Երևան, 18.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Տնտեսագետ. «Ոչ մի­այն ճյուղն են կտրում, որի վրա նստած են, այ­լև ար­դեն սկսել են ար­մատ­ներն ուտել»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Ըստ էության, ունենք այն միտումը, որը դժվար չէր կանխատեսել, և հրապարակված ցուցանիշները հենց այդ մասին են վկայում: Այս տարվա տնտեսական զարգացումների վերաբերյալ մեր կողմից արված կանխատեսումները, մեծ հաշվով, համընկնում են հրապարակված տվյալների հետ: 

«Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, որի հետ վերլուծել ենք 2020 թ. հունիսի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող մակրոտնտեսական ցուցանիշները, անդրադարձել նաև տնտեսական իրավիճակով պայմանավորված մի շարք հարցերի ու խնդիրների:

«Մեզ մոտ զարմանք չի առաջացնում այն փաստը, որ թվերը բացասական միտում ունեն, թեև որոշ առումներով աճ կա: 

Օրինակ է արդյունաբերական արտադրանքի ծավալը, որը մեկ տոկոսից մի քիչ ավելի աճ ունի: Իսկ շինարարության ոլորտում բավականին լուրջ անկում կա: Այս ոլորտում 2020 թ. հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա համեմատ ավելի քան 23 տոկոս անկում ունենք: Առևտրի շրջանառությունն էլ է կրկին նվազել՝ մոտ 11 տոկոսից ավելի անկում կա այս հատվածում: 

Ծառայությունների ծավալն էլ նվազել է գրեթե 7 տոկոսով: Այդուհանդերձ, սպառողական գների ինդեքսը մոտ կես տոկոսի չափով է բարձրացել, որը նույնիսկ կանխատեսվածից քիչ է: Եթե համեմատենք որոշ այլ երկրների հետ, ապա գնաճի առումով մի քիչ ավելի բարվոք ցուցանիշ ունենք»,ասաց տնտեսագետը: 

Թաթուլ Մանասերյանը շեշտեց, որ հրապարակված թվերի մեջ կա նաև միջին ամսական աշխատավարձի բարձրացում:

«Բայց պետք է հաշվի առնենք, որ այն հիմնականում պետական հատվածի հաշվին է: Մենք այդ համատեքստում չենք կարող խոսել, օրինակ՝ անհատ ձեռներեցների, միկրոբիզնեսի կամ այլ ոլորտներում աշխատողների աշխատավարձերի բարձրացման մասին, որովհետև գործատերերը դժվարությամբ են լուծում այդ հարցը: Անգամ օգտվում են որոշ պետական ծրագրերից, եթե, իհարկե, դա իրենց հաջողվում է: 

Մենք բավականին լուրջ անկում ունենք նաև արտաքին առևտրաշրջանառության մեջ: Այստեղ և՛ արտահանումն է կրճատված, և՛ ներմուծումը: Ես ուզում եմ շեշտել, որ, ընդհանուր առմամբ, ցուցանիշների առումով միջինացված պատկեր ունենք: 

Մասնավորապես՝ նկատենք, որ հունվար, փետրվար, մարտ ամիսներն առանձնապես կապ չունեն գործարար աշխուժության հետ: Այս շարքին կարելի է դասել նաև ապրիլը, որովհետև ապրիլի վերջից նոր գործարար աշխուժությունը սկսում է: 

Մեծ հաշվով, տարվա առաջին վեց ամիսները միջինացնելով՝ ստանում ենք որոշակի բարվոք թվեր, որոնք առաջին հայացքից շատ միտումների մասին չեն խոսում: 

Երբ հրապարակվեն հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսների ցուցանիշները, այդ ժամանակ արդեն գործարար դաշտի աշխուժության տեսանկյունից մի քիչ ավելի ռեալ պատկեր կունենանք»,-ասաց նա՝ ընդգծելով, որ այս առումով չի շտապի հետևություններ անել:

Այս տեսանկյունից տնտեսագետը խոսեց նաև հնարավորությունների մասին:

Այս տեսանկյունից տնտեսագետը խոսեց նաև հնարավորությունների մասին: «Գործարար աշխուժությունը նույնիսկ համավարակի պայմաններում մի քիչ ավելի բարձրացնելու հնարավորություններ, այնուամենայնիվ, կան: 

Թող զարմանալի չթվա՝ եթե ճիշտ օգտագործենք եղած իրավիճակը, ապա ՀՀ-ն ոչ բոլոր, բայց առանձին ոլորտներում կարող է նաև տնտեսական աճ արձանագրել: Դրա համար ընդամենը բանիմացություն, արհեստավարժություն է անհրաժեշտ, որը ես կցանկանայի տեսնել կառավարման տնտեսական ոլորտի պատասխանատուների մոտ, ինչը, ցավոք, առանձին բացառություններով, գրեթե բացակայում է: 

