ավելի քիչ մարդ կտուգանվեր: Եթե տասը հազար դրամով հինգ հոգու ենք տուգանում, ապա հիսուն հազար դրամ տուգանքի դեպքում կտուգանեինք մեկ հոգու: 

Հիմա անցնեմ այս ոլորտում մեկ լուրջ բացթողման, այն է՝ իրավակարգավորման մեխանիզմների ներդրումն անձնագրերի մասով: Այսինքն՝ պետք էր ստուգել միայն ու միայն այն քաղաքացիների անձնագիրը, որոնք չէին կրում դիմակ: Դիմակով քաղաքացու անձնագիրը ստուգելը, բացի կորոնավիրուսի տարածման ռիսկը մեծացնելուց, որևէ օգուտ չուներ: 

Բարեբախտաբար, վերջին ժամանակահատվածում միայն անձնագրի ստուգման շրջայցեր, կարծես թե, չենք նկատում: Արդյո՞ք արժեր քննարկել Երևանում անտանելի շոգի ժամանակ արևի ճառագայթների տակ ժամը 12:00-ից 17:00-ը շրջող միայնակ քաղաքացիների առանց դիմակի լինելու հնարավորությունը: 

Միանշանակ, արժեր: Անպայման պետք էր դնել չափորոշիչներ, որ քաղաքացին պետք է լինի միայնակ, իր մոտ պետք է դիմակ ունենա՝ փակ տարածք մտնելիս կամ էլ ինչոր մեկին հանդիպելիս դնելու համար: Բայց շոգ ժամերին միայնակ շրջելու ժամանակ պետք է հնարավորություն ունենանք այդ դիմակը հանելու մի քանի պատճառով: Օրինակ՝ երբ մարդը քրտնում է, 10-15 րոպե հետո դիմակն օգտագործման ենթակա չէ, պետք է այն դեն նետել: Եթե այն դեն չեն նետում, չեղածի հաշիվ է: 

Ինչ վերաբերում է երկակի ստանդարտին, ապա այս դեպքում երկակի ստանդարտ չկա: Եթե սա դիտարկենք զուտ հավասարության դաշտում, ապա տուգանվում է թե՛ քաղաքացին, թե՛ պաշտոնյան: 

Այլ հարց է՝ բոլորս գիտակցում ենք, որ, ըստ էության, քաղաքական որոշումների քաղաքական պատասխանատվություն կրող անձինք պետք է բացի օրենքով սահմանված պարտավորություններն ունենան ստանձնած ներքին քաղաքական պարտավորություններ, իսկ թե ինչու քաղաքական պատասխանատվությունը մի փոքր ավելի թույլ է, քան արժեր որ լիներ, կարծում եմ՝ սպառողների իրավունքների պաշտպանության և իմ քննարկելու տիրույթից դուրս է: 

Ինչու, որովհետև, այո, որպես քաղաքացի ցանկանում եմ, որ նրանք ավելի պատասխանատու լինեն, բայց դա քաղաքական ուժի խնդիրն է: 

Եթե խանութում աշխատակիցը բարյացակամ չէ սպասարկելիս, դա իրավակարգավորման խնդիր չէ: Ինչո՞ւ դա չի կարգավորվում, որովհետև աշխարհը հասկացել է՝ դա բիզնեսի ներքին խնդիրն է: Եթե աշխատողն իրեն ճիշտ չի դրսևորում, կորցնում է հաճախորդ: 

Հնարավոր չէ սահմանել, որ պետք է պարտադիր ժպտալ: Բայց հասկանում ենք, որ նրա լավ վերաբերմունքից հաճախորդն իրեն լավ է զգում, այս դեպքում բիզնեսմենը պետք է բացատրի իր աշխատակիցներին, որ հաճախորդների հետ ավելի բարեհամբույր լինեն, հակառակ դեպքում՝ տուժում է բիզնեսը: 

Նույն տրամաբանությամբ տուժում է քաղաքական ուժը, և սա նրանց ներքին խնդիրն է, որը նրանք էլ պետք է լուծեն»,-եզրափակում է Բաբկեն Պիպոյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՄելանյա Թրամփը մտադիր է Սպիտակ տանը ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում անցկացնել Մեքսիկայում ինքնաթիռ է կnրծանվել. երկու օդաչուն զnhվել են Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա Սողոմոնյան Անհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանՈսկին թանկացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Այսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում Ռուսաստանը՝ Թյուրքական պետությունների կազմակերպությունում․ Կրեմլից ուշագրավ հայտարարություն 300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովԿամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն․ ուսուցիչներին նոր հնարավորություն է տրվել Հանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա Կոստանյան Պուտինը նոր օրենք է ստորագրել․ ՀՀ-ն և մի շարք այլ երկրներ տվյալներ կփոխանցեն Ռուսաստանին Վաշինգտոնն ու Թեհրանը հավատարիմ են մնում բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ Ucom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը ՀԱՊԿ-ից Հայաստանի և Ադրբեջանի վերբերյալ հայտարարություն է արվել Իշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր ԱվետիսյանԵթե այն սկսվի, Մոսկվայի արձագանքը կլինի արագ և կարճատև․ Լավրովը զգուշացրել է «Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումՄեծ խնդիր չեմ տեսնում. ԿԲ նախագահը` ՌԴ-ից կանխիկ գումարի արտահանման արգելքի մասին ՀԱՊԿ-ը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի Աշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՌանչպար բնակավայր տանող կամրջի ժամանակավոր վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Քաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանԶելենսկին իր թիմի հետ ժամանել է Բեռլին. նա հանդիպումներ կունենա Գերմանիայի կանցլերի, նախագահի, ինչպես նաև Բունդեսթագի նախագահի հետ