Արդյունավետ քաղաքականությունն է բացակայում, արդյունք տվող քաղաքականություն չեմ տեսնում, եթե լիներ, նման ցուցանիշներ չէին լինի: 

Ես չեմ ուզում խորանալ մանրամասների մեջ, բայց կասեմ, որ, այնուամենայնիվ, այլ պատկեր ունենալու հնարավորություն կա: Մենք կառավարությանը պարբերաբար ներկայացնում ենք մեր դիտարկումները, գնահատականները, վերլուծությունները:

Մեկ ամիս առաջ վարչապետին ենք ուղարկել շատ կոնկրետ միջոցառումների ծրագիր, բայց, ինչպես բնորոշ է, արձագանք ընդհանրապես չկա: Մենք չենք ակնկալում դրական արձագանք, գովեստի խոսքեր, ընդամենը ակնկալում ենք նորմալ, պետական ապարատին վայել ու բնորոշ վարքագիծ: 

Կարող են, ենթադրենք, անգամ ասել, որ այս կամ այն պատճառով անընդունելի է այդ ծրագիրը, հարյուր բառից մեկն է ընդունելի, բայց անգամ նման արձագանք չկա: Ներկայիս կառավարությունն այդ մշակույթը որևէ կերպ չունի: 

Անհնար է դառնում անգամ հասկանալ, թե որտեղ է մնացել այդ նամակը: Խոսքը կառավարության մասին է. ՀՀ կառավարության նամակների բաժնում և, ընդհանրապես, աշխատակազմում անհնար է գտնել այնպիսի ինֆորմացիա, թե ինչ է եղել մշակած ծրագիրը: Սա է պատկերը, և այս պայմաններում էլ ինչի՞ մասին կարող է խոսք լինել»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Ստեղծված պայմաններում, հաշվի առնելով նաև հարկային մուտքերի նվազման փաստը, տնտեսագետը մի քանի խնդիր առանձնացրեց.

«Նախ՝ կարևոր է ընդգծել, թե ինչպես ենք մոտենում հարկման բազային, այն բոլոր ոլորտներին, ենթաոլորտներին, որոնք հարկման ենթակա են: Թե ինչպես ենք վերաբերվում դրանց, դա նույնպես շատ կարևոր մշակույթ է: 

Այսինքն, տվյալ արտադրությանը, ծառայության ոլորտին, ձեռնարկությանը կամ անհատ ձեռներեցին նայում ենք որպես հարկ ստանալու աղբյո՞ւր, թե՞ դիտարկում ենք համագործակցության տրամաբանության մեջ՝ հարկման բազան ավելացնելու, նրանց հետ համատեղ տնտեսությունը զարգացնելու իմաստով: 

Սա մի հարց է, որը, իհարկե, բարելավումների զգալի տեղ ունի՝ հատկապես այս փուլում, երբ մենք բավականին լուրջ մարտահրավերներ ենք դիմագրավում: Երկրորդ բաղադրիչն այն է, թե ինչպես ենք օգտագործում այդ գումարները: 

Չգիտեմ՝ ինչ հոմանիշ գտնել այն ոճին, որը կիրառվում է. ինձ հայտնի տեղեկություններով, հարկատուներից գանձվող հարկերի, տուրքերի քառորդ մասն անգամ բյուջե չի գնում՝ հատկապես նույն պարգևավճարների պատճառով: 

Այսինքն, իրականում ոչ միայն ճյուղն են կտրում, որի վրա նստած են, այլև արդեն սկսել են ուտել ծառի արմատները: Ցավոք, այստեղ ունենք բավականին լուրջ խնդիր. մարդիկ չեն հասկանում, որ այդ

հաշված գումարները, որոնք, այնուամենայնիվ, հաջողվում է հավաքել հարկերի, տուրքերի և տարբեր վճարների տեսքով, չի կարելի տանել ու լցնել պետական ծառայողների գրպանները՝ ի լրումն իրենց աշխատավարձերի, որոնք իրենք պետք է վաստակեն: Բազմամիլիոն պարգևավճարների մասին բազմիցս է գրվել, խոսվել ու հիմա էլ է գրվում, խոսվում, բայց դա այդպես էլ որևէ կերպ որպես սթափության կոչ չի ընդունվում: 

Կարծում եմ՝ բարոյականության լուրջ դեֆիցիտ կա: Այս պայմաններում պարգևավճարներ ստանալու պրակտիկան շարունակելը հենց այդ մասին է վկայում: Ես կողմ եմ պարգևավճարին, եթե այն մոտիվացնում է աշխատանքը, եթե այն ավելի արդյունավետ է դարձնում առանձին աշխատողների աշխատանքը: 

Բայց կտրականապես դեմ եմ նույնիսկ աշխատանքի չգնացողներին, բացարձակ անգործության մատնվածներին պարբերաբար պարգևավճարներ տալու պրակտիկային: Ես դա անբարոյականություն եմ համարում»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Ռոնալդուն անձնական հակառեկորդ է սահմանել աշխարհի և Եվրոպայի առաջնություններում Պետական մարմիններում մարդիկ կան, ովքեր սյան նման իրենց վրա են վերցնում այդ մարմինների առաքելությունից բխող ծանրությունը․ Մենուա ՍողոմոնյանԱռաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Հայաստանի ընտրություններն անցկացվել են խախտումներով և ԵՄ միջամտությամբ. «Փաստ»Շղթայական վթար՝ Արմավիրում, բախվել են «Nissan», «Infiniti», «Mercedes», «Volkswagen», «Kia» և «Renault»Այն մասին, թե ում փաստացի հրահանգով է Փաշինյանը փորձում կեղծել ընտրության արդյունքները. Ավետիք ՉալաբյանՓրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները «Էրիկս գանձ էր, լույս և ուրախություն». Էրիկ Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ»Ուկրաինան ու Ռուսաստանը միմյանց են հարվածել Իսրայելի ագրեuիան խնդիր է դարձել ողջ աշխարհի համար. Ֆիդան ԱԱ-2026. Կոլումբիան լարված պայքարում հաղթեց Ուզբեկստանին ՆԱՏՕ-ն պետք է կրկին դառնա իսկական ռшզմական դաշինք, որը հավատարիմ է կnշտ գծին. Հեգսեթ Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ»«Զգում է, որ թույլ է, իր իշխանությունն ամուր հիմքեր, հենարան չունի, հիմնված է բռնության վրա». «Փաստ»Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչ փոխարժեքներ են առաջարկում բանկերըԵրևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագրի ամբողջական տեքստը հրապարակվել է․ CNN ԱԱ-2026․ Անգլիան, Գանան, Կոլումբիան հաղթեցին առաջին տուրում Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ»Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ»Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ»«Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ»Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ»Մեկնարկում է պետական հանրակրթական դպրոցներ գործուղվող տնօրենի հավակնորդների հայտերի ընդունումը Տագնապի ազդանշան տված Սոչի-Արխանգելսկ ավիաչվերթի ինքնաթիռը վայրէջք է կատարել Սոչիում Միասնական ժամերգություն՝ Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցում Վլադիմիր Պուտինն ընդունել է Հաքան Ֆիդանին Մերձմոսկվայում թեթև շարժիչավոր ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր Քրեական գործերի քննության համար ողջամիտ ժամկետներ կսահմանվեն Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Հունիսի 18-ին, 19-ին, 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ ԱՄՆ-ում ոստիկանությունը հրազենով սպանել է մեկ տարեկան տղայի Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին. Սամվել ԿարապետյանԽաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկումՀունիսի 18-ին, 19-ին, 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու ԱՄՆ-ն կարող է կրկին հարված հասցնել Իրանին․ Թրամփ Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հունիսի 18-ից 22-ին ԱՄՆ-ում առաջարկ են արել առաջնագծում անօդաչու թռչող սարքեր պատրաստելու վերաբերյալ Իրանի հետ համաձայնագիրը կստորագրվի հինգշաբթի կամ ուրբաթ. Թրամփ Զելենսկին երկու երկրների միջև հակամարտության ֆոնին՝ կայցելի Լեհաստան Մայիս ամսվա կլիմայական պայմանները Հայաստանում․ ջերմաստիճանը բարձրացել է, տեղումները նվազել են ԱՄՆ-ն հրապարակել է Իրանի հետ փոխըմբռնման հուշագրի պաշտոնական տեքստը Ե՛վ «Հեզբոլլահը», և՛ Իսրայելը պետք է զենքերը վայր դնեն․ Մակրոն ԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածել Մեսսիից հետո երկրորդը պատմության մեջ. Ռոնալդուն անհավանական ռեկորդ սահմանեց ԱԱ-2026-ում Ուղիղ եթեր դատարանի բակից. դատարանը քննում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Դավիթ Ղազինյանին կալանավորելու միջնորդությունըՔայլը դեպի խաղաղություն՝ Հորմուզի նեղուցից մինչև Լիբանան, կարևոր է, բայց բավարար չէ. Մակրոն Ապարանի ջրամբարն ամբողջությամբ լցվել է Թենիսի Հայաստանի տղամարդկանց հավաքականը գրանցել է 2-րդ հաղթանակը Գազայում հայտնել են ավելի քան 1000 զոհի մասին՝ Իսրայելի հետ հրադադարի հաստատումից հետո